Ֆրանսուա Կելերման
| Ֆրանսուա Կելերման | |
|---|---|
| ֆրանսերեն՝ François-Christophe Kellermann | |
| մայիսի 28, 1735[1][2][3][…] - սեպտեմբերի 23, 1820[3] (85 տարեկան) | |
| Ծննդավայր | Ստրասբուրգ, province of Alsace, Ֆրանսիայի թագավորություն[4] |
| Մահվան վայր | Փարիզ[4] |
| Գերեզման | Valmy[5], Grave of Kellermann[5][6][7] և Grave of Kellermann |
| Քաղաքացիություն | |
| Զորատեսակ | Ֆրանսիական բանակ |
| Կոչում | Համայն Ֆրանսիո մարշալ և գեներալ[4] |
| Մարտեր/ պատերազմներ | նապոլեոնյան պատերազմներ, Յոթամյա պատերազմ, War of the First Coalition?, Battle of Valmy?, Revolt of Lyon against the National Convention? և Battle of Epierre? |
| Պարգևներ | |
Ֆրանսուա-Կրիստոֆ Կելերման, Վալմի դուքս (ֆրանսերեն՝ François-Christophe Kellermann, duc de Valmy, մայիսի 28, 1735[1][2][3][…], Ստրասբուրգ, province of Alsace, Ֆրանսիայի թագավորություն[4] - սեպտեմբերի 23, 1820[3], Փարիզ[4]), Հեղափոխական պատերազմների դարաշրջանի ֆրանսիացի զորապետ, Վալմի ճակատամարտի հերոս, Նապոլեոն Բոնապարտի օրոք՝ Ֆրանսիայի պատվավոր մարշալ (1804)։
Առաջին կայսրության դարաշրջանում չի մասնակցել մարտական գործողություններին։ Նապոլեոնյան պատերազմներում մարշալ Կելերմանի բոլոր սխալական հիշատակումները իրականում պատականում են նրա որդուն՝ գեներալ Ֆրանսուա Էտիեն Կելերմանին, վերջինս իր ծառայության շնորհիվ դարձել է հեծելազորային կորպուսի հրամանատար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ստրասբուրգում, ազգությամբ գերմանացի է։ Մինչ կյանքի վերջ հաղորդակցվել է ֆրանսերենով՝ նկատելի գերմանական ակցենտով[8]։ 1752 թվականին հավաքագրվել է ֆրանսիական հուսարական գնդում։ 1788 թվականին՝ արդեն գեներալ։
1792 թվականին Կելերմանը հեղափոխությանը միանալուց հետո նշանակվել է Մոզելի բանակի գլխավոր հրամանատար, միացել է Շառլ Դյումուրիեին և սեպտեմբերի 20-ին դիմադրել է Վալմի հայտնի ռմբակոծությանը՝ դիմակայելով պրուսակների գերակշիռ ուժերին։ Մեղադրվել է նահանջող պրուսակներին չհետապնդելու համար, սակայն արդարացվել է դատարանի կողմից[9]։
1793 թվականի մայիսին Կելերմանը ղեկավարել է Ալպյան բանակը։ 1793 թվականի օգոստոս-հոկտեմբեր ամիսներին Կելերմանը ստանձնել է Լիոնը պաշարած և յակոբինների բռնապետության դեմ ապստամբած բանակի հրամանատարի պաշտոնը։
Լիոնը վերցնելուց հետո Կելերմանը մեղադրվել է ապստամբների նկատմամբ մեղմ վերաբերմունք ցույց տալու համար, որպես հետևանք նետվել է զնդան և միայն Ռոբեսպիեռի գահընկեց լինելու շնորհիվ Կալերմանը փրկվել է գիլիոտինից։
1801 թվականին նշանակվել է սենատի նախագահ։ 1804 թվականին ստացել է Ֆրանսիայի մարշալի կոչումը և ստացել է Վալմի դուքսի աստիճան։
1814 թվականին միացել է Լուի XVIII-ին, վերջինս նրան դարձրել է Ֆրանսիայի պեր։
Թաղվել է Պեր-Լաշեզի գերեզմանոցում։
1892 թվականին Վալմում կանգնեցվել է Կելեմանի հուշարձանը։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարշալի որդին՝ Ֆրանսուա Էտիենը նապոլեոնական պատերզմների ժամանակ դարձել է աչքի ընկնող հեծելազորային գեներալ, իսկ թոռը՝ Ֆրանսուա Կրիստոֆ Էդուարդը դիվանագետ է դարձել։ Երկուսն էլ ժառանգել են Վալմի դուքսի տիտղոսը։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պատվո լեգեոնի շքանշան, Մեծ խաչ
- Սուրբ Լյուդովիկի շքանշան, Մեծ խաչ
- Կարմիր արծվի շքանշան (Պրուսիայի թագավորություն)
- Պֆալցյան առյուծի շքանշան (Բավարիայի թագավորություն)
- Ոսկե արծվի ասպետական շքանշան, Մեծ խաչ (Վյուրտեմբերգի թագավորություն)
- Հավատարմության շքանշան, Մեծ խաչ (Բադենի Մեծ Դքսություն)
- Լյուդվիգի շքանշան (Հեսսենի մեծ դքսություն)
Կերպարի մարմնավորումը ֆիլմերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Նապոլեոն․ ճանապարհ դեպի բարձունք» (Ֆրանսիա, Իտալիա, 1955), Կելերմանի դերում՝ Ժոե Ամման։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 Base Léonore (ֆր.) — ministère de la Culture.
- 1 2 3 4 Encyclopædia Britannica
- 1 2 3 4 5 Deutsche Nationalbibliothek Record #116174919 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- 1 2 C.-P. Arnaud Recueil de tombeaux des quatre cimetières de Paris (ֆր.) — 1817.
- ↑ Moiroux J. Le cimetière du Père-Lachaise (ֆր.) — Paris: 1908. — P. 206.
- ↑ Gabrielli D. Dictionnaire historique du Père-Lachaise (ֆր.) — 2002. — P. 177. — ISBN 978-2-85917-346-3
- ↑ Шиканов В. Н. Созвездие Наполеона. Маршалы Первой империи. СПб.: Шатон, 2002.
- ↑ «Келлерман, Франсуа-Кристоф». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Шиканов В. Н. Созвездие Наполеона. Маршалы Первой империи. СПб.: Шатон, 2002.
- Келлерман // [Кальяри — Коалиционные войны]. — СПб. ; [М.] : Тип. т-ва И. Д. Сытина, 1913. — С. 490—491. — (Военная энциклопедия : [в 18 т.] / под ред. К. И. Величко … [и др.] ; 1911—1915, т. 12).
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Анонс биографии Ф. К. Келлермана (ֆր.).
- Генеалогия рода Келлерман на сайте "Династии Европы" Արխիվացված 2023-12-04 Wayback Machine
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանսուա Կելերման» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Մայիսի 28 ծնունդներ
- 1735 ծնունդներ
- Սեպտեմբերի 23 մահեր
- 1820 մահեր
- Ստրասբուրգ քաղաքում ծնվածներ
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Փարիզ քաղաքում թաղվածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի Մեծ խաչի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- Ֆրանսիացի մարշալներ
- Ֆրանսիայի քաղաքական գործիչներ
- Ֆրանսիացի ռազմական գործիչներ