Ֆրենկ Գրիլլո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆրենկ Գրիլլո
Frank Grillo by Gage Skidmore.jpg
Ծնվել էհունիսի 8, 1965(1965-06-08) (54 տարեկան) կամ հունիսի 8, 1963(1963-06-08)[1] (56 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք
ԿրթությունՆյու Յորքի համալսարան և Նյու Յորքի համալսարանի Ստեռնի բիզնես դպրոց
ՔաղաքացիությունԱՄՆ
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան, մոդել և կինոդերասան
Ամուսին(ներ)Wendy Moniz?
frank-grillo.com/index.htm

Ֆրենկ Էնտոնի Գրիլլո (անգլ.՝ Frank Anthony Grillo, 8 հունիսի, 1965, Նյու-Յորք, ԱՄՆ[2]), ամերիկացի դերասան:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիլլոն ծնվել է Նյու-Յորքում, իտալական արմատներ ունեցող ընտանիքում[3][4]։ Ավարտել է Նյու-Յորքի համալսարանը։ Իր առաջին կնոջ՝ Կեթիի հետ ամուսնացել է 1991 թվականին, բայց 1998 թվականին զույգը ամուսնալուծվել է: Նրանք ունեն որդի՝ Սեմին, ծնվել է 1997 թվականին հունվարին: 2000 թվականի հոկտեմբերի 28-ին Գրիլլոն ամուսնացել է դերասանուհի Վենդի Մոնզիի հետ, որն ունեցել է սիրավեպ Դին Մարլերի հետ «Ուղղորդող լույսը» հեռուստասերիալում: Ամուսինները ունեն երկու որդի․ Լիամը, որը ծնվել է 2004 թվականի օգոստոսին և Ռիո Ժոզեֆ Գրիլլոն՝ 2008 թվականի հունվարի 20-ին:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրենկ Գրիլլոն ունեցել է բազմաթիվ դերեր հեռուստասերիալներում և ֆիլմերում, որոնցից են «Կույր արդարադատություն» և «Battery Park»: Նա հայտնի է Հարթ Ջեսապի դերով, որը խաղացել է հայտնի «Ուղղորդող լույսը» օճառային օպերայում 1996 թվականի մայիսից մինչև 1999 թվականի մարտը։ Մինչ այդ նա երևացել է այնպիսի ընկերությունների գովազդային տեսահոլովակներում, ինչպիսիք են American Express-ը, sure և Miller Genuine Draft դեզոդորի։ Ինչպես նաև հաջողակ է եղել ֆիտնես մոդելի բնագավառում՝ 1980-90-ական թվականներին հայտնվելով Men’s Workout և Exercise & Health լրագրերում։

Ֆրենկ Գրիլլոն խաղացել է «Spike» հեռուստաալիքի «Սպանության վայր» հեռուստասերիալում մարմնավորելով Միստեր Պիգին, այն հեռարձակվել է 2007 թվականի ամռանը[5]։ Ինչպես նաև խաղացել է Ջիմիի «C.S.I.: Հանցանքի վայրը՝ Նյու-Յորք» հեռուստասերիալի «Մի քիչ հերոսների մասին» Էպիզոդում՝ որը հեռարձակվել է 2007 թվականի նոյեմբերի 28-ին[6]։ Ֆրենկը լուսանկարվել է նաև հայտնի դրամատիկական «Հաղթանակ» հեռուստասերիալի առաջին եթերաշրջանում Նիկա Սավրիննայի դերում[7]։

2010 թվականին Գրիլլոն խաղացել է «Մայրերի օրը» սարսափելի հեռուստասերիալում՝ Դանիել Սախպի դերով[8]: Ինչպես նաև 2010 թվականին նկարահանվել է ABC հեռուստաընկերության «Դարպասները» գերբնական քրեական հեռուստասերիալում,[9] սակայն երկրորդ սեզոնում չի նկարահանվել: Ֆրենկ Գրիլլոն նկարահանվել է նաև «Թագավորների հաղթանակը» դրամատիկական հեռուստասերիալի «Սև կինը» էպիզոդում՝ դաշտային գործակալի դերում: Ֆրենկը խաղացել է նաև «Պատերազմ» ֆիլմում օգնականի դերում 2011 թվականին: 2012 թվականին հայտնվել է «Մարտ» հեռուստասերիալում Դիազայի դերում, ինչպես նաև «Կապ չկա» դրամատիկական մարտաֆիլմում: 2014 թվականին Գրիլլոն խաղացել է «Առաջին վրիժառուն, այլ պատերազմ» ֆիլմը Բրոկ Ռամլոուի դերով[10]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանումը Օրիգինալ անվանումը Դերը
