Ֆրանկֆուրտի մայր տաճար
Ֆրանկֆուրտի մայր տաճար | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Altstadt (Frankfurt/Main)?[1] |
Դավանանք | կաթոլիկություն |
Թեմ | Roman Catholic Diocese of Limburg? |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան |
Նվիրված | Բարդուղիմեոս առաքյալ |
Անվանված | Բարդուղիմեոս առաքյալ |
Ճարտարապետ | Madern Gerthener? |
Ճարտարապետական ոճ | Գոթիկա |
Հիմնադրված | 1550 |
Բարձրություն | 95 մետր |
![]() | |
![]() | |
dom-frankfurt.de |
Ֆրանկֆուրտի մայր տաճար կամ Սուրբ Բարդուղիմեոսի կայսերական տաճար (գերմ.՝ Kaiserdom St. Bartholomäus), Մայնի Ֆրանկֆուրտի ամենամեծ տաճարը: Տաճարում նախկինում անցկացվել են Հռոմեական Սրբազան կայսրության կայսրերի թագադրման արարողություններ:
Իր գոյության ողջ ընթացքում տաճարը եղել է կայսերական և ոչ թե եպիսկոպոսության մայր տաճար: Նրա` որպես ազգային խորհրդանիշի ընկալումը կապված է Հռոմեական Սրբազան կայսրության քաղաքական-պատմական դերով: 19-րդ դարում տաճարը դարձել է գերմանական ազգի միավորման խորհրդանիշը:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տեղը, ուր վեր է խոյանում ներկայիս տաճարը, ժամանակին ընկած է եղել երկու գետերի միջև: Այս տեղանքը բնակեցված է եղել դեռևս նեոլիթի շրջանում: Այն մշտապես բնակեցված է եղել առնվազն կելտերի շրջանից, այսինքն` վերջին 2.500 տարիների ընթացքում:
Հռոմեական կայսրության շրջանում տաճարի տեղում կառուցված է եղել կապելա (83-260 թվականներ), այնուհետև դաստակերտ, հետո էլ` շինություն, որ նախորդել է ներկայիս տաճարին` Մերովինգների պալատական կապելան (6-րդ դար), Կարոլինգների պալատական կապելան (8-9-րդ դարեր) և Փրկչի բազիլիկը (9-13-րդ դարեր): 13-րդ դարում շինությունների մի մասը վերաշինվել է: Հենց այդ ժամանակաշրջանն էլ կարելի է համարել ներկայիս տաճարի հիմնադրման սկիզբը:
Տաճարի վերջին ավերածություններից են 1867 թվականի հրդեհը և ռմբակոծությունները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Ամեն անգամ մասնակի ավերածություններից հետո տաճարը վերակառուցվել է:
1990-ական թվականներին հայտնաբերվել է ազնվականական դասի աղջկա դամբարան, որ թվագրվում է 7-րդ դարին: Նրա վրա ամրացվել է հուշատախտակ:
Մասունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամենաարժեքավոր մասունքը, որ պահվել է տաճարում. համարվել է սուրբ Բարդուղիմեոս առաքյալի գանգի վերին մասը: 1239 թվականից նա համարվում է տաճարի հովանավոր սուրբը:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք
- Տաճարի համայնապատկերը(չաշխատող հղում)
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ֆրանկֆուրտի մայր տաճար կատեգորիայում։ |
|