Jump to content

Ֆերգյուս Էդուարդ Օ'Կոննոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆերգյուս Էդուարդ Օ'Կոննոր
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 18, 1794(1794-07-18)[1]
ԾննդավայրԻռլանդիա
Մահացել էօգոստոսի 30, 1855(1855-08-30)[2] (61 տարեկան) կամ օգոստոսի 31, 1855(1855-08-31)[3] (61 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
ԳերեզմանԿենսալ Գրին գերեզմանատուն[4]
ՔաղաքացիությունԻռլանդիա
ԿրթությունԹրինիթի քոլեջ
Մասնագիտությունքաղաքական գործիչ և փաստաբան
Ծնողներհայր՝ Ռոջեր Օ'Կոննոր[3], մայր՝ Wilhelmina Bowen?[3]
Զբաղեցրած պաշտոններՄիացյալ Թագավորության 15-րդ պառլամենտի անդամ, Միացյալ Թագավորության 12-րդ խորհրդարանի անդամ և Միացյալ Թագավորության 11-րդ խորհրդարանի անդամ
ԿուսակցությունRepeal Association?
 Feargus O'Connor Վիքիպահեստում

Ֆերգյուս Էդուարդ Օ’Կոննոր (անգլ.՝ Feargus Edward O'Connor, հուլիսի 18, 1794(1794-07-18)[1], Իռլանդիա - օգոստոսի 30, 1855(1855-08-30)[2] կամ օգոստոսի 31, 1855(1855-08-31)[3], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), իռլանդացի չարտիստական շարժման առաջնորդ Մեծ Բրիտանիայում, հռետորական հրապարակախոս։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1820-ական թվականներին մասնակցել է իռլանդական ազգային-ազատագրական շարժմանը։ Հիմնել է և խմբագրել «Նորթըրն սթար» («Northern Star») չարտիստական լրագիրը։ Պաշտպանել է չարտիստների պայքարի հեղափոխական եղանակները («ֆիզիկական ուժի» սկզբունք)։ Երկու անգամ բանտարկվել է (1840, 1843)։ Օ’Կոննորի հակակապիտալական ելույթները և բանվոր դասակարգի շահերի ենթադրյալ պաշտպանությունը զուգակցվել են բանվորների՝ հողին վերադառնալու վերաբերյալ խոստումներով։ Այդ նպատակով Օ’Կոննորը 1845 թվականին հիմնել է Հողային ընկերությունը։ 1847 թվականին դարձել է անգլիական պառլամենտում «պրոլետարիատի» առաջին ներկայացուցիչը։ 1848 թվականի ապրիլին, չարտիստների ելույթի նախապատրաստման ժամանակ Օ’Կոննորը կոչ է արել հրաժարվել հեղափոխական պայքարից։ 1848 թվականից հետո Օ’Կոննորի կողմնակիցները անցել են ռեֆորմիզմի դիրքերը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 534
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆերգյուս Էդուարդ Օ'Կոննոր» հոդվածին։