1993 Մահացու մրցակիցներ Deadly Rivals Դետեկտիվ Գրոգան/ Det. Grogan
1993 Մետաքսյա կապեր Silk Stalkings Ֆրակ Լա Պումա/ Franco LaPuma
1996 Deadly Charades Վինս Կարլուչիի/ Vince Carlucci
1996 Պալտերգեիստ,Ժառանգություն Poltergeist: The Legacy Ջերի Թեիթ/ Jerry Tate
1999 Wasteland Կլիֆ Դոբս/Cliff Dobbs
1996-1999 Ուղղորդող լույս The Guiding Light Հարթ Ջեսապ/ Hart Jessup
2000 Battery Park Էնտոնի Ստիլյանո/ Anthony Stigliano
2002 Ֆիոնա Fiona
2002 Պարզություն Simplicity Գեներալ/ General
2002 Սիրունիկ The Sweetest Thing Էնդի/ Andy
2002 Արտասովոր միտք Minority Report Ոստիկաության ստորաբաժանման պրոֆիլակտիկ հանցագործություններ/ Pre-Crime Cop
2002 Հանթեր,Վերականգնողական արդարացիություն Hunter: Return to Justice Դետեկտիվ Տերենս Ջիլլետ/ Detective Terence Gillette
2002-2003 Մարդկանց համար For the People Դետեկտիվ Ջեի Սի Հանթեր/ Det. J.C. Hunter
2002-2003 Վահան The Shield Աֆիցեր Պոլ Ջեկսոն/ Officer Paul Jackso
2003 Հանթեր, Նորից գործեր Hunter: Back in Force Դետեկտիվ Տերենս Ջիլետ/ Detective Terence Gillette
2003 Հարսանեկան հավաքույթ Ապրիլ April's Shower Ռոկկո/ Rocco
2003 Կարեն Սիսկո Karen Sisco Գարիսոն Կիկ/ Garrison Kick
2004 Արևելյան զբոսայգի The District Վինս Դիմեսկի/ Vince Dymecki
2005 Կույր արդարադատություն Blind Justice Դետեկտիվ Մարտի Ռուսսո/ Detective Marty Russo
2006 Հոլլիս և Ռեի Hollis & Rae Դետեկտիվ Հենրի Քելոուեյ/ Detective Henry Callaway
2005-2006 Փախուստ Prison Break Նիկ Սավրին/ Nick Savrinn
2006 C.S.I., Հանցագործության վայրը CSI: Crime Scene Investigation Հենրի ՍԻնկլեր/ Gary Sinclair
2007 Առանց հետք Without a Trace Նիլ Ռոուլինգս/ Neil Rawlings
2007 Լաս-Վեգաս Las Vegas Ջերեմի Շապիրո/ Jeremy Shapiro
2007 Raw Footage Բեն Չաֆֆին/ Ben Chaffin
2007 Մահացու կետ The Kill Point Ալբերտ Ռոման/ Միստեր Պիգ/ Albert Roman/ Mr. Pig
2007 C.S.I, Հանցանքի վայրը Նյու-Յորք CSI: NY Ջիմմ Դեվիս/ Jimmie Davis
2008 Կապույտ արյուն Blue Blood Սերժանտ Կուորի/ Sgt. Quarry
2008 Մահ.com iMurders Ջոե Ռոմանո/ Joe Romano
2008 Հպարտություն և բառ Pride and Glory Էդիի Կարբոնե/ Eddie Carbone
2002-2009 Օրոնք և Կարգ, Հատուկ կազմ Law & Order: Special Victims Unit Ֆրենկ Բարբարոսա, Մարկ Վանկուրեն/ Frank Barbarossa, Mark Van Kuren
2009 Կապույտ աչքեր Olhos azuis Բոբ Էստեվեզ/ Bob Estevez
2010 Պատիժ Edge of Darkness Ագենտ Առաջին/ Agent One
2010 Դարպասներ The Gates Նիկ Մոնոհան/ Nick Monohan
