Շուկայի հրապարակ (Վիբորգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շուկայի հրապարակ
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՎիբորգ
ՎայրՀին քաղաք (Վիբորգ)
Անվանվել էՎիբորգի շուկա
Քարտեզ
Քարտեզ

Շուկայի հրապարակ (ռուս.՝ Рыночная площадь), հրապարակ Վիբորգի հին թաղամասում, որը սահմանափակված է Պիոներսկայա, Պրոգոննայա, Կրասնոարմեյսկայա փողոցներով և 30-րդ Գվարդիական կորպուսի ափամերձ փողոցով։ Հանդիսանում է համալիրի տարր, որը քաղաքաշինության մեջ հազվադեպ է հանդիպում, Երեք հրապարակների «կասկադ», որը տեղակայված է մեկ տարածական անկյունագծի վրա (Սոբորնայա, Թատերական և Շուկայի)։ Հրապարակից է սկսվում քաղաքի գլխավոր փողոցը՝ Լենինի պողոտան և դրան հարող քաղաքի կենտրոնական՝ Լենինի անվան զբոսայգին (Էսպլանադա)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուկայի հրապարակ 1902 թվական: Լուսանկարը՝ Ուգո Սիմբերգի

Այն կազմավորվել է 19-րդ դարի վերջին Եղջյուրավոր ամրոցի ապամոնտաժված ամրությունների տեղում։ Որպես Հին քաղաքի պարիսպի հուշ շարունակում է մնալ Կլոր աշտարակը, որը գտնվում է նոր հրապարակի եզրին, ինչպես նաև գունավոր քարերի շարվածքը, որը գտնվում է հրապարակի արևմտյան անկյունում` հիշեցնելով նախկին պատի տեղը։ 1865 թվականին տարածքը զբաղեցնում էր ներկայիս տարածքի մոտ կեսը և իր ժամանակակից սահմանները ձեռք էր բերել 1880-ականներին, երբ այն ընդարձակվեց մինչև Սալակկա-Լախտի ծովածոցի ափը։ Գլաքարերով սալիկապատված տարածքը միշտ օգտագործվել է շուկայական առևտրի համար (ներկայումս հիմնականում հուշանվերների համար)։ Սկզբում, աշխատանքային օրերին, Վիբորգի շրջակայքի գյուղացիները առևտուր էին անում հրապարակի հարավային մասում, գրանիտե սալիկների վրա համարակալված առևտրի կետերում սննդով սայլեր ու սեղաններ էին տեղադրված։ Հրապարակի հյուսիսային մասում՝ ափամերձ հատվածում, գտնվում էին ձկների վաճառքի կետերը։

Շուկայի հրապարակը 2012 թվականին

Հրապարակի եզրին գտնվող քաղաքային ամրությունները քանդելուց հետո հայտնաբերվել է ամենահին ֆիննական դեղատան շենքը, որը բացվել է 1689 թվականին (Կրասնոարմեյսկայա փողոց 17)։ Դեղատան ճակատը, որը վերակառուցվել էր 1880 թվականին ճարտարապետ Ֆ. Պացիուսի նախագծով, պահպանվել էին փողոցային հին դասավորությունից մնացած ոլորանը, որը ձևավորվել էր հրապարակի կազմավորումից շատ առաջ։ 1860 թվականին ճարտարապետ Ի. Յոհանսոնի նախագծով Տեսլեֆի (Տեսլև) ընտանիքին պատկանող տեղամասում կառուցվել է բնակելի շենք (Սեվերնի Վալի փողոց 21), որտեղ ապրել է հայտնի ֆինն նկարիչ Ուգո Սիմբերգը, իսկ առաջին հարկում գտնվել են ոստիկանության բաժնի ստորաբաժանումները։ Ընդհանրապես, հրապարակի շենքերը հիմնականում զբաղեցրել են հիմնարկությունները և կազմակերպությունները։ Հրապարակի հիմնական ճակատը նայում է ժամացույցի աշտարակով քաղաքային փակ շուկայի շենքին (Հյուսիսային պատվարի փողոց, 2), որը կառուցվել է 1904-1905 թվականներին՝ Լակամունդա աշտարակի տեղում, ազգային ռոմանտիզմի ոճով, ճարտարապետ Կարլ Հորդ աֆ Սեգերստադի (1873-1931) նախագծով։ 20-րդ դարի սկզբին այս շուկան համարվել է ամենախոշորը Սկանդինավիայում[1]։ Բացի շուկայից, այստեղ կառուցվել էին բանկային երկու շենքեր։ Դրանցից մեկում տեղակայված էր Հյուսիսային երկրների նախկին բանկը (նեո-վերածննդի ոճով, ճարտարապետ Վալդեմար Ասպելին, 1900 թվական (Պիոներսկայա փողոց 4), երկար ժամանակ գտնվում էր Վիբորգ-բանկի կենտրոնական մասնաճյուղը, Ֆինլանդիայի բանկի նախկին մասնաճյուղում (կառուցված նոր գոթական ոճով, ճարտարապետ` Կարլ Գուստավ Նյուստրյոմ, 1910 թվական, Լենինի պողոտա 2), տեղակայված են քաղաքային վարչակազմի ստորաբաժանումները։

Խորհրդա-ֆիննական պատերազմների ժամանակ (1939-1940, 1941-1944) հրապարակը շրջապատող շենքերը մասամբ ավերվել են, բայց հետպատերազմյան տարիներին դրանք վերակառուցվել են։ «Վիբորգ» հյուրանոցի շենքը խանութներով և ռեստորանով, որը զբաղեցնում էր Պրոգոննայա փողոցում գտնվող անկյունային տեղամասը, չի պահպանվել։ 1912-1957 թվականներին հրապարակով անցել է Վիբորգի տրամվայի երթուղին, իսկ 1930-1980-ականներին (ընդհատումներով) հրապարակի հյուսիս-արևելյան մասում գտնվել է մերձքաղաքային ավտոբուսային կայանատեղին։ 1941 թվականին որոշվել է հրապարակը վերանվանել Կոլխոզնայա, բայց պատերազմի պատճառով այն չի իրականացել։ 1950-ականներին վերակառուցվել է Շուկայի հրապարակի ծածկը, որը բաժանված է եղել Լենինի պողոտայի առանցքի երկայնքով տեղակայված սիզամարգով։ 21-րդ դարի սկզբին նախկին կանգառի տեղում կառուցվել է «Վիկտորիա» գործարար կենտրոնը` հյուրանոցով և ռեստորաններով (ՀամԼԿԵՄ 40-ամյակի անվան առափնյա փողոց)։ Հրապարակում անցկացվում են միջոցառումներ՝ նվիրված քաղաքի տոներին և փառատոներ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Волкова Л.Г. Площади Выборга / Ред. Л.И. Амирханов. — СПб: «Остров», 2011. — 96 с.
  • Неувонен П., Пёюхья Т., Мустонен Т. Выборг. Архитектурный путеводитель / Пер. Л. Кудрявцевой. — 2-е изд. — Выборг: «СН», 2008. — 160 с. — ISBN 5-900096-06-8
  • Кепп Е.Е. Выборг. Художественные достопримечательности / Ред. О.В. Казаков. — Выборг: «Фантакт», 1992. — 200 с.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]