Ֆրիգգա Կարլբերգ
Ֆրիգգա Կարլբերգ շվեդ.՝ Frigga Carlberg[1][2] | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 10, 1851[3][4][5][…] |
Ծննդավայր | Falkenberg, Falkenberg Municipality, Հալանդ, Շվեդիա[3][6][5][…] |
Մահացել է | հոկտեմբերի 3, 1925[3][7][8] (74 տարեկան) |
Մահվան վայր | Գուստավ Վազա, Շվեդիա[9][7][8] |
Գերեզման | Östra kyrkogården[10] |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | շվեդերեն[1][2][11] |
Մասնագիտություն | թարգմանչուհի, կանանց իրավունքների պաշտպան, սուֆրաժիստ և հեղինակ |
Ամուսին | Andreas Carlberg?[6][12][13] |
Զբաղեցրած պաշտոններ | խորհրդի անդամ և ընկերության նախագահ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Myrorna?[7], Föreningen för kvinnans politiska rösträtt i Göteborg?[14], Föreningen för kvinnans politiska rösträtt i Göteborg?[2] և Föreningen för kvinnans politiska rösträtt i Göteborg?[11] |
Երեխաներ | Ester Brisman? |
![]() |
Ֆրիգգա Կարլբերգ (շվեդ.՝ Frigga Carlberg, ի ծնե` Աննա Ֆրեդրիկա Լունդգրեն (շվեդ.՝ Anna Fredrika Lundgren, օգոստոսի 10, 1851[3][4][5][…], Falkenberg, Falkenberg Municipality, Հալանդ, Շվեդիա[3][6][5][…] - հոկտեմբերի 3, 1925[3][7][8], Գուստավ Վազա, Շվեդիա[9][7][8]), շվեդ կին գրող, սոցիալական աշխատող և ֆեմինիստուհի։ 1903-1921 թվականներին եղել է կանանց ընտրական իրավունքի ազգային ասոցիացիայի կենտրոնական կոմիտեի անդամ և 1902-1921 թվականներին` Շվեդիայի կանանց ընտրական իրավունքի հասարակության Գյոթեբորգի բաժանմունքի նախագահ[15]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆրիգգա Կարլբերգը ծնվել է հարուստ ընտանիքում, սակայն մեծ դժվարությամբ է հորը համոզել թույլ տալ իրեն կրթություն ստանալ։ 1876 թվականին՝ փոստային պաշտոնյա Անդրեաս Կարլբերգի հետ ամուսնանալուց հետո, տեղափոխվել է Գյոթեբորգ։
Կարլբերգը Գյոթեբորգում բնակվելով զբաղվել է կանանց խնդիրներով և սոցիալական աշխատանքով և դարձել 1884 թվականին հիմնադրված Գյոթեբորգի կանանց ասոցիացիայի (շվեդ.՝ Göteborgs Kvinnoförening) կանանց առաջին կազմակերպության ազդեցիկ անդամ։ Նաև հիմնադրել է «Sällskapet Myrornas barnhem» կազմակերպությունը, որը տուբերկուլոզով վարակված ծնող ունեցող առողջ երեխաներին բնակարան է տրամադրել։ Կարլբերգը գլխավորել է կին սոցիալական աշխատողների կազմակերպությունը և եղել Շվեդիայի աղքատների օգնության ասոցիացիայի անդամ։
Ֆրիգգա Կարլբերգը Գյոթեբորգի սոցիալ և քաղաքականապես ակտիվ կանանց շրջանում դարձել է կենտրոնական գործիչ, և երբ 1902 թվականին ստեղծվել է Շվեդիայի կանանց ընտրական իրավունքի հասարակությունը, նա հանդես է եկել իր` Գյոթեբորգի բաժանմունքի ստեղծման նախաձեռնությամբ և իր կյանքի ամբողջ ընթացքում մշտապես ընտրվել նրա նախագահ։ Կարլբերգը քաջատեղյակ էր, մասնավորապես, կանանց ընտրական իրավունքի համար բրիտանական և ամերիկյան շարժման մասին, և մի անգամ Սիլվիա Փանքհյորսթին հրավիրել է դասախոսություն կարդալ։ Նա նաև ներկայացրել է Շվեդիան կանանց ընտրական իրավունքի մի քանի միջազգային կոնֆերանսներին. սկզբում որպես Շվեդիայի կանանց ընտրական իրավունքի հասարակության անդամ, իսկ վերջին անգամ` 1923 թվականին, Հռոմում որպես Շվեդիայի կառավարության ներկայացուցիչ։
