Ֆրեր
Ֆրեր | |
---|---|
Ծնվել է | ոչ ուշ քան 1229 |
Ծննդավայր | Կարին |
Մահացել է | ոչ վաղ քան 1277 |
Ճյուղ(եր) | ճարտարապետություն |
Գործունեության տարիներ | 13-րդ դար |
Ֆրեր (ոչ ուշ քան 1229, Կարին - ոչ վաղ քան 1277), հայ ճարտարապետ[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարնեցի է։ 1229 թվականին կառուցել է Հոռոմոսի վանքի սրահներից մեկը[2]։ Անիից հյուսիս-արևելք՝ Ախուրյան գետի աջ ափին, 1277 թվականին Առյուծ Հոգևորյանցի ու նրա կնոջ՝ Սեդայի պատվերով կառուցել է Հոռոմոսի վանքի (այժմ՝ Թուրքիայի տարածքում) ուղղանկյուն պարսպով շրջափակված հիմնական հուշարձանախմբի նշխարատունը, որի կենտրոնի երդիկանման հատվածում փորագրված «Թվ. ՉԻԶ» (1277) շինարարական արձանագրությունն ավարտվում է ճարտարապետի ստորագրությամբ՝ «Աստուծոյ կարողութեամբ վարդպետ Ֆրերս՝ Կարնոյ քաղաքացի»[3][1][4]։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ս. Բարխուդարյան, Միջնադարյան հայ ճարտարապետներ և քարգործ վարպետներ, Ե., 1963։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Կարեն Մաթևոսյան, Անին և Անեցիները (Մատենադարան) (խմբ. Վահան Տեր-Ղևոնդյան), Երևան էջ 432 — 464 էջ, ISBN 978-9939-897-01-1։
- ↑ Դանիել Դզնունի, Հայ կերպարվեստագետներ (համառոտ բառարան), Ե., «Լույս», 1977, էջ 13։
- ↑ «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 694։
- ↑ Horomos monastery: Art and History (Edited by Edda Vardanyan), Paris, 2015, էջ 478։
|