Ֆլորանս Պեռնել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆլորանս Պեռնել
Ծննդյան թիվ՝հունիսի 30, 1966(1966-06-30)[1][2] (57 տարեկան) կամ հունիսի 30, 1962(1962-06-30)[3] (61 տարեկան)
Ծննդավայր՝Փարիզ[4][2]
Քաղաքացիություն՝ Ֆրանսիա
Մասնագիտություն՝դերասանուհի և կինոդերասանուհի
IMDb։ID 0674340

Ֆլորանս Պեռնել ( ֆր.՝ Florence Pernel. հունիսի 30, 1966(1966-06-30)[1][2] կամ հունիսի 30, 1962(1962-06-30)[3], Փարիզ[4][2][5][6][7]), ֆրանսիացի դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆլորանս Պեռնելը ծնվել է Փարիզում՝ խառն ամուսնությամբ ընտանիքում (հայրը լեհ է, մայրը՝ լոթարինգիացի ֆրանսուհի)[8]։ Մանկության տարիներին նա նկարահանվել է Suisses-ի 3 կատալոգների համար, ինչպես նաև Danone-ի գովազդային հոլովակներում[9]։ 1980 թվականին Ֆլորանսը կատարել է իր նորամուտը կինոյում՝ խաղալով գլխավոր հերոսի դստեր դերը Սիրտն ի ցույց հանած / «The Heart Inside Out» դրամայում։

1993 թվականին Պեռնելը նկարահանվել է Քշիշտոֆ Կիեշլովսկու «Երեք գույն. կապույտ» ֆիլմում (ֆր.՝ Trois couleurs:bleu)[10][11], որն այդ լեհ ռեժիսորի «Երեք գույն» եռերգության առաջին մասն է։ Ֆիլմը բազմաթիվ մրցանակների է արժանացել եվրոպական փառատոների և կինոակադեմիաների կողմից։ Նշանավոր կոմպոզիտորի սիրուհու՝ Սանդրինի դերի համար Ֆլորանս Պեռնելն առաջադրվել է «Սեզար» մրցանակի՝ «Կանացի լավագույն դեբյուտ» անվանակարգում[12], սակայն մրցանակը շնորհվել է Վալերիա Բրունի-Տեդեսկիին[13]։

2000-ական թվականներին Ֆլորանսը գերազանցապես նկարահանվել է հեռուստասերիալներում, որոնցից Նապոլեոն» մինի սերիալն արժանացել է «Էմմի» մրցանակի։ 2011 թվականին նկարահանվել է «Նվաճում» ֆիլմում՝ կատարելով Ֆրանսիայի այն ժամանակվա նախագահ Նիկոլյա Սարկոզիի կնոջ՝ Սեսիլիայի դերը[14]. նախագահական ընտրություններում հաղթանակ տանելուց հետո զույգն ամուսնալուծվել է։

Ֆրանսիայում Ֆլորանս Պեռնելն առավել հայտնի է ոստիկանության և արդարադատության մարմինների աշխատանքի մասին հեռուստատեսային ֆիլմերում իր կատարած դերերով։ 1993-2002 թվականներին Florence Larrieu : Le juge est une femme ֆիլմաշարում մարմնավորել է գլխավոր հերոսուհուն՝ դատավոր Ֆլորանս Լարիոյին։ Ընդհանուր առմամբ թողարկվել է 17 դրվագ, որից հետո Ֆլորենսը լքել է սերիալը, իսկ նկարահանումները շարունակվել են նրան փոխարինած մեկ այլ դերասանուհու՝ Մարին Դելտերմի հետ[15]։ 2014–2023 թվականներին Պեռնելը խաղացել է դատախազ Էլիզաբեթ Ռիչարդի դերը «Հանցագործությունը...» հեռուստասերիալում[16] (թողարկվել է 10 դրվագ, որոնցից յուրաքանչյուրը պատմում է Ֆրանսիայի հարավի տարբեր քաղաքներում տեղի ունեցած իրադարձությունների մասին)։

