Ֆիլիպ Կլոդել
Ֆիլիպ Կլոդել ֆր.՝ Philippe Claudel | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 2, 1962[1][2][3][…] (60 տարեկան) |
Ծննդավայր | Dombasle-sur-Meurthe |
Մասնագիտություն | գրող, կինոռեժիսոր, սցենարիստ, վիպասան և հեղինակ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Նենսի II-ի անվան համալսարան, Ֆրանսիա (2010)[5] |
Ուշագրավ աշխատանքներ | Brodeck's Report? |
Անդամակցություն | Բելգիայի ֆրանսերեն լեզվի և գրականության թագավորական ակադեմիա |
Աշխատավայր | University of Lorraine? |
Պարգևներ | |
![]() |
Ֆիլիպ Կլոդել (փետրվարի 2, 1962[1][2][3][…], Dombasle-sur-Meurthe), ֆրանսիացի գրող և կինոռեժիսոր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլիպ Կլոդելը ծնվել է Լոթարինգիայում, Դոմբալ-սյուր-Մյորտում, 1962 թվականին: Սովորել է Լյունևիլի լիցեյում, որն ավարտելուց հետո երկու տարի ապրուստի միջոցներ է հայթայթել պատահած աշխատանքը կատարելով: 1983 թվականին ընդունվել է Նանսիի համալսարանը, ուսումնասիրել գրականություն, արվեստի և մասնավորապես կինեմատոգրաֆի պատմություն: Բուհն ավարտելուց հետո ատենախոսություն է պաշտպանել, քննություն հանձնել ագրեժեի կոչում ստանալու համար: Երկար տարիներ ֆրանսերեն է դասավանդել քոլեջում, լիցեյում, հիվանդանոցներում (հիվանդ երեխաներին): 12 տարի դասավանդել է Նանսիի բանտում, 4 տարի՝ հաշմանդամ երեխաների համար նախատեսված հատուկ կրթօջախում:Աշխատանքային այս ոչ դյուրին փորձը ստիպել է նրան վերանայել կյանքի, մարդկության, մարդկայնության մասին իր պատկերացումները, նվիրվել գրական աշխատանքի: Իր առաջին վեպը հրատարակել է 1990 թվականին, միաժամանակ սկսել է կինոսցենարներ գրել: Շուրջ 30 գրքերի հեղինակ է, որոնցում զետեղված են վեպեր, նորավեպեր, բանաստեղծություններ: Արժանացել է գրական բազում մրցանակների, այդ թվում՝ Ռենոդոյի մրցանակի:
2001 թվականից միաժամանակ դասախոսում է Լոթարինգիայի համալսարանում:
2008 թվականին Ֆիլիպ Կլոդելը իր ուժերը փորձում է կինոռեժիսուրայի ասպարեզում: «Ես այնքան վաղուց եմ քեզ սիրում» կինոնկարը թեև նրա առաջին ֆիլմն էր, բայց միանգամից արժանացավ երկու «Սեզար»-ի, Բեռլինի կինոփառատոնի երկու պարգևների, մի շարք այլ մրցանակների:
2011 թվականից Ֆիլիպ Կլոդելը ընդգրկված է Գոնկուրյան ակադեմիայի կազմում:
Այս ամենի հետ մեկտեղ սիրում է զբաղվել գեղանկարչությամբ, գեղարվեստական լուսանկարչությամբ, ձկնորսությամբ:
Ստեղծագործությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Արդեն լրացել էր Ֆիլիպ Կլոդելի 37 տարին, երբ նա լույս ընծայեց իր առաջին վեպը՝ Meuse l'oubil-ը, որտեղ պատմում է սիրած կնոջը կորցրած մի տղամարդու ապրումների և այն մասին, թե ինչպես է նա աստիճանաբար սովորում ապրել այդ կորստի զգացողությամբ: Վեպն արժանացավ երկու մրցանակի:
2002 թվականին տպագրած Le bruit des trousseaux վիպակում արտացոլվել է Կլոդելի բանտային աշխատանքի փորձը: Մինչ այդ նա հասցրել էր ֆրանսիական հեռուստատեսության և Մորիս Պենյոլի մրցանակների արժանանալ 2000 թվականին հրատարակած իր երկու նոր վեպերի համար: Բայց առավել մեծ համբավ ձեռք բերեց 2003 թվականին տպագրած «Գորշ հոգիներ» վեպով, որի գործողությունները ծավալվում են առաջին համաշխարհային պատերազմի խորապատկերի վրա, տասնամյա մի աղջնակի սպանության շուրջը: Դետեկտիվի տարրը այստեղ երկրորդ պլան է մղված, գլխավորը փոքրիկ քաղաքի բնակիչների հոգիների ուսումնասիրումն է: Նրանց մեջ չկան «սևեր» կամ «սպիտակներ», այլ կան միայն «գորշեր»: Գրքի վերնագրի իմաստը բացահայտվում է երկրորդական կերպարներից մեկի հետևյալ խոսքերում. «Գարշելիներ, սրբեր...Էդպիսիների ես չեմ տեսել և ոչ մի անգամ: Ախր ոչինչ չի լինում լրիվ սև կամ լրիվ սպիտակ: Շահողը միայն գորշն է: Մարդկանց ու նրանց հոգիների հարցում էլ նույնն է: Եվ դու էլ ճիշտ ու ճիշտ մեզ նման մի գորշ հոգի ես»:
2005 թվականին լույս տեսած «Պարոն Լինի զավակը» վեպը ժամանակակից բանաստեղծական հեքիաթի նմուշ է:
2007 թվականին տպագրված «Իմ անունը Բրոդեկ է» վեպի համար Ֆիլիպ Կլոդելն արժանացել է Գոնկուրյան մրցանակի:
2010 թվականին հրատարակված l'Enquete վեպը յուրօրինակ առակախոսություն է կաֆկայական, հակամարդկային, գերտեխնոլոգացված հանրույթի մասին: Ինչպես հենց ինքը՝ Կլոդելն է ասում, գրականության մեջ նրա ուղին աստիճանաբար փակվող մի շրջանակի է նման. պատանության տարիներին՝ լեգենդներ ու հեքիաթներ, հետո՝ անցում վեպերի ու նորավեպերի, այնուհետև՝ առասպել ու առակախոսություն: Իր ստեղծագործություններում նա արծարծում է բարդ, ծանր թեմաներ. պատերազմ, մահ, սպանություն, բանտարկություն... Սակայն չի սիրում, երբ իրեն համարում են մռայլ հոռետես, հատուկ ընդգծում է, որ իր ստեղծագործություններում հույսի շողերը միշտ կան ու կան:
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1999: Meuse l’oubli. Հրատ. Balland. ISBN 978-2-7158-1193-5.
