Jump to content

Ֆրիդա Պալմեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրիդա Պալմեր
Ծնվել էփետրվարի 14, 1905(1905-02-14)
Blentarp, Sjöbo Municipality, Մալմյոհուս համայնք, Շվեդիա
Մահացել էհոկտեմբերի 13, 1966(1966-10-13) (61 տարեկան)
Հալմստադ, Շվեդիա
Քաղաքացիություն Շվեդիա
Մասնագիտությունաստղագետ
Հաստատություն(ներ)Լունդի համալսարան
Գործունեության ոլորտաստղագիտություն
Ալմա մատերԼունդի համալսարան
Գիտական ղեկավարԿնուտ Լունդմարկ

Ֆրիդա Պալմեր (շվեդ.՝ Frida Palmér, փետրվարի 14, 1905(1905-02-14), Blentarp, Sjöbo Municipality, Մալմյոհուս համայնք, Շվեդիա - հոկտեմբերի 13, 1966(1966-10-13), Հալմստադ, Շվեդիա), առաջին շվեդ աստղագետը, որը ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան։ Ուսումնասիրել է բազմաթիվ աստղեր[1][2]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրիդա Պալմերը ծնվել է Շվեդիայի Բլենտարպե քաղաքում, նա շինարար Հանս Պարսոն Պալմերի և Էլզա Իեպսսոնի ընտանիքում միակ երեխան էր։ Երբ Ֆրիդան ընդամենը հինգ տարեկան էր, հայրը մահացավ, և նա իր մոր հետ տեղափոխվեց Յարրեստադ։

1925 թվականի աշնանը նա Լունդում մաթեմատիկա և աստղագիտություն է սովորել իր դաստիարակի և ընկերոջ` աստղագետ Կնուտ Լունդմարկի մոտ։ 1930 թվականին նա մեծ դրամաշնորհ է ստացել Պրահայի, Վիեննայի, Բուդապեշտի, Պոտսդամի, Դանցիգի (այժմ ՝ Գդանսկ) և Բեռլինի արտասահմանյան աստղադիտարաններ այցելությունների համար։ Նա տպավորություն էր թողնում այն փաստով, որ աշխատում էր մի բնագավառում, որտեղ մշտապես ավանդաբար տղամարդիկ են գերիշխել[3]։ 1939 թվականին Կնուտ Լունդմարկի գիտական ղեկավարության ներքո նա պաշտպանեց իր թեզը անկանոն փոփոխական աստղերի վերաբերյալ[4]։ Նա դարձավ առաջին շվեդ դոկտորն աստղագիտության փիլիսոփայության բնագավառում[5][6]։ Իր հետազոտությունների ընթացքում նա նկարագրեց ավելի քան 259 փոփոխական աստղ, պայծառության տատանումների անկանոն պարբերականությամբ, ուսումնասիրելով դրանց գալակտիկական բաշխումը ըստ սպեկտրի տեսակի։ Նրա գիտական կարիերան ընդհատվեց Երկրորդ աշխարհամարտի ընթացքում։ Նա աշխատել է ազգային պաշտպանական ռադիոկայանում, որպես գաղտնագրման համակարգերի վերլուծաբան, գաղտնազերծել է խորհրդային սուզանավերի հեռարձակումները Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում։

1945 թվականին՝ FRA-ում աշխատելու ընթացքում, նա հրապարակեց 98 փոփոխական աստղի ցուցակ[3]։ Նա հայտ ներկայացրեց «գիտակ կրթված կանանց» կրթաթոշակի համար, սակայն հաջողություն չունեցավ։ 1945 թվականին նա ընդհատեց իր կարիերան որպես աստղագետ և դարձավ Հալմստադի համալսարանի պրոֆեսոր, որպեսզի կարողանա հոգ տանել մոր մասին։ Մոր մահից հետո Ֆրիդա Պալմերը Ստոկհոլմում հիմնեց Աշխատավոր կանանց ասոցիացիան։ 1963 թվականին նա այցելեց Կահիրե (Եգիպտոս)[3]։

Ֆրիդա Պալմերը մահացել է 1966 թվականին, Հալմստադում։ Ի պատիվ Ֆրիդա Պալմերի` Հալմստադի համալսարանի աստղադիտարանը կոչվում է նրա անունով[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Sveriges dödsbok 5: 1901-2009.
  2. Palmér, Frida. Studies of irregular variable stars.
  3. 3,0 3,1 3,2 Sanningen om Frida
  4. Palmér, Frida. Studies of irregular variable stars
  5. Frida Palmér
  6. «Female pioneers». Lunda eyes against the stars". Gustav Holmberg. 2003
  7. «Frida Palmér Observatory at Halmstad University». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 2-ին.