Ֆերուհխան Քրթիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆերուհխան Քրթիկյան
Ծնվել էհոկտեմբերի 14, 1824(1824-10-14)
ԾննդավայրԿոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն
Մահացել էհունիսի 15, 1869(1869-06-15) (44 տարեկանում)
Մահվան վայրԿոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն
Ազգությունհայ
Մասնագիտությունբժիշկ, հրապարակախոս և հասարակական գործիչ

Ֆերուհխան Բարունակ Միքայելի Քրթիկյան (Քռթիկյան) , Բարունակ բեյ Ֆերուհխան (1824 թվական հոկտեմբերի 14, Խասգյուղ (Կոստանդնուպոլիս)-1869 թվական հունիսի 15, Կոստանդնուպոլիս), հասարակական, քաղաքական, մշակութային-կրթական գործիչ, բժիշկ-գնդապետ, հրապարակախոս։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1847 թվականին որպես բժիշկ-ուղեկցորդ հատուկ ծառայության է մեկնել Թուրքիայի տիրապետության տակ գտնվող փոքրասիական կուսակալությունները, հայաբնակ գավառները։ Տասնամյա շրջագայության ընթացքում Քրթիկյանը զբաղվել է բժշկությամբ, պատվաստումներով, իր նոթերն ու տպավորություններն ամփոփել «Ճանապարհորդություն ի Բաբելոն ընդ Հայաստան» աշխատությունում (հրատարակվել է 1876 թվականին, Արմաշում1849 թվականին, ավարտելով Կոստանդնուպոլսի ռազմա-բժշկական ուսումնարանը, աշխատել է Հեյդար փաշայի զինվորական հիվանդանոցում։ 1850-1860-ական թվականներին Կոստանդնուպոլսում զբաղվել է մանկավարժական և բժշկական աշխատանքով։ 1856 թվականին նա կայսերական բժշկական, 1858-1859 թվականներին՝ Հասարակաց կրթական ժողովների, 1860 թվականին՝ արքունի զինվորական բժշկական ժողովի, մալարիայի, խոլերայի դեմ պայքարող բժշկական հանձնաժողովի անդամ էր։ Ակտիվորեն մասնակցել է Ազգային սահմանադրության աշխատանքներին, ղեկավարել դրանք, ընտրվել Ազգային ընդհանուր ժողովի, Սահմանադրական առաջին ուս․խորհրդի ատենապետ։ Քրթիկյանը հեղինակ է բժշկամանկավարժական բազմաթիվ հոդվածների, տեղեկագրերի, նաև թարգմանությունների (ֆրանսերենից)։ Կազմել է գրիպի, խոլերայի, տուբերկուլոզի վերաբերյալ տեղեկագրեր։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մեզպուրյան Ա., Հայ և ծագումով հայ բժիշկներ, մաս 1, Ստամբուլ, 1950:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 492 CC-BY-SA-icon-80x15.png