Ֆինլանդիայի նահանգներ
Մինչև 2010 թվականի հունվարի 1-ը Ֆինլանդիան բաժանվել է 6 նահանգի (ֆիններեն՝ lääni — լյանի, շվեդերեն՝ län — լեն)։ Նահանգները ղեկավարվում էին կառավարության կողմից, որի գլխին կանգնած է նախագահի կողմից նշանակված նահանգապետը։ Նահանգապետի պաշտոնը զբաղեցնելու առավելագույն ժամկետը 8 տարի է։ 2010 թվականին ամբողջովին լուծարվել է։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մինչ 1997 թվականի վարչական բարեփոխումը Ֆինլանդիան բաժանվում էր 12 նահանգի, որոնք պահպանվել էին 1831 թվականին Նիկոլայ I-ի անցկացրած բարեփոխումներից։ Տասներեքերորդ նահանգի՝ Վիբորգի մեծ մասը բռնազավթված է եղել ԽՍՀՄ-ի կողմից Ձմեռային և Երկրորդ համաշխարհային պատերազմներից հետո։
1831 թվականին Նիկոլայ I-ի անցկացրած բարեփոխումից հետո Ֆինլանդական Մեծ իշխանությունը բաժանվել է 8 նահանգի․
Նահանգ | Նահանգային քաղաք | Տարածք, հզ. կմ² | Բնակչություն,
հզ. մարդ, 1905 |
---|---|---|---|
Աբո-Բյորնեբորգի նահանգ | Աբո | 22,9 | 470 |
Վազայի նահանգ | Վազա / Նիկոլայստադ | 38,3 | 479 |
Վիբորգի նահանգ | Վիբորգ | 31,5 | 458 |
Կուոպիոյի նահանգ | Կուոպիո | 35,6 | 319 |
Նյուլանդի նահանգ | Հելսինգֆորս | 11,1 | 327 |
Սանկտ-Միխելի նահանգ | Սանկտ-Միխել | 17,2 | 192 |
Թավասթհուսի նահանգ | Թավասթհուս | 18,0 | 317 |
Ուլեաբորգի նահանգ | Ուլեաբորգ | 157,0 | 295 |
1918 թվականին Ֆինլանդիայի անկախության հռչակումից հետո, Ալանդյան կղզիներն ընդգրկվել են առանձին նահանգի մեջ, որն էլ 1921 թվականի Ալանդյան ճգնաժամի արդյունքում ստացել է ինքնավար կարգավիճակ։
1921 թվականին Տարտուի խաղաղության պայմանագրի արդյունքում ձեռք բերված տարածքներով ստեղծվել է Պետսամոյի նահանգը, բայց արդեն 1922 թվականի հունվարի 1-ին լուծարվել է և միացվել Օուլուի նահանգին։
1938 թվականին Օուլու նահանգի հյուսիսային հատվածը հատկացվել է Լապպիի նահանգին։ Այն բանից հետո, երբ Վիբորգի նահանգի մեծ մասը, այդ թվում՝ նահանգային քաղաքը Ձմեռային և Երկրորդ համաշխարհային պատերազմներից հետո ընդգրկվեց ԽՍՀՄ-ի կազմի մեջ, Ֆինլանդիային մնացած հատվածում 1947 թվականին ստեղծվեց Կյումիի նահանգը։
1960 թվականին ստեղծվել են Կենտրոնական Ֆինլանդիա և Հյուսիսային Կարելիա նահանգները։
1997 թվականի բարեփոխումների արդյունքում նահանգների թիվը կրճատվել է մինչև 6՝ Ուուսիմաա նահանգը, Կյումին և Հյամեի նահանգի հարավային հատվածը միացվել է Հարավային Ֆինլանդիա, Վաասա, Տուրկու-Պորի, Կենտրոնական Ֆինլանդիա նահանգները և Հյամեի նահանգի հարավային հատվածը՝ Արևմտյան Ֆինլանդիա, իսկ Կուոպիո, Միկկելի և Հյուսիսային Կարելիա նահանգները՝ Արևելյան Ֆինլանդիա նահանգների մեջ։
2010 թվականի հունվարի 1-ին բոլոր նահանգները լուծարվել են։ Սակայն ստեղծվել է Տարածաշրջանային կառավարման գործակալություն։ Միևնույն ժամանակ պահպանվել են նաև Ֆինլանդիայի՝ նահանգների բաժանումը։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ֆինլանդիայի նահանգներ կատեգորիայում։ |
|