Ֆինլանդիայի բանկի շենք (Վիբորգ)
Տեսակ | բանկի շենք և ճարտարապետական հուշարձան |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Վիբորգ և Լենինի պողոտա |
Ճարտարապետական ոճ | Նեոգոթիկա և Հյուսիսային մոդեռն ոճ |
Մասն է | Շուկայի հրապարակ (Վիբորգ), Լենինի պողոտա, Q107135286? և Pionerskaya Street (Torikatu) in Vyborg? |
Հիմնադրված է | 1910 |
Ճարտարապետ | Գուստավ Նյուստրյոմ |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[1] |
Ֆինլանդիայի բանկի շենք (ռուս.՝ Здание Банка Финляндии ), նախկին բանկային, իսկ այժմ վարչական շենք Վիբորգում։ Եռահարկ շենքը գտնվում է Վիբորգի կենտրոնում` Լենինի պողոտայի և Շուկայի հրապարակի անկյունում։ Ներառված է ճարտարապետական հուշարձանների ցանկում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆինլանդիայի բանկի աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար անհրաժեշտ է եղել նահանգային կենտրոններում ստեղծել տարածքային ստորաբաժանումներ։ Ֆինլանդիայի մեծ դքսության խոշոր նահանգային կենտրոնում` Վիբորգ քաղաքում, բանկի գրասենյակի շենքի նախագծման համար ներգրավված է եղել հայտնի ճարտարապետ, պրոֆեսոր, Կայսերական արվեստի ակադեմիայի ակադեմիկոս Կարլ Գուստավ Նյուստրյոմը, որի նախագծով նախկինում կառուցել է Ֆիննական միացյալ բանկի շենքը։
Ըստ 1908 թվականին մշակված նախագծի՝ 1910 թվականին քաղաքի գլխավոր փողոցի սկզբնամասում գտնվող Շուկայի հրապարակի անկյունում կառուցվել է կարմիր աղյուսե ձեղնահարկով շենք` գունավոր նախշազարդերով կղմինդրե տանիքով։ Նրանում արտացոլված էին պատմական հանզեյան ճարտարապետության գծերը` նեոգոթիկական ոճով, միաժամանակ, որոշ հետազոտողներ շենքը վերագրում են հյուսիսային մոդեռնի նմուշներին։ Շենքի առաջին հարկում տեղակայված է եղել գործառնական դահլիճը, իսկ երկրորդը հատկացված է եղել մասնաճյուղի կառավարիչին` որպես բնակարան։ Շենքը հաջողությամբ ներգծված է եղել հրապարակի կառուցապատման հետ և ներդաշնակված կենտրոնական զբոսայգու կանաչապատ տարածքի հետ։
Հիմնական մուտքի դեպի հրապարակն ուղղված կողային վերնաճակատը զարդարված է երեք եռանկյունաձև վերնաճակատներով։ Դեպի պողոտա նայող ճակատն ավելի կարճ է, բայց այն պատրաստված է գրանիտից, պողոտայի կողմից տեղակայված է բանկի շենքի հիմնական մուտքը։ Ճակատային մասի հետաքրքիր առանձնահատկություններից է թրծակավային ձևավորումը, որը հազվադեպ է հանդիպում ֆիննական ճարտարապետության մեջ։ Հատկանշական են առաջին հարկի պատուհանների վերևում գտնվող զարդաքիվերը, որոնք զարդարված են բարձրքանդակներով և արտացոլում են Վիբորգի պատմության ու տնտեսության առանձնահատկությունները։ Նրանցից յուրաքանչյուրը զույգ շղթաներով պահում են այնպիսի խորհրդանիշեր, ինչպիսիք են Տորգլիս Կնուտսսոնի և Վիբորգի նահանգի զինանշանները, Հանզայի խորհրդանիշը և այլն։ Ճակատային մասի այլ զարդարանքներից են նաև առասպելական բազմաթիվ փոքր մանրամասները, այդ թվում թագերը և հարստության խորհրդանիշները` խոզերի, խոյերի և հովվի դիմակները։
Շենքը վնասվել է Խորհրդա-ֆիննական պատերազմների ժամանակ (1939-1944), բայց հետպատերազմյան շրջանում այն վերանորոգվել է։ Այնտեղ տեղակայված են տարբեր բանկային հաստատություններ, ինչպես նաև ժողովրդական պատգամավորների տեղական խորհրդի գործադիր կոմիտեի տարբեր ստորաբաժանումներ։ Շենքում տեղակայված վերջին բանկը Խնայբանկի մասնաճյուղն էր, 2000-ական թվականներից ի վեր բոլոր տարածքները զբաղեցրել են Վիբորգսկի շրջանային վարչակազմի ստորաբաժանումները, ներառյալ կրթության վարչությունը։
2010 թվականին վերանորոգման ընթացքում կղմինդրե տանիքը փոխարինվել է մետաղով, բազմաշերտ կղմինդրե նախշազարդը հանվել է ավելի վաղ` հետպատերազմյան վերականգնման ընթացքում։ Շենքի արտաքին ձևավորման մեջ հետպատերազմյան այլ փոփոխություններից են ճակատային որոշ խորհրդանիշների փոխարինումը։ Մասնավորապես, գլխավոր մուտքի կոմպոզիցիան ավարտվում է զարդաքիվով և երիտասարդի պատկերաքանդակով և Վիբորգի զինանշանով, նախկինում երիտասարդը իր ուսերին կրում էր Ֆինլանդիայի մեծ դքսության զինանշանը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Решение Исполкома Ленинградского областного совета народных депутатов № 402 от 16.09.1985
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Гусаров А. Ю. Выборг. Прошлое и настоящее средневекового города. Путеводитель. — СПб.: Паритет, 2017. — 320 с. — ISBN 978-5-93437-434-2.
- Кепп Е.Е. Выборг. Художественные достопримечательности / Ред. О.В. Казаков. — Выборг: «Фантакт», 1992. — 200 с.
- Мысько А.С. Прогулки по балтийским крышам. Выборг. — СПб.: «Центр Сохранения Культурного Наследия», 2016. — 120 с. — ISBN 978-5-91882-033-9
- Неувонен П., Пёюхья Т., Мустонен Т. Выборг. Архитектурный путеводитель / Пер. Л. Кудрявцевой. — 2-е изд. — Выборг: «СН», 2008. — 160 с. — ISBN 5-900096-06-8