Ֆիննական միացյալ բանկի շենք (Վիբորգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քարտեզ
Քարտեզ

Ֆիննական միացյալ բանկի շենք, բանկային շենք Վիբորգի Պիոներսկայա փողոցում, որը ճակատային մասով ուղղված է դեպի Թատերական հրապարակ։  Վիբորգի կենտրոնում գտնվող երկհարկանի տունը ներառված է ճարտարապետական հուշարձանների ցանկում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիննական միացյալ բանկն առաջին մասնավոր առևտրային բանկն է եղել Ֆինլանդիայի Մեծ Դքսությունում, որը հիմնադրվել է 1862 թվականին։ Հելսինկիում տեղակայված բանկը, ստանալով վարկային պարտատոմսեր թողարկելու իրավունք, զարգացրել է իր մասնաճյուղերի ցանցը Ֆինլանդիայի տարբեր քաղաքներում և 1914 թվականին ունեցել է 31 տարածքային ստորաբաժանումներ[1]։ Վիբորգի մասնաճյուղի շենքի նախագծման համար ներգրավվել է հայտնի ճարտարապետ, պրոֆեսոր, Արվեստի կայսերական ակադեմիայի ակադեմիկոս Կառլ Գուստավ Նյուստրյոմը (հետագայում նա նույն փողոցում կառուցել է Ֆինլանդիայի բանկի շենքը)։

Առյուծի պատկերներով սանդուղքը

1898 թվականին Գուստավ Նյուստրյոմը մշակել է շենքի ճակատի ճարտարապետական նախագիծ` նոր վերածննդի ոճով և վենետիկյան պալացցոյի օրինակով։ 1900 թվականին շինարարությունն հիմնականում ավարտվել է։ Վիբորգի բանկային հաստատությունների միջև (մասնավորապես, գրեթե միաժամանակ հարևան տեղամասում «Ֆլորենցիական պալացցո» ոճով կառուցվել է Հյուսիսային երկրների բանկի շենքը) բուռն մրցակցություն է սկսվել ճակատային զարդարման և այլ մանրամասնությունների հետ կապված, որն էլ զգալի ծախսերի (ինչպես նաև գովազդային նպատակներով) պատճառ է դարձել։ Հետազոտողների ուշադրությունը գրավել է ինչպես ճակատների հաջող ձևավորումը, այնպես էլ քանդակագործական տարրերն ու կերամիկական զարդերը։ Առաջին հարկի կիսաշրջանաձև մեծ պատուհանների զարդը համարվում էին չուգունե ճաղավանդակները։ Երկրորդ հարկի կենտրոնը աչքի էր ընկնում շքեղ պատշգամբով, որի եզրերի երկայնքով տեղադրված էին առյուծների փոքր արձանիկներ, որոնցից ձախ կողմինը թաթերի մեջ պահում էր Վիբորգի զինանշանը, իսկ աջ կողմինը՝ Հելսինկիի զինանշանը։ Կողային ճակատի տանիքի տակ տեղադրված էր Ֆինլանդիայի մեծ դքսության զինանշանը։

Շենքը երկար ժամանակ չի մնացել իր նախնական տեսքով, այն բանից հետո, երբ բանկը ձեռք է բերել հարևան անկյունային հողամասը և անհրաժեշտություն է առաջացել երկու շենքերը վերակառուցել մեկ համալիրի մեջ։ Այդ խնդիրը լուծվել ճարտարապետ Ունո Ուլբերգի կողմից, որի նախագծով 1909-1910 թվականներին երկու շենքերը միավորվել են ատամնաձև պատի տեսքով անցումով։ Վերակառուցման արդյունքում բանկի մուտքը հիմնական ճակատից տեղափոխվել է կողային, որի համար ձախ ճակատին ավելացվել է հյուսիսային մոդեռն ոճով գրանիտե արտաքին սանդուղք։ Դրա միջոցով հաճախորդները անմիջապես մտնում էին գործառնական սրահ։ Գրանիտե սանդուղքի ճաղաշարը զարդարված է եղել բարձր պատվանդանի վրա տեղադրված լուսատուներով, որը քանդակագործ Հիլդա Ֆլոդին-Ռիսանենը պատկերազարդել է հարթաքանդակներով, որտեղ պատկերված էին խնձոր հավաքող տղաներ և աղջիկներ, սյուժե, որը նախատեսված է եղել բանկային ավանդների եկամտաբերությունը խորհրդանշելու համար։

Հյուսիսային երկրների բանկի և Ֆինլանդիայի միացյալ բանկի միաձուլումից հետո 1919 թվականից Հյուսիսային երկրների նոր Միացյալ բանկը վարձակալությամբ տվել է ազատված տարածքները, 1925 թվականից շենքում տեղակայվել է Վիբորգի խնայբանկը։ Այդ ժամանակահատվածում(1920-ականների վերջ) գործառնական սրահի պատին հայտնվել են  բնապատկերներ և նկարիչ Բրունո Տուուկկանենի Վիբորգի տեսարաններով որմնանկարներները։                    

Խորհրդա-ֆիննական պատերազմների ժամանակ (1939-1944) երկու շենքերի համալիրը վնասվել է։ Հետպատերազմյան նորոգման և կարի ֆաբրիկային հանձնվելու ընթացքում այրված անկյունային շենքը կորցրել է գրեթե բոլոր դեկորատիվ տարրերը, որոնք ներդաշնակ են եղել բանկի ձախ ճակատի նախագծմանը, հետևաբար այն կարծես թե մեկ համալիրի մաս չի կազմել։ Բանկային մասնաշենքը պատերազմից ավելի քիչ է տուժել և այնտեղ տեղակայվել է ԽՍՀՄ Պետական բանկի մասնաճյուղը, այնուհետև` 1990 թվականին հիմնադրված Վիբորգ-բանկը (2016 թվականին Բանկի գործունեությունը դադարեցվել է)։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Гусаров А. Ю. Выборг. Прошлое и настоящее средневекового города. Путеводитель. — СПб.: Паритет, 2017. — 320 с. — ISBN 978-5-93437-434-2.
  • Кепп Е.Е. Выборг. Художественные достопримечательности / Ред. О.В. Казаков. — Выборг: «Фантакт», 1992. — 200 с.
  • Неувонен П., Пёюхья Т., Мустонен Т. Выборг. Архитектурный путеводитель / Пер. Л. Кудрявцевой. — 2-е изд. — Выборг: «СН», 2008. — 160 с. — ISBN 5-900096-06-8

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]