Սիգնե Բերգման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սիգնե Բերգման
Signe Bergman.jpg
Ծնվել էապրիլի 10, 1869(1869-04-10)[1][2]
ԾննդավայրHedvig Eleonora församling, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա, Շվեդ-նորվեգական միություն[1][2][3]
Մահացել էմայիսի 9, 1960(1960-05-09)[1] (91 տարեկանում)
Մահվան վայրOscars Assembly, Շվեդիա[1]
ՔաղաքացիությունFlag of Sweden.svg Շվեդիա
Մասնագիտությունֆեմինիստ, սուֆրաժիստ և սուֆրաժիստուհի
Ծնողներհայր՝ Johan Wilhelm Bergman?[3][4][5]
Քաղաքական կուսակցությունFree-minded National Association?
ԱնդամությունQ10685090?
Signe Bergman Վիքիպահեստում

Սիգնե Բերգման (շվեդ.՝ Signe Bergman, լրիվ անունը՝ շվեդ.՝ Signe Wilhelmina Ulrika Bergman, ապրիլի 10, 1869(1869-04-10)[1][2], Hedvig Eleonora församling, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա, Շվեդ-նորվեգական միություն[1][2][3] - մայիսի 9, 1960(1960-05-09)[1], Oscars Assembly, Շվեդիա[1]), շվեդ ֆեմինիստ և հասարակական գործիչ[6]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1869 թվականի ապրիլի 10-ին, Ստոկհոլմում, պետական ծառայող Յոհան Վիլհելմ Բերգմանի (շվեդ.՝ Johan Wilhelm Bergman) ընտանիքում, Մարտին Բերգման-Էսթերբերգի զարմուհին էր: Լավ տնային կրթություն է ստացել, մի քանի տարի աշխատել Մեծ Բրիտանիայում, այդ թվում իր զարմիկ Մարտինա Էսթերբերգի մարմնամարզության ինստիտուտում, ինչպես նաև Բրիտանական թանգարանում որպես հետազոտողի օգնական:

Վերադառնալով Շվեդիա՝ աշխատել է Շվեդական հիպոթեկային բանկում (Sveriges allmänna hypoteksbank) որպես գանձապահ, 1907 թվականին աշխատել է Rösträtt för kvinnor ամսագրի խմբագիր: Ապրել է մենակ:

1905 թվականին Սիգնե Բերգմանը դարձավ կանանց քվեարկության քաղաքական իրավունքների համար պայքարի շվեդական կազմակերպության (Landsföreningen för kvinnans politiska rösträtt, LKPR) անդամ, 1906-1914 թվականներին եղել է կազմակերպության Ստոկհոլմյան բաժանմունքի վարչության անդամ, 1914-1917 թվականներին՝ գլխամասային կազմակերպության վարչության նախագահ: 1911 թվականին Բերգմանը Ստոկհոլմում կազմակերպել է կանանց քվեարկության իրավունքի միջազգային կոնգրես, որին մասնակցել են աշխարհի տարբեր երկրների 110 ներկայացուցիչներ: 1917 թվականին Բերգմանը հրաժարական է տվել LKPR-ի նախագահի պաշտոնից, այն բանից հետո երբ շվեդական ռիկսդագում մերժվել է կանանց քվեարկության իրավունքի վերաբերյալ առաջարկությունը: Դրանից հետո նա ակտիվորեն մասնակցում էր Frisinnade kvinnor կանանց իրավապաշտպան կազմակերպության և Frisinnade landsföreningen (Ազատախոհների ազգային միություն) լիբերալ քաղաքական կուսակցության գործունեությանը:

Սիգնե Բերգմանը մահացել է 1960 թվականի մայիսի 9-ին, Օսկար ծխական համայնքում: Թաղված է Ստոկհոլմի Հյուսիսային գերեզմանատանը (Նորրա բեգրավինգպլատսեն)[7]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Barbro Hedvall. Susanna Eriksson Lundqvist. red. Vår rättmätiga plats. Om kvinnornas kamp för rösträtt. Förlag Bonnier. ISBN 978-91-7424-119-8.
  • Stig Hadenius, Torbjörn Nilsson, Gunnar Åselius. Sveriges historia. Borås: Bonnier Albs. ISBN 91-34-51857-6.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]