Ֆրանց Ադամ
Ֆրանց Ադամ գերմ.՝ Franz Adam | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 4, 1815[1][2][3][…] |
Ծննդավայր | Միլան |
Վախճանվել է | սեպտեմբերի 30, 1886[1][2] (71 տարեկան) |
Մահվան վայր | Մյունխեն, Գերմանական կայսրություն[4] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | նկարիչ, վիմագրող և battle painter |
Աշակերտներ | Միխայ Մունկաչի |
Հայր | Albrecht Adam? |
![]() |
Ֆրանց Ադամ (գերմ.՝ Franz Adam, մայիսի 4, 1815[1][2][3][…], Միլան - սեպտեմբերի 30, 1886[1][2], Մյունխեն, Գերմանական կայսրություն[4]), գերմանացի գեղանկարիչ Մյունխենից:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆրանց Ադամը ծնվել է 1815 թվականի մայիսի 14-ին իտալական Միլան քաղաքում: Գերմանացի հայտնի գեղանկարիչ Ալբրեխտ Ադամի որդին է: Առաջին դասերը նկարչությունից վերցրել է հորից: Ֆրանցը ճանաչում է ձեռք բերել՝ նկարելով հատկապես զինվորական կենցաղային տեսարաններ, մարտի տեսարաններ և ձիեր: Հորից տարբերվել է նկարներում տեսանելի մեծ ռեալիզմով: Վարպետորեն վրձնել է նաև հունգարների կյանքի դրվագները: Հունգարներին նկարելով մեծ ճանաչում է գտել նաև Ավստրիայում: Նկարիչի մոտ բացի մարդկանցից, հիանալի են ստացվել նաև ձիերի դիմանկարները:
Ֆրանց Ադամն իր մահկանացուն կնքել է 1886 թվականի սեպտեմբերի 30-ին Մյունխենում՝ յոթանասունմեկ տարեկան հասակում:
Ընտիր ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Ճանապարհ Սոլֆերինոյի և Վալեջոյի միջև 1859 թվականի հուլիսի 24-ին» (1867 թվական)
- «նահանջ Ռուսաստանից 1812 թվականին»
- «Ֆրանսիացիների ճակատամարտը Ֆլոանում՝ Սեդանի տակ» (1879 թվական)
- «Առաջին բանակային կորպուսը Օռլեանը գրավելիս 1870 թվականի հոկտեմբորի 10-ին» (1879 թվական)
- «Սեդանի ճակատամարտի գերիները»
- «Կրոտայան գիշերակաց Մեստրե վիլլայում»
Նկարիչի ստեղծագործություններից շատերն այսօր պահպանվում և ցուցադրվում են Վիեննայի ռազմապատմական թանգարանում[5]:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Franz Adam (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 Frantz Adam — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek, Staatsbibliothek zu Berlin, Bayerische Staatsbibliothek, Österreichische Nationalbibliothek Record #11600648X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Manfried Rauchensteiner, Manfred Litscher: Das Heeresgeschichtliche Museum in Wien, Verlag Styria, Wien 2000, ISBN 3-222-12834-0, S. 49.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Andrzej Dulewicz, Encyklopedia sztuki niemieckiej, Warszawa: WAiF ; Wydaw. Nauk. PWN, 2002, 83-01-13637-5
- Sztuka świata, t. 12, Leksykon A-K, Warszawa: Arkady, 2009, 83-213-4088-1
- Allgemeines Künstlerlexikon Band 2, 1992.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ֆրանց Ադամ կատեգորիայում։ |