Նապոլեոն (մինի-սերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նապոլեոն
Napoléon
Ժանրպատմական հեռուստասերիալ
ՍտեղծողԴիդիե Դեկուան և Max Gallo?
Երկիր Ֆրանսիա
 Միացյալ Թագավորություն
 Իտալիա
 Հունգարիա
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորԻվ Սիմոնո
Գլխավոր
դերերում
Քրիստիան Կլավիե, Իզաբելլա Ռոսսելլինի, Ջոն Մալկովիչ, Ժերար Դեպարդիե, Անուկ Էմե, Ֆիլիպ Վոլտեր, Խայնո Ֆերխ, Սեբաստիան Կոխ, Էննիո Ֆանտաստինի, Գիյոմ Դեպարդյո, Մավի Հորբիգեր, Ալեքսանդրա Մարիա Լարա, Թոբի Սթիվենս, Մարիա Բոյմեր, Կլաուդիո Ամենդոլա, Ջոն Վուդ, Իվ Ժակ, Ջուլիան Սենդս, Նատաշա Ամալ, Ժաքի Ներսեսյան, Սերժ Դյուպիր, Լյուդիվին Սանե, Ալեն Դութե, Թեմսին Էգերթոն, Դևիդ Ֆրենսիս, Անդրե Շոմո, Անդրե Ումանսկի, Ժան-Գաբրիել Նորդման, Ֆլորենս Դարել, Alain Teulié?, Քրիստոֆեր Հեյերդալ, Գրեգոր Բոննե, Կոնստանս Դոլլ, Դևիդ լա Հեյ, Վինսենտ Գրաս, Ալեն Ֆլիկ, Շառլոտ Վալանդրե, Ֆլորանս Պերնել, Ջեսիկա Պարե և Ժան Դել
ՍցենարիստԴիդիե Դեկուան
ՕպերատորԳայ Դուֆո
ԵրաժշտությունՄիշել Կուսսոն
ՄոնտաժԻվ Լանգլուա և Isabelle Malenfant?
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ4
Էկրաններին էհոկտեմբերի 7, 2002-ից հոկտեմբերի 28, 2002
ՀեռուստաալիքFrance 2
Բյուջե$46 330 000

Նապոլեոն (ֆր.՝ Napoléon), ֆրանս-կանադական արտադրության մինի-սերիալ, Էմմիի մրցանակակիր, որը պատմում է Ֆրանսիայի առաջին կայսր Նապոլեոն Բոնապարտի կյանքի և գործունեության մասին։ Նկարահանված է 2002 թվականին ֆրանսիացի պատմաբան Մաքս Գալլոյի պատմական վեպի[1] հիման վրա։ Ֆիլմը համարվում է Եվրոպայի ամենաթանկ[2] մինիսերիալը, ընդհանուր $46 330 000 բյուջեով։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը պատմում է Նապոլեոնի ինչպես քաղաքական այնպես էլ ընտանեկան և անձնական կյանքի մասին։ Ֆիլմն անդրադառնում է Նապոլեոնի կյանքի բոլոր նշանակալից իրադարձություններին՝ Աուստեռլիցի ճակատամարտ, Իտալական արշավանք, Ռուսական արշավանք, Վաթեռլոոյի ճակատամարտ և այլն։

Ֆիլմը սկսվում է Սուրբ Հեղինե կղզում, երբ Հուդսոն Լոուն ՝ բրիտանացի գեներալ, Սուրբ Հեղինե կղզու կառավարիչը և բանտապահը, հրամայում է Նապոլեոնին ցույց տալ իր ներկայությունը։ Երկար և անհաջող փորձերից հետո, հայտնվում է անգլիացի մի աղջնակ՝ միսս Բետսին, որի հետ Բոնապարտը հասցրել էր ընկերանալ։ Բոնապարտը Բետսիին պատմում է իր կյանքը՝ հաջողություններով և անհաջողություններով հանդերձ։ Ֆիլմը Նապոլեոնի պատմության արտացոլումն է։ Պատմությունը սկսվում է Նապոլեոնի և Ժոզեֆինայի, նրա ապագա կնոջ և Ֆրանսիայի ապագա կայսրուհու, առաջին հանդիպումով։

