Ֆրանկֆուրտի մայր տաճար
Ֆրանկֆուրտի մայր տաճար | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Գերմանիա |
Տեղագրություն | Իննենշտադտ I |
Դավանանք | կաթոլիկություն |
Թեմ | Roman Catholic Diocese of Limburg? |
Հիմնական ամսաթվերը | 1550 |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան |
Նվիրված | Բարդուղիմեոս առաքյալ |
Անվանված | Բարդուղիմեոս առաքյալ |
Ճարտարապետ | Madern Gerthener? |
Ճարտարապետական ոճ | Գոթիկա |
Հիմնադրված | 1550 |
Բարձրություն | 95 մետր |
Kaiserdom St. Bartholomäus (Frankfurt am Main) Վիքիպահեստում | |
dom-frankfurt.de |
Ֆրանկֆուրտի մայր տաճար կամ Սուրբ Բարդուղիմեոսի կայսերական տաճար (գերմ.՝ Kaiserdom St. Bartholomäus), Մայնի Ֆրանկֆուրտի ամենամեծ տաճարը։ Տաճարում նախկինում անցկացվել են Հռոմեական Սրբազան կայսրության կայսրերի թագադրման արարողություններ։
Իր գոյության ողջ ընթացքում տաճարը եղել է կայսերական և ոչ թե եպիսկոպոսության մայր տաճար։ Նրա` որպես ազգային խորհրդանիշի ընկալումը կապված է Հռոմեական Սրբազան կայսրության քաղաքական-պատմական դերով։ 19-րդ դարում տաճարը դարձել է գերմանական ազգի միավորման խորհրդանիշը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեղը, ուր վեր է խոյանում ներկայիս տաճարը, ժամանակին ընկած է եղել երկու գետերի միջև։ Այս տեղանքը բնակեցված է եղել դեռևս նեոլիթի շրջանում։ Այն մշտապես բնակեցված է եղել առնվազն կելտերի շրջանից, այսինքն` վերջին 2.500 տարիների ընթացքում։
Հռոմեական կայսրության շրջանում տաճարի տեղում կառուցված է եղել կապելա (83-260 թվականներ), այնուհետև դաստակերտ, հետո էլ` շինություն, որ նախորդել է ներկայիս տաճարին` Մերովինգների պալատական կապելան (6-րդ դար), Կարոլինգների պալատական կապելան (8-9-րդ դարեր) և Փրկչի բազիլիկը (9-13-րդ դարեր)։ 13-րդ դարում շինությունների մի մասը վերաշինվել է։ Հենց այդ ժամանակաշրջանն էլ կարելի է համարել ներկայիս տաճարի հիմնադրման սկիզբը։
Տաճարի վերջին ավերածություններից են 1867 թվականի հրդեհը և ռմբակոծությունները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Ամեն անգամ մասնակի ավերածություններից հետո տաճարը վերակառուցվել է։
1990-ական թվականներին հայտնաբերվել է ազնվականական դասի աղջկա դամբարան, որ թվագրվում է 7-րդ դարին։ Նրա վրա ամրացվել է հուշատախտակ։
Մասունքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամենաարժեքավոր մասունքը, որ պահվել է տաճարում. համարվել է սուրբ Բարդուղիմեոս առաքյալի գանգի վերին մասը։ 1239 թվականից նա համարվում է տաճարի հովանավոր սուրբը։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Աշտարակ
-
Տաճարի երգեհոնը
-
Ծածկած առաստաղ
-
Տաճարի հատակագիծը
-
Տաճարի պատմական ձևափոխումը. գույները ցույց են տալիս ճարտարապետական տարբեր ոճերը
-
Տաճարի աշտարակը մինչև 1867 թվականի հրդեհը
-
Սուրբ Բարդուղիմեոսի բարձրաքանդակը
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանկֆուրտի մայր տաճար» հոդվածին։ |
|