- 1999: Quelques-uns des cent regrets. Հրատ. Balland. ISBN 978-2-7158-1254-3
- 1999: Le Café de l’Excelsior. Հրատ. La Dragonne. ISBN 978-2-913465-02-2
- 2000: J’abandonne. Հրատ. Balland. ISBN 978-2-7158-1312-0 (France Télévisions-ի մրցանակ)
- 2000: Barrio Flores : petite chronique des oubliés. Հրատ. La Dragonne. ISBN 978-2-913465-09-1
- 2001: Le Bruit des trousseaux. Հրատ. Stock. ISBN 2-234-05449-4
- 2003: Les Âmes grises. Հրատ. Stock. ISBN 978-2-234-05603-9 (Ռենոդո մրցանակ)
- 2005: La Petite Fille de Monsieur Linh. Հրատ. Stock. ISBN 978-2-234-05774-6
- 2007: Le Rapport de Brodeck. Հրատ. Stock. ISBN 978-2234057739 (Գոնկուրյան մրցանակ)
- 2010: L’Enquête. Հրատ. Stock. ISBN 978-2234065154.
- 2012: Parfums. Հրատ. Stock. ISBN 2234073251 (Ժան-Ժակ Ռուսոյի մրցանակ)
- 2014: Rambétant. Հրատ. Circa 1924. ISBN 978-2-915715-33-0
- 2016: L’Arbre du pays Toraja. Հրատ. Stock. ISBN 978-2-234-08110-9
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2008: Il y a longtemps que je t’aime («Ես այնքան վաղուց եմ քեզ սիրում»)
- 2011: Tous les soleils
- 2013: Avant l’hiver («Ձմռան շեմին»)
- 2015: Une enfance
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Бунтман Н.В., Кузнецова Г.П. Французская литература 1990-2005. — Москва: Издательский дом Стратегия, 2006. — С. 206-217. — ISBN 5-9234-0071-5(ֆր.)
- Jacqueline Michel. Le Bonheur selon Philippe Claudel(ֆր.) // Ruth Amar L’écriture du bonheur dans le roman contemporain. — Cambridge Scholars Publishing. — С. 121-129. — ISBN 1443828114.(ֆր.)
- Isabelle Bernard-Rabadi. L’écriture de la perte chez Philippe Claudel : Meuse l’oubli et Quelques-uns des cent regrets(ֆր.) // Jordan Journal of Modern Languages and Literature. — 2010. — В. 2. — Т. 2. — С. 103-130.(ֆր.)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 BD Gest' (ֆր.)
- ↑ 3,0 3,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ LIBRIS — 2018.
- ↑ FCT (ֆր.)
- ↑ https://journaldemonaco.gouv.mc/Journaux/2017/Journal-8357/Ordonnance-Souveraine-n-6.646-du-18-novembre-2017-portant-promotions-ou-nominations-dans-l-Ordre-du-Merite-Culturel
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Ֆիլիպ Կլոդել Վիքիպահեստում |
---|
- Ֆիլիպ Կլոդել Internet Movie Database կայքում
- TERRENCE RAFFERTY (հուլիսի 2, 2006)։ «One Death Among Many»։ The New York Times
- Boyd Tonkin (փետրվարի 20, 2009)։ «Double vision: Philippe Claudel is flying high in both fiction and film»։ The Independent։ Արխիվացված է օրիգինալից 2009-02-21-ին։ Վերցված է 2019-03-04
- «Биография на сайте Гонкуровской академии» (ֆրանսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2016-01-21-ին։ Վերցված է 2016-01-24
- «Библиография на сайте Гонкуровской академии» (ֆրանսերեն)։ Վերցված է 2016-01-24
- «Интервью газете «Фигаро»» (ֆրանսերեն)։ Le Figaro։ 2006։ Վերցված է 2016-01-24
- «Интервью в журнале «Экспресс»» (ֆրանսերեն)։ L’Express։ 2010։ Վերցված է 2016-01-24
|