Ֆլուորեսցեին (բժշկական կիրառում)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆլուորեսցեին
Ընդհանուր տեղեկություններ
Քիմիական բանաձևC20H12O5
Ֆիզիկական հատկություններ
Մոլային զանգված332,306 գ/մոլ
Մոլյար կոնցենտրացիա cM314 - 316 մոլ/լ
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Ֆլուորեսցեին, դեղամիջոց, որն օգտագործվում է մի շարք ակնային խնդիրներ ախտորոշելու նպատակով[1]։ Երբ կիրառվում է որպես աչքի կաթիլ կամ բարակ թղթի միջոցով դրվում է աչքի մակերևույթին, այն օգնում է հայտնաբերել աչքի այնպիսի վնասվածքները, ինչպիսիք են՝ օտար մարմնի առկայությունը կամ եղջերաթաղանթի քերծվածքները[2][3]։ Երբ կիրառվում է բերանացի կամ ներարկվում է երակի մեջ, այն օգնում է տեսանելի դարձնել աչքի հետևում առկա արյունատար անոթները ֆլուորեսցեինային անգիոգրաֆիայի ընթացքում[1]։

Երբ այն կիրառում են աչքի մակերևույթին, կողմնակի ազդեցությունները կարող են ներառել կարճատև շաղված տեսողությունը և փափուկ կոնտակտային լինզաների գույնի փոփոխությունը[1][4]։ Երբ կիրառվում է բերանացի կամ ներարկվում է երակի մեջ, կողմնակի ազդեցությունները կարող են ներառել գլխացավը, սրտխառնոցը և մաշկի գույնի կարճատև փոփոխությունը[1]։ Ալերգիկ ռեակցիաները հազվադեպ են զարգանում[1]։ Ֆլուորեսցեինը ներկանյութ է, որն այնպես է ներծծվում վնասված եղջերաթաղանթի կողմից, որ այդ հատվածները կոբալտ կապույտ լույսի տակ կանաչ են երևում[1]։ Կա նաև տեսակետ այն մասին, որ գալիս է նախապես խառնված լիդոկաինի հետ[2]։

Ֆլուորեսցեինը առաջին անգամ պատրաստվել է 1871 թվականին[5]։ Այն ներառված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր դեղերի ցանկում, առողջապահական համակարգում անհրաժեշտ ամենաարդյունավետ և անվտանգ դեղամիջոցներից է[6]։ Զարգացող երկրներում մեծածախ արժեքը 5 մլ շիշի դիմաց մոտ 12,25 դոլար է[7]։ Միացյալ Թագավորությունում եզակի դեղաչափը արժե մոտ 0,43 ֆունտ[2]։ Միացյալ Նահանգներում այն նույնպես շատ թանկ չէ[8]։

Այլ կենդանիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն նաև երբեմն օգտագործվում է որոշելու համար, թե որ կենդանին վարքագծային ինչ փոփոխությունների կարիք ունի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Duvall, Brian; Kershner, Robert M. (2006). Ophthalmic Medications and Pharmacology (անգլերեն). SLACK Incorporated. էջ 29. ISBN 9781556427503. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 18-ին.
  2. 2,0 2,1 2,2 British national formulary : BNF 69 (69 ed.). British Medical Association. 2015. էջեր 769, 772. ISBN 9780857111562.
  3. Hamilton, Richart (2015). Tarascon Pocket Pharmacopoeia 2015 Deluxe Lab-Coat Edition. Jones & Bartlett Learning. էջ 416. ISBN 9781284057560.
  4. WHO Model Formulary 2008 (PDF). World Health Organization. 2009. էջ 314. ISBN 9789241547659. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.
  5. Bartlett, Jimmy D.; Jaanus, Siret D. (2008). Clinical Ocular Pharmacology (անգլերեն). Elsevier Health Sciences. էջ 283. ISBN 0750675764. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 18-ին.
  6. «WHO Model List of Essential Medicines (19th List)» (PDF). World Health Organization. April 2015. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  7. «Fluorescein». International Drug Price Indicator Guide. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  8. Hamilton, Richart (2015). Tarascon Pocket Pharmacopoeia 2015 Deluxe Lab-Coat Edition. Jones & Bartlett Learning. էջ 416. ISBN 9781284057560.