Ֆիլիպ Կոտլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆիլիպ Կոտլեր
Philip Kotler
Kotler-DSC 0510.jpg
Ֆիլիպ Կոտլերը Վարշավայում, Լեհաստան, 2009 թ.
Ծնվել էմայիսի 27, 1931 (88 տարեկան)
ԾննդավայրՉիկագո, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունՀարվարդի բիզնես դպրոց, Չիկագոյի համալսարան, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ, Դե Պաուլ համալսարան և Հարվարդի համալսարան
Գիտական աստիճանդոկտորի աստիճան[1]
ՄասնագիտությունՄարքեթինգի պրոֆեսոր և խորհրդատու
ԱշխատավայրՀյուսիսարևմտյան համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
Ցյուրիխի համալսարանի պատվավոր դոկտոր Վիեննայի համալսարանի պատվավոր դոկտոր Յագելոնյան համալսարանի պատվավոր դոկտոր և Աթենքի համալսարանի պատվավոր դոկտոր
Կայքwww.pkotler.org
Ստորագրություն
Kotler autograph 2006.jpg
Philip Kotler Վիքիպահեստում

Ֆիլիպ Կոտլեր (անգլ.՝ Philip Kotler, մայիսի 27, 1931, Չիկագո, Իլինոյս), ամերիկացի մարքեթոլոգ, մարքեթինգի պրոֆեսոր և խորհրդատու, ավելի քան 55 մարքեթինգային գրքերի հեղինակ։ Չիկագոյի համալսարանում ստացել է տնտեսագիտության մագիստրոսի աստիճան և փիլիսոփայական գիտությունների դոկտորի կոչում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոտլերի ծնողները ապրել են Ուկրաինայում, սակայն 1917 թվականի հեղափոխությունից հետո գաղթել են ԱՄՆ, Չիկագո, հենց այստեղ էլ 1931 թվականին ծնվում է Կոտլերը։ ԴեՊոլի համալսարանում սովորելով ընդամենը երկու տարի ընդունվում է Չիկագոյի համալսարան որպես մագիստրոսական ծրագրի ուսանող՝ առանց բակալավրի աստիճանի։ 1956 թվականին Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում ստանում է գիտությունների դոկտորի կոչում։ 1962 թվականին Կոտլերը սկսում է ուսուցանել մարքեթինգ Կելլոգ Մենեջմենթի Դպրոցում՝ Հյուսիս-արևմտյան համալսարանում։

Մեջբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png Ընկերության մարքեթինգային խնդիրն է համարվում նպատակային շուկաների կարիքների, պահանջմունքների ու հետաքրքրությունների որոշումը և մրցակիցներից ավելի արդյունավետ ցանկալի արդյունքի հասնումը` պահպանելով և խթանելով սպառողի կամ հասարակության բարեկեցությունը։ Aquote2.png
Aquote1.png Մարքեթինգային գործընթացի միջոցով բավարարվում են անհատների կամ նրանց խմբերի պահանջմունքները` օգտակարությամբ օժտված ապրանքների ու ծառայությունների արտադրության իրացման կամ դրանք այլ անձանց հետ փոխանակելու ճանապարհով։ Aquote2.png
Aquote1.png Մարքեթինգը ճշմարտության կրեատիվ օգտագործումն է։ Aquote2.png


Հիմնական աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մարքեթինգի հիմունքներ» (Principles of Marketing)
  • «Նոր մրցակցություն» (The New Competition) 1985
  • «Ռազմավարական մարքեթինգ ուսումնական հաստատությունների համար» (Strategic Marketing for Educational Institutions)
  • «Ռազմավարական մարքեթինգ ոչ առևտրային կազմակերպությունների համար»(Strategic Marketing for Nonprofit Organizations)
  • «Մարքեթինգի մոդելները» (Marketing Models)
  • «Բիզնեսը բիզնեսին բրենդի կառավարում» (B2B Brand Management), 2006
  • «Մարքեթինգի տասը մահացու մեղքերը» (Ten Deadly Marketing Sins: Signs and Solutions)
  • «Մարքեթինգի կառավարման դաշտ» (A Framework for Marketing Management)
  • «Սոցիալ փոփոխման ստեղծում» (Creating Social Change)
  • «Մարքեթինգ մենեջմենթ» (Marketing Management: Analysis, Planning, and Control)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մարքեթինգի հիմունքներ», ՀՊՏՀ ուսումնական ձեռնարկ, 2013

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #121409600 // Gemeinsame Normdatei — 2012—2016.