Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառ
| Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառ | |
|---|---|
| Երկիր | |
| Հրապարակ | Frankfurt fairgrounds? և Ֆրանկֆուրտ |
| Գտնվելու վայր | Ֆրանկֆուրտ |
| Ցուցահանդեսի տեսակ | գրքի տոնավաճառ և ամենամյա միջոցառում |
| Բացվել է | սեպտեմբերի 18, 1949 |
| Ոլորտ | book industry? |
| Այցելուներ | 230 000 մարդ (2024)[1] |
| Կայք | buchmesse.de |
Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառ (գերմ.՝ Frankfurter Buchmesse), աշխարհի ամենամեծ գրքի տոնավաճառը։ Այն ամեն տարի տեղի է ունենում հոկտեմբերի կեսերին գերմանական Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում։ Հինգ օրում այդ միջոցառմանը մասնակցում են ավելի քան 7 հազար ցուցադրողներ աշխարհի մոտավորապես 100 երկրներից. փառատոնն ունենում է ավելի քան 286 հազար այցելու։ Տարբեր ժամանակներում Ֆրանկֆուրտի տոնավաճառի պատվավոր հյուրեն են եղել Ֆինլանդիան (2014[2]), Թուրքիան (2008), Հնդկաստանը (2006), Ռուսաստանը (2003), Պորտուգալիան (1997), Ճապոնիան (1990)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխարհում գրքի ոչ մի փառատոն չունի այնպիսի հին պատմություն, ինչպիսինն է Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառի պատմությունը։ Առաջին անգամ այն տեղի է ունեցել 1473 թվականին[3] և պարբերաբար իրականացվել է 1574 թվականից սկսած։ Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառը ավանդաբար կապված է Յոհան Գուտենբերգի կողմից Ֆրանկֆուրտի մոտակայքում` Մայնցում, հիմնված գրքի տպագրության հետ։ Այդ ժամանակվանից ի վեր Ֆրանկֆուրտը համարվում է Եվրոպայի գրքի տոնավաճառի մայրաքաղաքը։
Հակասություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականի տոնավաճառը քննադատության է արժանացել իսպանական ու գերմանական մամուլում։ Գերմանական Der Spiegel պարբերականն այն «սահմանափակ» է անվանել` իսպաներենով գրող մի շարք կատալոնացի գրողների գործեր ցուցահանդեսում չընդգրկելու քաղաքականության պատճառով[4]։ Այս որոշումը տոնավաճառի կազմակերպիչներն ընդունել էին չնայած այն հանգամանքին, որ Իսպանիայի կառավարությունը ավելի քան 6 միլիոն եվրո էր փոխանցել տոնավաճառի ծախսերի համար[5]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ցուցահանդեսի տաղավար
- Ֆրանկֆուրտ Բախմեսը տոնավաճառի աշխատակի հետ (Մեսեթուրմ, 2004)
- Դիմային հատվածը
- Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառ, 2016
- Թուրքիայի պատվավոր հյուրի տաղավարը 2008 թվականին
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 76. Frankfurter Buchmesse zieht Bilanz: Der größte internationale Branchentreff bleibt auf Wachstumskurs (գերմ.) / Hrsg.: Frankfurter Buchmesse
- ↑ Открывается Франкфуртская книжная ярмарка: Финляндия – почётный гость. // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 7 октября 2014.(Ստուգված է 15 ապրիլի 2016)
- ↑ Е. С. Смирнова Книжные ярмарки: история и современное состояние — на примере Германии и России // Автореферат диссертации, 2001
- ↑ A Controversial Homage to Catalonia: Commerce Replaces Politics at the Frankfurt Book Fair – International – SPIEGEL ONLINE – News
- ↑ «Economía/Empresas.- Industria destinará 6 millones para promocionar el sector editorial de cara a la Feria de Frankfurt». Economía Ahoy. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 6-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառ» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||