Ֆեհմի Ագանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆեհմի Ագանի
Ծնվել էհունվարի 23, 1932(1932-01-23)
ԾննդավայրՋակովիցա, Կոսովո
Մահացել էմայիսի 6, 1999(1999-05-06) (67 տարեկան)
Մահվան վայրLipjan
Քաղաքացիություն Ալբանիա
ԿրթությունԲելգրադի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետ և Պրիշտինայի համալսարան
Մասնագիտությունսոցիոլոգ, լրագրող, գրող և քաղաքական գործիչ
ԱշխատավայրՊրիշտինայի համալսարան
ԿուսակցությունԿոսովոյի դեմոկրատական լիգա

Ֆեհմի Ագանի (ալբ․՝ Fehmi Agani, հունվարի 23, 1932(1932-01-23), Ջակովիցա, Կոսովո - մայիսի 6, 1999(1999-05-06), Lipjan), կոսովացի սոցիոլոգ և քաղաքական գործիչ, ով համարվել է Կոսովոյի դեմոկրատական լիգայի (LDK) առաջատար մտածողն ու քաղաքական ստրատեգը 1990-ական թվականներին։ Մինչև 1998-1999 թվականների Կոսովոյի պատերազմը միջազգային բանակցություններում ներկայացրել է Կոսովոյի դեմոկրատական լիգան, սակայն սպանվել է, ըստ երևույթին, սերբ զինվորների կողմից պատերազմի ժամանակ՝ իր քաղաքական հայացքների պատճառով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ագանին ծնվել է այն ժամանակվա Հարավսլավիայի թագավորության Ջյակովիցա քաղաքում, կրթություն է ստացել Պրիշտինայի դպրոցում։ 1959 թվականին ավարտել է Բելգրադի համալսարանի արվեստների ֆակուլտետը, 1964 թվականին ստացել է քաղաքագիտության մագիստրոսի կոչում։ Պրիշտինայում դասավանդել է սոցիոլոգիա, այնուհետև ստացել է դոկտորի կոչում և դասավանդել Պրիշտինայի համալսարանում։ 1967-1970 թվականներին աշխատել է որպես Ալբանոլոգիական ինստիտուտի տնօրեն, 1978-1980 թվականներին եղել է փիլիսոփայական ֆակուլտետի դեկան[1]։ 1981 թվականին իշխանությունները նրան զրկել են դասախոսելու իրավունքից և հեռացրել համալսարանից՝ ուսանողական անկարգությունների հետևանքով Կոսովոյի ալբանացի գիտնականների մաքրման ժամանակ[2]։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թվականին Ագանին ընտրվել է Կոսովոյի գիտությունների և արվեստի ակադեմիայի թղթակից անդամ և երկու տարի անց դարձել իսկական անդամ, մասնակցել է Կոսովոյի ապագայի վերաբերյալ քաղաքական երկխոսությանը` ծառայելով Իբրահիմ Ռուգովայի օրոք որպես Կոսովոյի դեմոկրատական լիգայի (LDK) համահիմնադիր և ղեկավարի տեղակալ, դարձել է Կոսովոյի դեմոկրատական լիգայի առաջատար մտածողն ու քաղաքական ստրատեգը[3]։ 1998-1999 թվականների Կոսովոյի պատերազմին նախորդած բանակցություններում գլխավորել է ալբանական պատվիրակությունները և եղել է Կոսովոյի գլխավոր բանակցողներից մեկը Ռամբույեի կոնֆերանսում[1]։ Լինելով բռնությանը դեմ և հաշտեցման առաջատար ջատագովը նա հիմնել է Էթնիկական հարաբերությունների ֆորումը` նպատակ ունենալով խթանել ալբանացիների և սերբերի միջև երկխոսությունը[2]։ Կոսովոյի ալբանացի փիլիսոփա Շքելզեն Մալիքին հետագայում նկարագրեց Ագանիի դերը որպես․

ավելի անկախ դերակատար և Ռուգովայի համեմատ, որը շարունակ կրկնում էր նույն չոր արտահայտություններն ու խոստումները, վարում էր ակտիվ ամենօրյա քաղաքականություն և ղեկավարում Կոսովոյի դեմոկրատական լիգայի և ալբանական շարժման գաղափարական ու ռազմավարական քաղաքականությունը… Ագանին վարում էր պրագմատիկ քաղաքականություն և ղեկավարում էր Լեգալիստական քաղաքականության ակտիվ մասը՝ հավասարակշռելով լարվածությունը շարժման կառավարող կառույցների և ուժային կենտրոնների, այսինքն՝ Կոսովոյի խորհրդարանի և կառավարության միջև[4]։

։

Կոսովոյի պատերազմ և մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմի ընթացքում Ագանին մնացել է Կոսովոյում և փրկվել Կոսովոյի նշանավոր ալբանացիների նախնական մաքրումից Պրիշտինայից, որն իրականացվել է սերբական ուժերի կողմից։ ՆԱՏՕ-ն սխալմամբ հայտարարել է նրա մահվան մասին Հարավսլավիայի վրա ռմբակոծության սկսելուց մի քանի օր անց, բայց Ագանին հինգ շաբաթ պատսպարվել է տներում և գիրք գրել։ Փորձել է գնացքով փախչել Մակեդոնիա, սակայն գնացքը հետ է վերադարձել սահմանից։ Երբ գնացքը շարժվում էր դեպի Պրիշտինա, ոստիկանները Ագանին տարհանել են վագոնից։ Մի քանի օր անց դիակը հայտնաբերվել է Լիպջան գյուղի մոտ[2]։ Թեև սերբական լրատվամիջոցները նրա մահվան համար մեղադրել են Կոսովոյի ազատագրության բանակին (KLA), սակայն սպանությունը նրա ընտանիքի, Կոսովոյի ազատագրության բանակի և արևմտյան քաղաքական գործիչների կողմից վերագրվել է Հարավսլավիայի անվտանգության ուժերին[5]։ Գերմանիայի արտաքին գործերի դաշնային գերատեսչությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ Ագանիի գործը պետք է բացահայտի նախկին Հարավսլավիայի համար ստեղծված միջազգային քրեական տրիբունալ, սակայն մինչ օրս Ագանիի սպանության մեջ ոչ ոքի մեղադրանք չի առաջադրվել[6]։

Human Rights Watch-ի 2001 թվականի զեկույցում ասվում է, որ «Ագանիի մահվան հանգամանքները մնում են անհասկանալի»[7]։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Elsie, Robert (2010). Historical Dictionary of Kosovo. Scarecrow Press. էջ 8. ISBN 978-0-8108-7483-1.
  2. 2,0 2,1 2,2 Orosi, Violeta (1999 թ․ մայիսի 18). «Obituary: Fehmi Agani». The Independent. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 16-ին.
  3. Cocozzelli, F. (2010). War and Social Welfare: Reconstruction after Conflict. Palgrave Macmillan US. էջ 46. ISBN 978-0-230-10494-5.
  4. Kennedy, Michael D. (2014). Globalizing Knowledge: Intellectuals, Universities, and Publics in Transformation. Stanford University Press. էջ 178. ISBN 978-0-8047-9343-8.
  5. «Calls for Agani killing probe». BBC News. 1999 թ․ մայիսի 9. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 16-ին.
  6. «Kosovo-albanischer Politiker Agani tot aufgefunden». Rhein-Zeitung. 1999 թ․ մայիսի 9. Վերցված է 2018 թ․ մայիսի 7-ին.
  7. Abrahams, Fred (2001). Under Orders. Human Rights Watch. էջ 129.