Ֆելիսիեն Կաբուգա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆելիսիեն Կաբուգա
Դիմանկար
Ծնվել էմարտի 1, 1933(1933-03-01)[1] (88 տարեկան)
ԾննդավայրByumba Province, Ռուանդա-Ուրունդի
ՔաղաքացիությունFlag of Rwanda.svg Ռուանդա
ԱզգությունHutu?
Մայրենի լեզուռուանդերեն
Մասնագիտությունգործարար
Զբաղեցրած պաշտոններտնօրեն
ԿուսակցությունNational Republican Movement for Democracy and Development?[2][3]

Ֆելիսիեն Կաբուգա (ռուանդ.՝ և ֆր.՝ Félicien Kabuga, մարտի 1, 1933(1933-03-01)[1], Byumba Province, Ռուանդա-Ուրունդի[4]), ռուանդացի գործարար, որը մեղադրվում է 1994 թվականին Ռուանդացիների ցեղասպանությանը մասնակցելու և ֆինանսավորելու մեջ, որի ժամանակ, ըստ տարբեր աղբյուրների, զոհվել է 500,000-ից մինչև 1,000,000 մարդ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ռուանդայի Մունիգա գյուղում: Թեյի պլանտացիաների տեր է եղել, հարստացել է դրա հաշվին: Պատանեկությունից կապված է եղել հութու ծայրահեղականների հետ, սատարելով նրանց՝ 1993 թվականին գնել է կես միլիոն մաչետե, ֆինանսավորել և զինել է հութուի կողմնակիցներին և ապահովել փոխադրամիջոցներով: Նրան է պատկանել «Հազար բլուրների ազատ ռադիո և հեռուստատեսություն» կայանը, որով էթնիկական ատելություն հրահրելու քարոզչություն է տարվել, ինչը առանցքային դեր է խաղացել Ռուանդայի թութսիների ցեղասպանությունը կազմակերպելու գործում[5]:

1994 թվականի հունիսին Կաբուգան, ինչպես հարյուր հազարավոր հութուի այլ ներկայացուցիչներ, վախենալով Ռուանդայի հայրենասիրական ճակատի դատաստանից փախել է Զաիր։ Մինչ այդ նա անհաջող փորձ է կատարել մուտք գործել Շվեյցարիա: Ըստ այլ տեղեկությունների, նա բնակվել է Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում, որտեղ շարունակել է բիզնես վարել, սակայն երկրի իշխանությունները հերքել են այդ տեղեկատվությունը:

Ֆելիսիեն Կաբուգան մարդկության դեմ ուղղված հանցագործությունների և ցեղսպանության համար Ռուանդայի միջազգային տրիբունալի կողմից հայտարարվել է հետախուզման մեջ: Ձերբակալվել է 2020 թվականի մայիսի 16-ին Փարիզի արվարձան՝ Անյեր սյուր Սենում, որտեղ նա բնակվել է ուրիշի անունով[6][7][8][9]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Servenay D. Enquête sur le financement du génocide au Rwanda : Félicien Kabuga, le grand argentier des massacres (ֆր.) // Le MondeParis: Societe Editrice Du Monde, 2020. — ISSN 0395-2037; 1284-1250; 2262-4694
  2. Ba M., Gras R. Rwanda: Félicien Kabuga arrested in France after 26 years on the run // The Africa Report — 2020. — ISSN 1950-4810; 2606-3840
  3. 1 jour, 1 combat. 16 mai 2020 : Fin de cavale pour Félicien Kabuga, génocidaire présumé des Tutsi (ֆր.)LICRA, 2020.
  4. «Enquête sur le financement du génocide au Rwanda : Félicien Kabuga, le grand argentier des massacres»։ Le Monde (ֆրանսերեն)։ մարտի 12, 2019 
  5. «Ձերբակալվել է Ռուանդայում ցեղասպանության կազմակերպման գլխավոր կասկածյալներից մեկը»։ panarmenian.net։ Վերցված է 20 Մայիս 2020 
  6. «Top 10 Most Wanted Criminals in the World 2018»։ Improb (en-US)։ 2017-12-18։ Վերցված է 2019-11-21 
  7. «Mechanism fugitive Félicien Kabuga arrested today» (անգլերեն)։ United Nations International Residual Mechanism for Criminal Tribunals։ 2020-05-16։ Արխիվացված է օրիգինալից 2020-05-17-ին։ Վերցված է 2020-05-16 
  8. «Detienen en París a Félicien Kabuga, el banquero del genocidio de Ruanda en 1994» (իսպաներեն)։ La Vanguardia։ 2020-05-16։ Վերցված է 2020-05-16 
  9. «Rwanda genocide suspect Felicien Kabuga arrested in France»։ www.aljazeera.com։ Վերցված է 2020-05-16