Ֆեոդոր Կուլակով
Ֆեոդոր Կուլակով | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 4, 1918[1] |
Ծննդավայր | Q4271155?, Կուրսկի նահանգ, Խորհրդային Ռուսաստան |
Մահացել է | հուլիսի 17, 1978[1] (60 տարեկանում) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Russian State Agrarian Extramural University? |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր |
Քաղաքական կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | Լենինի շքանշան Սոցիալիստական աշխատանքի հերոս Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Աշխատանքային արիության համար» մեդալ և «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Անձնվեր աշխատանքի համար» մեդալ |
Անդամություն | Կենտկոմի Պոլիտբյուրո |
Ֆեոդոր Դավիդովիչ Կուլակով (ռուս.՝ Фёдор Давы́дович Кулако́в, փետրվարի 4, 1918[1], Q4271155?, Կուրսկի նահանգ, Խորհրդային Ռուսաստան - հուլիսի 17, 1978[1], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային պետական կուսակցական գործիչ։
Սոցիալիստական աշխատանքի հերոս (1978 թվական)։ ԽՄԿԿ անդամ 1940 թվականից։ 1959-1960 թվականներին եղել է ՌՍՖՍՀ հացամթերումների մինիստր, 1960-1964 թվականներին՝ ԽՄԿԿ Ստավրոպոլի երկրկոմի առաջին քարտուղար, 1964 թվականի նոյեմբերից՝ ԽՄԿԿ ԿԿ-ի բաժնի վարիչ, 1965 թվականի սեպտեմբերից՝ ԽՄԿԿ ԿԿ-ի քարտուղար։ 1971-1978 թվականներին՝ ԽՄԿԿ ԿԿ-ի քաղբյուրոյի անդամ։ Եղել է կուսակցության XIX, XXII-XXV համագումարների պատգամավոր, XXII-XXV համագումարներում ընտրվել է ԽՄԿԿ ԿԿ-ի անդամ; ՍՍՀՄ III, IV, VI-IX գումարումների Գերագույն խորհրդի դեպուտատ էր։ Պարգևատրվել է Լենինի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։ Աճյունն ամփոփված է Կրեմլի պարսպի մեջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 715)։ ![]() |
- Փետրվարի 4 ծնունդներ
- 1918 ծնունդներ
- Հուլիսի 17 մահեր
- 1978 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Սոցիալիստական աշխատանքի հերոսներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Խորհրդային պետական գործիչներ
- ԽՄԿԿ անդամներ
- Խորհրդային կուսակցական գործիչներ
- Խորհրդային քաղաքական գործիչներ
- Անավարտ հոդվածներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին