Ֆիլիպսի կոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆիլիպսի կորը կարճաժամկետում մինչ պետական ծախսերի ընդլայնումը և Ֆիլիպսի կորը երկարաժամկետում։

Ֆիլիպսի կոր, գրաֆիկական պատկեր, որը ենթադրում է գնաճի և գործազրկության մակարդակների միջև հակադարձ կախվածություն։

Առաջարկվել է 1958 թվականին անգլիացի տնտեսագետ Օլբան Վիլյամ Ֆիլիպսի կողմից, ով Անգլիայի էմպիրիկ տվյալների հիման վրա (1861-1957 թվականներ) առաջ բերեց գործազրկության մակարդակի և դրամական աշխատավարձի աճի փոփոխության միջև առկա հարաբերական կախվածությունը։

Կախվածությունը սկզբում ցույց էր տալիս գործազրկության կապը աշխատավարձի փոփոխության հետ. ինչքան բարձր է գործազկության մակարդակը, այնքան ցածր են աշխատավարձն ու գները, և հակառակը՝ ինչքան ցածր է գործազրկության մակարդակը, այնքան զբաղվածությունը բարձր է, բարձր են նաև աշխատավարձը և գների մակարդակը։ Հետագայում այն փոխակերպվեց գների և գործազրկության միջև կապի։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլիպսի հոդվածը տպագրվելուց հետո 1958 թվականից[1] տնտեսագետները կորը ներառել են մակրոտնտեսական մոդելներում։ Կորը դարձավ հին Քեյնսյան մակրոտնտեսագիտության բաղկացուցիչ մասը։ Ի սկզբանե կարծում էին, որ Ֆիլիպսի կորը ցույց է տալիս գների մակարդակի և գործազրկության երկարաժամկետ կապը։ Դրանից բխում էր, որ կայունացման քաղաքականություն վարելիս պետությունը (կառավարությունը և կենտրոնական բանկը) կարող է ընտրություն կատարել զբաղվածության (և արտադրանքի) և գների մակարդակի միջև։ Մեկ չափանիշ ընտրելն նշանակում էր զոհաբերել մեկ այլ չափանիշ։ Ենթադրվում էր, որ կարելի է խթանել աճը և զբաղվածությունը՝ զոհաբերելով գնաճը, կամ ճնշելով գնաճը՝ համաձայնվելով անկման։

1970-ականներին զարգացած երկրները գտնվում էին լճացման մակարդակում, այսինքն՝ ՀՆԱ-ի աճի տեմպերը ցածր էին, իսկ գնաճը՝ բարձր։ Լճացման մակարդակը համառ էր, և դրամավարկային քաղաքականությամբ տնտեսությունը խթանելու փորձերն ապարդյուն էին։ Սա կասկածի տակ դրեց Ֆիլիպսի եզրակացությունների վավերությունը։ Այս պահից սկսած տնտեսագետները սկսեցին հրաժարվել կորից և փորձեցին կառուցել այլընտրանքային տեսություններ:Բեկումնային պահը եղավ այսպես կոչված քննադատությունը Լուկասի հասցեին, այսինքն՝ մակրոտնտեսական տեսությունների վերանայման կոչ:Լուկասը կարծում էր, որ մակրոտնտեսական մոդելները չպետք է հիմնված լինեն այն հավասարումների վրա, որոնք սկզբում գրվել էին համախառն արտահայտությամբ։ Մակրոտնտեսական փոփոխականների կախվածությունը հիմնավորելու համար նախ պետք է մոդելավորել ռացիոնալ սպառողների և ձեռնարկությունների վարքագիծը։ Ավելին, տնտեսական գործակալները պետք է հաշվի առնեն երկարաժամկետ պլանավորման հորիզոնը։ Ուստի կարևոր է դիտարկել ապագա իրադարձությունների վերաբերյալ ակնկալիքների ձևավորման գործընթացը։ Հիմք ընդունվեց ռացիոնալ սպասումների տեսությունը։

Մասնավորապես, ռացիոնալ սպասումների տեսությունից հետևում է, որ փողի զանգվածի աճով (դրամավարկային քաղաքականության թուլացում) ֆիրմաները պետք է բարձրացնեն գները, այլ ոչ թե թողարկեն, քանի որ պահանջարկի նման խթանումը չի փոխում տնտեսության արտադրական կարողությունները և չի կարող ազդել համախառն առաջարկի վրա։

Անգամ ավելի վաղ՝ 1967-1968թթ., Միլթոն Ֆրիդմանը և Էդմունդ Ֆելփսը կարողացան ճիշտ կանխատեսել լճացումը ՝ հիմնված NAIRU (գործազրկության ոչ արագացող գնաճի մակարդակի) վարկածի վրա, որը բնական գործազրկության գոյության մասին վարկած է։ Դրան համապատասխան՝ համընդհանուր պահանջարկի խթանմամբ երկարաժամկետ հեռանկարում անհնար է նվազեցնել գործազրկությունը։ Դրամավարկային կամ հարկաբյուջետային քաղաքականության մեղմացման միջոցով խթանելու փորձը անխուսափելիորեն կհանգեցնի գնաճի, ինչը կլինի նման փորձի միակ հետևանքը։ Արդյունքն ու գործազրկությունը կմնան նույնը (տես Պոտենցիալ արդյունք

Մինչև 1990-ականները մակրոտնտեսական մոդելներում Ֆիլիպսի կորը բացակայում էր։ 1990-ականներից ի վեր, նոր Քեյնսյան տեսության մշակման հետ կապված, լճացման ժամանակ Ֆիլիպսի կորի անհետացումը բացատրվել է Քեյնսյան տեսանկյունից։ Այժմ ենթադրվում է, որ Ֆիլիպսի կորը ցույց է տալիս ոչ թե երկարաժամկետ, այլ կարճաժամկետ կապը գնաճի և գործազրկության միջև։ Կարճաժամկետ հեռանկարում կենտրոնական բանկը կամ կառավարությունը հնարավորություն ունեն ընտրություն կատարելու այս երկու փոփոխականների միջև։ Այնուամենայնիվ, երկարաժամկետ հեռանկարում տնտեսությունը դեռ կվերադառնա իր բնական մակարդակի զբաղվածությանը և պոտենցիալ արտադրանքին, և գները կփոխվեն, որպեսզի ապահովեն երկարաժամկետ հավասարակշռություն։ Այս պարագայում գնաճային սպասումներն առանցքային դեր կխաղան։ Որքան բարձր լինեն գնաճային սպասումները, այնքան բարձր կլինի նույն արտադրանքի գնի մակարդակը։

Ներկայումս մակրոտնտեսագիտության մեջ օգտագործվում է Ֆիլիպսի կորի մեկ այլ ձև, որում ակնհայտորեն ներառված են սպասելիքները։ Փաստորեն, Քեյնսյան վաղ տեսակետները գնաճի և զբաղվածության միջև կարճաժամկետ հարաբերությունների գոյության վերաբերյալ զուգորդվում են Ֆրիդման-Ֆելպսի վարկածի հետ, որը ուժի մեջ է երկարաժամկետ հեռանկարում։

Սահմանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն Ֆրիդմենի՝ երկարաժամկետում կորն ունի ուղղահայաց գծի տեսք, այլ կերպ ասած՝ ցույց է տալիս սղաճի և գործազրկության մակարդակի միջև կապի բացակայությունը։

  • , գնաճի մակարդակը,
  • , սպասվող գնաճի մակարդակը,
  • , գործազրկության շեղումը բնական մակարդակից,
  • , գործազրկության նկատմամբ գնաճի զգայնության գործակից,
  • , առաջարկի շոկ։

Ստագֆլյացիա, 1970-ական թվականներին զարգացող երկրների տնտեսությանը հասցված վնաս, որը քննադատեց Ֆիլիպսի կորի գաղափարը։ Քեյնսականները, ովքեր կիսում էին այս տեսության հիմնական նախադրյալները, ստիպված էին ընդունել, որ հստակ հակադարձ կախվածություն գնաճի և գործազրկության միջև չկա և հնարավոր են այլ տարբերակներ։

Հարաբերությունը մատակարարման կորի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլիպսի կորը ագրեգատային մատակարարման կորի մեկ այլ ձև է։ Եթե մենք համարում ենք, որ գործազրկությունն ու արտադրանքը կապված են Օկունի օրենքի հետ, ապա Ֆիլիպսի կորը ստանում է հետևյալ ձևը։,

  •  , գնաճի մակարդակ,
  • ,  սպասվող գնաճի մակարդակը,
  • ,  արտադրանքի շեղումը պոտենցիալ մակարդակից, արտադրանքի բացը,
  •  , գնաճի զգայունության գործակիցը արտադրանքի շեղմանը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Phillips A. W. The relation between unemployment and the Rate of change of money wage rates in the United Kingdom, 1861–1957 1 // Economica. – 1958. – Т. 25. – №. 100. – С. 283-299.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիլիպսի կոր» հոդվածին։