Ընտրված ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆլորանս Պեռնելը Մոլիերի անվան մրցանակի հանձնման արարողության ժամանակ (2014)
Ֆիլմ
Տարին Ֆիլմը Դերը Նշումներ
1980 Սիրտն ի ցույց հանած Պոլին
1990 Cellini. Life of Crime Կատերինա
1991 Վատ աղջիկ Ռոզա
1993 Հոգեբանները ազատության մեջ են Ֆաբիեն
Երեք գույն՝ Կապույտ Սանդրին
1994 Երեք գույն՝ սպիտակ
Ամուսնական նավակ Մով
1996 Ստենֆորթներ, գարու վարպետներ Մարգրիտ Սթենֆորթ սերիալ
2002 Նապոլեոն Թերեզա Տալիեն սերիալ
2003 Լագարդեր. Դիմակավորված վրիժառուն Ինես Հեռուստաֆիլմ
2005 Սիրելի բարեկամ Մադլեն Ֆորեստիեր սերիալ
2009 – Ընկերներ, սիրելիներ, թշնամիներ Քերոլին սերիալ
2010 Մեկ այլ Դյումա Իդա Ֆերիեր
2011 Նվաճում Սեսիլիա Սարկոզի
Լյուդովիկոս XI, բաժանված իշխանությունը Աննա դե Բոժյու Հեռուստաֆիլմ
2014 –



2023
Հանցագործություն՝... Էլիզաբեթ Ռիչարդ Հեռուստաֆիլմերի շարք
2017 Վերադարձ դեպի Բուրգունդիա Շանտալ
2019 Պարիր սրտով Լորենս Դյուրանդ
Ճակատագրի խարույկ Մաթիլդա դե Յանսեն Մինի-սերիալ

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆլորենս Պեռնելն ամուսնացած է պատմաբան և սցենարիստ Պատրիկ Ռոթմանի հետ (նրանք ամուսնացել են 2005 թվականին)[17]։ Զույգն ունի երկու զավակ. որդին՝ Փոլը և դուստրը՝ Թինան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Ֆրանսիայի ազգային գրադարան — 1537.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 Florence Pernel (ֆր.)
  4. 4,0 4,1 4,2 Blanc J. AlloCiné (ֆր.) — 1993.
  5. «Florence Pernel». AlloCiné (ֆրանսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 29-ին.
  6. «Florence Pernel». ČSFD (չեխերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 29-ին.
  7. «Florence Pernel. Biography, Movie Highlights and Photos». AllMovie (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 29-ին.
  8. «Zoom avant sur...Florence Pernel la vie est pleine de surprises» (ֆրանսերեն). Le Soir. 1996 թ․ նոյեմբերի 9. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 21-ին.
  9. «Florence Pernel, la discrète» (ֆրանսերեն). Le Monde. 2012 թ․ նոյեմբերի 22. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 21-ին.
  10. Roger Ebert (2012). 25 Great French Films: Ebert's Essentials. Andrews McMeel Publishing. էջ 95. ISBN 978-1-4494-2149-6. OCLC 798353377.
  11. Jordi Agustí; Marek Haltof; Mauricio Antón (2013). The Cinema of Krzysztof Kieslowski: Variations on Destiny and Chance. Columbia University Press. էջ 177. ISBN 978-0-231-50402-7. OCLC 427446847.
  12. «Polish Cultural Institute». Polish Cultural Institute. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 22-ին.
  13. «Palmarès 1994 - 19 ème cérémonie des César» (ֆրանսերեն). Academie-cinema.org. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 21-ին.
  14. «Portrait de Cécilia Sarkozy dans 'La Conquête'» (ֆրանսերեն). L’Express. 2011 թ․ մայիսի 18. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 21-ին.
  15. «Florence Pernel arrête « Le juge... »» (ֆրանսերեն). La Dépêche. 2002 թ․ մայիսի 15. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 7-ին.
  16. «Arrêt de la série "Crime à…" : "Il n'y a rien de tragique", assure son héroïne Florence Pernel» (ֆրանսերեն). Радио Франции. 2023 թ․ հունվարի 6. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 7-ին.
  17. «Crime à Martigues, France 3 : 5 choses que vous ne saviez peut-être pas sur Florence Pernel» (ֆրանսերեն). Télé Star. 2016 թ․ հոկտեմբերի 22. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆլորանս Պեռնել» հոդվածին։