Ֆրանց Վրանիցկի
| Ֆրանց Վրանիցկի | |
| Կուսակցություն՝ | Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն |
|---|---|
| Կրթություն՝ | Վիեննայի պետական տնտեսագիտական համալսարան |
| Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, բասկետբոլիստ, տնտեսագետ, բանկիր և Diploma of Business Administration |
| Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
| Ծննդյան օր | հոկտեմբերի 4, 1937[1][2][3][…] (88 տարեկան) |
| Ծննդավայր | Վիեննա, Ավստրիայի դաշնային պետություն |
| Քաղաքացիություն | |
| Ինքնագիր | |
| Պարգևներ | |
Ֆրանց Վրանիցկի (գերմ.՝ Franz Vranitzky, հոկտեմբերի 4, 1937[1][2][3][…], Վիեննա, Ավստրիայի դաշնային պետություն), ավստրիացի պետական և քաղաքական գործիչ։
Վաղ գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեծացել է աշխատավորի ընտանիքում։ Երիտասարդ տարիքում բասկետբոլ է խաղացել և Ավստրիայի հավաքականի խաղացող է եղել։
1976 թվականից աշխատել է բանկային կազմակերպություններում։ 1984-1986 թվականներին աշխատել է ֆինանսների նախարար Ֆրեդ Զինովացի կաբինետում
Ավստրիայի Սոցիալիստական կուսակցության առաջնորդի և Դաշնային կանցլերի պաշտոնից Զինովացու հրաժարականից հետո գլխավորել է սոցիալիստներն ու երկրի կառավարությունը։
Ավստրիայի կանցլեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Վրանիցկու առաջին կաբինետը ձևավորվել է, ինչպես արդեն տարիներ շարունակ, սոցիալիստներից և ավստրիական Ազատության կուսակցության ներկայացուցիչներից։ Սակայն 1986 թվականի սեպտեմբերին Ազատության կուսակցության նոր առաջնորդ է ընտրվել Յորգ Հայդերը, որը հայտնի է իր արմատական ազգայնական հայացքներով։ Հայդերի հետ համագործակցելու սկզբունքային մերժման պատճառով Վրանիցկին անմիջապես խզել է կոալիցիան։
Ընտրությունների արդյունքներով՝ Վրանիցկին ձևավորել է «մեծ կոալիցիայի» կաբինետը, որը բաղկացած է երկրի երկու խոշորագույն ուժերի՝ սոցիալիստների և ժողովրդների ներկայացուցիչներից։ «Մեծ կոալիցիան» պետք է ղեկավարեր երկիրը մինչև 2000 թվականը, և կրկին 2007 թվականից՝ արդեն այն բանից հետո, երբ նա հեռացվեց քաղաքական ասպարեզից։
1991 թվականին Վրանիցկին Սոցիալիստական կուսակցությունը Սոցիալ-դեմոկրատական անվանափոխելու նախաձեռնողներից մեկն էր։ 1995 թվականին Ավստրիան անդամակցեց ԵՄ-ին։ 1997 թվականի հունվարին Վրանիցկին հրաժարական տվեց։
Հետագա գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հրաժարականից հետո Ֆրանց Վրանիցկին կատարում էր Ալբանիայում ԵԱՀԿ առաքելության ղեկավարի գործառույթները։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Beyrl M., Filzmaier P., Perlot F. Encyclopædia Britannica
- 1 2 Discogs(անգլերեն) — 2000.
- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- ↑ http://www.ceskenoviny.cz/zpravy/seznam-osobnosti-vyznamenanych-letos-pri-prilezitosti-28-rijna/1140646
- ↑ http://www.hrad.cz/cs/pro-media/tiskove-zpravy/8465.shtml
- ↑ Der Karlspreisträger 1995 Franz Vranitzky (գերմ.)
- ↑ http://www3.huji.ac.il/htbin/hon_doc/doc_search.pl?search
- ↑ Doctor honoris causa (словацк.)
- ↑ Указ Президента Республики Казахстан от 7 сентября 2004 года № 1433 «О награждении орденом „Достык“ I степени Ф. Враницкого».
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանց Վրանիցկի» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Հոկտեմբերի 4 ծնունդներ
- 1937 ծնունդներ
- Ապրող անձինք
- Վիեննա քաղաքում ծնվածներ
- «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ խաչի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Ավստրիայի կանցլերներ
- Ավստրիայի քաղաքական գործիչներ
- Ավստրիացի տնտեսագետներ
- Ավստրիայի նախարարներ
- Ավստրիացի գործարարներ
- Ավստրիացի դիվանագետներ
- Եվրոպական երկրների քաղաքական գործիչներ
- Եվրոպական ակադեմիայի անդամներ
- Պատվո լեգեոնի շքանշանի կոմանդորներ
- Վիեննայի համալսարանի շրջանավարտներ
- Տնտեսագիտական գիտությունների դոկտորներ