Որպես գրող՝ Ֆրիգգա Կարլբերգն իր վեպերում և պիեսներում պատկերել է կանանց խնդիրները, ինչպես նաև բնակչության աղքատ խավերի` քաղաքականության վրա ազդող կենսապայմանները։ Նրա «För rättfärdighets skull» վեպն Էլին Վագների «Pennskaftet» վեպի հետ հավասարապես շվեդական սուֆրաժիստական շարժման ամենահայտնի գրական ստեղծագործությունն է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www2.ub.gu.se/kvinndata/portaler/rostratt/pdf/rostrattsfragan.pdf
- ↑ 2,0 2,1 2,2 Årsberättelser för landsföreningen och lokalföreningarna för kvinnans politiska rösträtt 1917 — Stockholm: 1918.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Bergman S. A F (Frigga) Carlberg (f. Lundgren) — P. 344.
- ↑ 4,0 4,1 Falkenbergs kyrkoarkiv, Födelse- och dopböcker, SE/LLA/13077/C I/5 (1844-1860), bildid: C0010393_00047 — P. 114.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Falkenbergs kyrkoarkiv, Husförhörslängder, SE/LLA/13077/A I/9 (1851-1860), bildid: C0010381_00041 — P. 33.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 Շվեդիայի 1880 թվականի մարդահամար (շվեդերեն) — Riksarkivet.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 Anna Fredrika (Frigga) Carlberg 1851-08-10 — 1925-10-03 Socialarbetare, rösträttskvinna, författare
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 Gustav Vasa kyrkoarkiv, Död- och begravningsböcker, SE/SSA/6021/F I/5 (1923-1926), bildid: 00050436_00109, sida 105
- ↑ 9,0 9,1 9,2 Շվեդիայի մահվան գիրքը
- ↑ Carlberg, Frigga — Svenskagravar.se.
- ↑ 11,0 11,1 https://core.ac.uk/download/pdf/83629477.pdf
- ↑ Շվեդիայի 1900 թվականի մարդահամար (շվեդերեն) — Riksarkivet.
- ↑ Swedish Census 1890 (շվեդերեն) — Riksarkivet.
- ↑ Till regeringen från svenska kvinnor ingifna skrifvelser i rösträttsfrågan 1905-1906 — 1906.
- ↑ «Anna Fredrika (Frigga) Carlberg». Swedish Women's Biographical Dictionary. Վերցված է 17 апреля 2020-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Svenskt biografiskt lexikon (1927)
- Svenska män och kvinnor: biografisk uppslagsbok (Bonnier, 1944)
- Christina Florin: Kvinnor får röst (Atlas, 2006)
- Barbro Hedvall (2011). Susanna Eriksson Lundqvist. red. Vår rättmätiga plats. Om kvinnornas kamp för rösträtt. Förlag Bonnier. 978-91-7424-119-8
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրիգգա Կարլբերգ» հոդվածին։ |
|
- Օգոստոսի 10 ծնունդներ
- 1851 ծնունդներ
- Շվեդիայում ծնվածներ
- Հոկտեմբերի 3 մահեր
- 1925 մահեր
- Շվեդիայում մահացածներ
- Շվեդիայում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Շվեդ կին գրողներ
- Շվեդ սուֆրաժիստներ
- Շվեդ ֆեմինիստներ
- Շվեդ դրամատուրգներ
- Շվեդ թարգմանիչներ
- Կին դրամատուրգներ
- Շվեդ կին վիպասաններ
- Սոցիալական աշխատողներ
- Կանանց իրավունքների իրավապաշտպաններ