2010 Մայրերի օրը Mother’s Day Դանիել Սահապի/ Daniel Sohapi
2010 Վերցրու իմ հոգին My Soul to Take Պատերսոն/ Paterson
2011 Պատերազմների հաղթանակը Breakout Kings Ագենտ Շտոլց/ Agent Stoltz
2011 Զինվոր Воин Ֆրենկ Կամպանա/ Frank Campana
2011 Գոտեմարտ The Grey Դիազ/ Diaz
2012 Վեգասի ճակատագիրը Lay the Favorite Ֆրենկի/ Frankie
2012 Պահակախումբ End of Watch Սերժանտ/ Sarge
2012 Կապ չկա Disconnect Մաիկ Դիկսոն/ Mike Dixon
2012 Նշանակետ համար առաջին Zero Dark Thirty Սավառնակախմբի հրամանատար/ Squadron Commanding Officer
2013 Ավազակախմբի որսորդները Gangster Squad Ռուսսո/ Russo
2013 Խաչմերուկ Intersections Սկոտտ Դոլան/ Scott Dolan
2013 Մերի և Մարտա Mary & Martha Փիթեր/ Peter
2013 Վերջին սահմանը Homefront Սարիուս Հենկս/ Cyrus Hanks
2014 Առաջին վրիժառուն, Ուրիշ Պատերազմ Captain America: The Winter Soldier Բրոկ Ռամլոու/ Brock Rumlow
2014 Մռայլ գիշեր 2 The Purge: Anarchy Սերժանտ Լեո Բարնս/ Sergeant Leo Barnes
2014-2015 Թագավորություն Kingdom Օլվի Կուլինա/ Alvey Kulina
2015 Վերջին արարողություն Demoic Դետեկտիվ Մարկ Լյուիս/ Detective Mark Lewis
2015 Մեծ երկինք Big sky Ջեսսի/ Jesse
2016 Ջեկիլ կղզու մասին խոսակցությունը A Conspiracy on Jekyll Island Գաի Կլիֆտոն/ Guy Clifton
2016 Սկաիլայն 2 Beyond Skyline Մարկ/ Mark
2016 Առաջին վրիժառու, Դիմակայություն Captain America: Civil War Բռոկ Ռամլոու/ Կռոսբոուս/ Brock Rumlow/ Crossbones
2016 Ստեֆանի Stephanie
2016 Մռայլ գիշեր 3 The Purge 3 Սերժանտ Լեո Բարս/ The Purge 3

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  2. Jean M. Moniz։ «Biography»։ Frank-Grillo.com։ Frank Grillo's Official Website։ Արխիվացված է օրիգինալից August 29, 2008-ին։ Վերցված է March 15, 2012 
  3. «Questions & Answers: April 15, 2006»։ Frank-Grillo.com։ Frank Grillo's Official Website։ April 15, 2006։ Արխիվացված է օրիգինալից December 25, 2008-ին։ Վերցված է March 15, 2012։ «Yes, I am Italian and that is where my family is from also. In fact many of my relatives still live there. Maybe we are related.» 
  4. Твиттер /FrankGrillo: Jersey Shore, Housewives of New Jersey , Mob Wives. I’m officially denouncing my Italian heritage. I’m now Turkish, Irish and Peruvian
  5. Actor Frank Grillo Talks 'Mother’s Day' & 'My Soul to Take'!
  6. TV: Frank Grillo Talks Upcoming ABC Show 'The Gates'
  7. Mother’s Day Website Gets Another Update
  8. Review: Darren Bousman’s Mother’s Day
  9. «ABC Announces 2010 Summer Schedule» (Press release)։ ABC Television Network։ April 7, 2010։ Վերցված է April 26, 2010 
  10. Graser Marc (October 29, 2012)։ «Frank Grillo to play Crossbones in 'Captain America' sequel»։ Variety։ Արխիվացված օրիգինալից October 29, 2012-ին։ Վերցված է October 29, 2012