Ֆեոդոր Մատվեև
Ֆեոդոր Մատվեև | |
---|---|
Ծնվել է | 1758[1][2][3][…] |
Ծննդավայր | Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | 1826[1][2][3][…] |
Մահվան վայր | Իտալիա |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1779) |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | ռուսական կլասիցիզմ |
Ժանր | բնանկար |
Թեմաներ | գեղանկարչություն |
Պարգևներ | |
Fedor Matveev Վիքիպահեստում |
Ֆեոդոր Միխայլովիչ Մատվեև (ռուս.՝ Фёдор Михайлович Матвеев, 1758[1][2][3][…], Ռուսական կայսրություն - 1826[1][2][3][…], Իտալիա), ռուս բնանկարիչ, դասական բնանկարի վարպետ։ Գեղարվեստի կայսերական ակադեմիայի ակադեմիկոս։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆեոդոր Մատվեևը եղել է Իզմայլովսկի գնդի լեյբ-գվարդիայի զինվորի որդի։ 1764 թվականին՝ վեց տարեկան հասակում, ընդունվել է Գեղարվեստի Կայսերական ակադեմիայի առաջին խմբի կազմ։ 1776 թվականից սովորել է լանդշաֆտային բնանկարի դասարանում և 1778 թվականին առաջինն այդ դասարանից ստացել մեծ ոսկե մեդալ։ Մեկ տարի անց տեղափոխվել է Հռոմ[4]։
Իտալիայում Մատվեևը բնակվել է քառասունութ տարի։ Նա բազմիցս պլանավորել է վերադառնալ հայրենիք. 1789 և 1795 թվականներին դիմել է գեղարվեստի ակադեմիային` խնդրելով մարել պարտքերը, տրամադրել տուն, վերադառնալու ճանապարհածախս։ Տասը տարի անց կրկին գրել է հայրենիք վերադառնալու ցանկության մասին և 1806 թվականին Գեղարվեստի ակադեմիա է ուղարկել իր «Նեապոլի տեսարանը Պոզիլիպոյի ստորոտից» նկարը, որի համար ստացել է ակադեմիկոսի կոչում[Նշում 1]։
Մատվեևը մահացել է Իտալիայում։ Երիտասարդ Սիլվեստր Շչեդրինը, այցելելով Մատվեևի` Հռոմում գտնվող արվեստանոց, գտնում է, որ նա համարվում է ժամանակակից լավագույն բնանկարիչներից մեկը` նշելով նրա մասնագիտական և կատարողական վարպետությունը, բնապատկերների ներկայացման ճշգրտությունը (ընդհուպ մինչև տերևների ձևը և ծառատեսակները), երանգավորման ջերմությունը, լուսավորությունը և հետագա պլաններ մշակելու բացառիկ ընդունակությունը։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարչի լավագույն ստեղծագործություններից են` «Տեսարաններ Նեապոլի շրջակայքից» (1806), «Տեսարան Լագո-Մաջորեից» (1808), «Տեսարան Հռոմից։ Կոլիզեյ» (1816), «Տեսարան Բոլսենյան լճից Իտալիայում» (1819), որոնք նկարված են կլասիցիզմին բնորոշ ոճով։ 2008 թվականի հոբելյանական ցուցահանդեսում Տրետյակովյան պատկերասրահում ներկայացվեցին ավելի քան 80 ցուցանմուշներ 11 թանգարաններից և մի քանի մասնավոր հավաքածուներից, այդ թվում, Մատվեևի ավելի վաղ շրջանի պահպանված կտավներից` «Բնանկար, անասուն արածեցնող հովիվներով» (1778, Վ. Ա. և Ե. Ա. Սեմենիխինների մասնավոր հավաքածու, Մոսկվա), «Պեստումի տաճարների տեսարանները» (Էրմիտաժի հավաքածու), «Ջրվեժների պատկերները» (Ռիբինսկի գեղարվեստական թանգարան և Նովգորոդի արգելոց-թանգարան), «Կայսերական ֆորումի» և «Նեապոլի շրջակայքի տեսարանները» (Բելառուսի ազգային արվեստի թանգարան)[5]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- С. Н. Кондаков. Юбилейный справочник Императорской Академии художеств. 1764-1914. — Спб.: Товарищество Р. Голике и А. Вильборг, 1915. — Т. 2 (Часть биографическая). — С. 126. — 459 с.
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
«Հռոմի տեսարան». Կոլիզեյ, 1816, Տրետյակովյան պատկերասրահ
-
«Հռոմ. Ֆորումի ավերակներ», 1816, Բելառուսի ազգային արվեստի թանգարան
-
«Շվեյցարական բնապատկեր», 1818, Նիժնի Նովգորոդի արվեստի պետական թանգարան
-
«Հռոմի հարևանությամբ գտնվող պապական պալատի կասկադներ», 1818, Նիժնի Նովգորոդի արվեստի պետական թանգարան
-
«Իմատրա ջրվեժը Ֆինլանդիայում», 1819, Ռուսական պետական թանգարան
-
«Տիվոլիի շրջակայքը», 1819, Տրետյակովյան պատկերասրահ
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Նկարը գտնվում է Ռուսական պետական թանգարանում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆեոդոր Մատվեև» հոդվածին։ |
|
- 1758 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- 1826 մահեր
- Իտալիայում մահացածներ
- Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Ռուս նկարիչներ
- Գեղարվեստի կայսերական ակադեմիայի շրջանավարտներ
- Գեղարվեստի կայսերական ակադեմիայի ակադեմիկոսներ
- Ռուս բնանկարիչներ