Սերիա I[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը հայտնի է իր պատերազմների տեսարաններով։ Առաջին սերիայում ֆիլմն անդրադառնում է Վանդեմյեր 13-ի դեպքերին, որտեղ Հանրապետական բանակը՝ Բոնապարտի գլխավորությամբ վերջնական հաղթանակ է տանում ռոյալիստների նկատմամբ։ Կայանում է Նապոլոնի և Ժոզեֆինայի ամուսնական արարողությունը, որին անմիջապես հաջորդում է Իտալական առաջին արշավանքը։ Ֆիլմն անդրադառնում է Արկոլի ճակատամարտին, որտեղ Բոնապարտը ձեռք է բերում իր զինակիցների հարգանքը։ Սերայի վերջանում է Նապոլեոնի դեմ հանցափորձով։

Սերիա II[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ սերիան անդրադառնում է Նապոլեոնի և Հռոմի պապի հանդիպմանը, որին հաջորդում է Նապոլեոնի կայսր հռչակվելու արարողությունը։ Երկրորդ սերիայում արտացոլված են Նապոլեոնի փառահեղ հաղթանակները Աուստեռլիցում և Յենայում։ Կայանում է Նապոլեոնի հանդիպումը Ռուսաստանի կայսր Ալեքսանդրի հետ։ Սերիան ավարտվում է Էյլաոյի ճակատամարտի այն տեսարանում, որտեղ Բոնապարտը սպասում է Միշել Նեյի գլխավորած զորաջոկատի գալուստին։

Սերիա III[խմբագրել | խմբագրել կոդը]

Երրորդ սերիան սկսվում է Միշել Նեյի գալուստով և Նապոլեոն Բոնապարտի հաղթանակով։ Այս սերիայում Նապոլեոնը պարտություն է կրում Ասպերն–Էսլինգյան ճակատամարտում, որտեղ և կորցում է իր ընկերներից մեկին, Ֆրանսիայի մարշալ Ժան Լաննին։ Սերիան բաց է թողել Բորոդինոյի ճակատամարտը, փոխարենը անդրադարձ կա ֆրանսիական բանակի մուտքը ամբողջովին դատարկված Մոսկվա։ Սերիան ավարտվում է այն տեսարանով, երբ Նապոլեոնը Կրեմլի՝ իր սենյակից տեսնում է, որ Մոսկվան հրդեհվում է։

Սերիա IV[խմբագրել | խմբագրել կոդը]

Չորրորդ սերիան սկսվում է ֆրանսիական բանակի նահանջով։ Լայցիգի ճակատամարտը ցուցադրված չէ։ Նապոլեոնը առաջին անգամ արտաքսվում է երկրից՝ Էլբա կղզի, որտեղ տեղեկանում է Ֆրանսիայում տիրող իրավիճակին և որոշում վերադառնալ։ Նապոլեոնը վերադառնում է Ֆրանսիա և ստանձնում զորաջոկատներից մեկի հրամանատարությունը։ Նրա դեմ է դուրս գալիս արքայական բանակը՝ Միշել Նեյի գլխավորությամբ։ Միշել Նեյը և զինվորները Նապոլեոնին են միանում։ Նապոլեոնը վերադարձնում է իշխանությունը։ Բավականին մեծ տեսարան է Վաթերլոոյի ճակատամարտը, որտեղ Նապոլեոնը կրում է իր վերջին պարտությունը։ Նապոլեոնը վերջնականապես արտաքսվում է Սուրբ Հեղինե կղզի, որտեղ և վերջանում է Նապոլեոնի՝ անգլիացի աղջկան պատմած պատմությունը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստիան Կլավյե
Ջոն Մալկովիչ
Ժերար Դեպարդիե

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի նկարահանումներն իրականացվել են Ավստրիայի, Չեխիայի, Ֆրանսիայի, Մարոկկոյի, Շվեյցարիայի և Հունգարիայի տարածքում։ Հատկանշական է, որ ֆիլմի աշխատակազմը Հունգարիայում գտել է մի շարք տարածքներ, որոնք նման են 19–րդ դարի Ֆրանսիային։ Պատերազմների տեսարանները հիմնականում ստեղծվել են նորագույն տեխնոլոգիաների միջոցով՝ հիմնականում Hybride Technologies[3] ընկերության կողմից։ Սա Եվրոպայի առաջին սերիալն է, որը միաժամանակ ցուցադրվել է մասնակից բոլոր պետություններում։ ԱՄՆ–ում ցուցադրվել է սերիալի առավել կարճ՝ 3 ժամանոց տարբերակը, պաշտոնական 6 ժամի փոխարեն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]