Ֆերգյուս Էդուարդ Օ'Կոննոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆերգյուս Էդուարդ Օ'Կոննոր
Feargus Edward O'Connor-crop.jpg
Ծնվել էհուլիսի 18, 1794(1794-07-18)[1][2]
ԾննդավայրԻռլանդիա
Մահացել էօգոստոսի 30, 1855(1855-08-30)[1][3] (61 տարեկանում)
Մահվան վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
ՔաղաքացիությունԻռլանդիա
ԿրթությունԹրինիթի քոլեջ
Մասնագիտությունքաղաքական գործիչ և փաստաբան
Ծնողներհայր՝ Ռոջեր Օ'Կոննոր
Զբաղեցրած պաշտոններՄիացյալ Թագավորության 15-րդ պառլամենտի անդամ[4], Member of the 12th Parliament of the United Kingdom? և Member of the 11th Parliament of the United Kingdom?[4]
Քաղաքական կուսակցությունRepeal Association?
Feargus O'Connor Վիքիպահեստում

Ֆերգյուս Էդուարդ Օ’Կոննոր (անգլ.՝ O’Connor, հուլիսի 18, 1794(1794-07-18)[1][2], Իռլանդիա - օգոստոսի 30, 1855(1855-08-30)[1][3], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), Մեծ Բրիտանիայում չարտիստական շարժման առաջնորդներից, հռետորական հրապարակախոս։ Ազգությամբ իռլանդացի։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1820-ական թվականներին մասնակցել է իռլանդական ազգային-ազատագրական շարժմանը։ Հիմնել է և խմբագրել «Նորթրն սթար» («Northern Star») չարտիստական լրագիրը։ Պաշտպանել է չարտիստների պայքարի հեղափոխական եղանակները («ֆիզիկական ուժի» սկզբունք)։ Երկու անգամ բանտարկվել է (1840, 1843)։ Օ’Կոննորի հակակապիտալական ելույթները և բանվոր դասակարգի շահերի պաշտպանությունը զուգակցվել են բանվորների՝ հողին վերադառնալու վերաբերյալ մանրբուրժուական ուտոպիայի պրոպագանդայով։ Այդ նպատակով Օ’Կոննորը 1845 թվականին հիմնել է Հողային ընկերությունը։ 1847 թվականին դարձել է անգլիական պառլամենտում պրոլետարիատի առաջին ներկայացուցիչը։ 1848 թվականի ապրիլին, չարտիստների ելույթի նախապատրաստման ժամանակ, Օ’Կոննորը անվճռականություն է ցուցաբերել՝ կոչ անելով հրաժարվել հեղափոխական պայքարից։ 1848 թվականից հետո Օ’Կոննորի կողմնակիցները անցել են ռեֆորմիզմի դիրքերը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  3. 3,0 3,1 3,2 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 Hansard 1803–2005
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 534 CC-BY-SA-icon-80x15.png