Զաիրա Արսենիշվիլի
Զաիրա Արսենիշվիլի վրաց.՝ ზაირა არსენიშვილი | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 30, 1933 |
Ծննդավայր | Թելավ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | օգոստոսի 9, 2015 (81 տարեկան) |
Վախճանի վայր | Թելավ, Վրաստան |
Մասնագիտություն | գրող և սցենարիստ |
Լեզու | վրացերեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Թբիլիսիի պետական համալսարան |
Ժանրեր | վեպ |
Պարգևներ |
Զաիրա Իվանի Արսենիշվիլի (նոյեմբերի 30, 1933, Թելավ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 9, 2015, Թելավ, Վրաստան), վրացի խորհրդային գրող և սցենարիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1980)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Զաիրա Արսենիշվիլին ծնվել է 1933 թվականի նոյեմբերի 30-ին։ 1937 թվականին նրա հայրը՝ Իվան Արսենիշվիլին, ենթարկվել է բռնաճնշման, նույն թվականի դեկտեմբերի նա ձերբակալվել է ու գնդակահարվել 2 ամիս անց։
Զաիրա Արսենիշվիլին 1954 թվականին ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, իսկ 1956 թվականին՝ երաժշտական դպրոցը, որտեղ սովորում էր ջութակի դասարանում։ Աշխատել է որպես երաժշտության ուսուցիչ, նվագել է Թբիլիսիի Զ. Փալիաշվիլիի անվան օպերայի և բալետի թատրոնի նվագախմբում։
1970-ական թվականներին սկսել է աշխատել կինոյի բնագավառում։ ՀամագործակԼենա Գոգոբերիձեի հետ՝ գրելով նրա գրեթե բոլոր ֆիլմերի սցենարները։ Զաիրա Արսենիշվիլին հեղինակել է մի շարք վեպեր։
Մահացել է Թբիլիսիում 2015 թվականի օգոստոսի 9-ին, 82 տարեկան հասակում[1][2]։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1980 – ԽՍՀՄ պետական մրցանակ գրականության, արվեստի ու ճարտարապետության բնագավառում «Մի քանի հարցազրույց անձնական հարցերի շուրջ» (1978) գեղարվեստական ֆիլմի համար, որ նկարահանվել է «Վրացֆիլմ» կինոստուդիայում,
- 1998 – Վրաստանի պետական մրցանակ «Ռեքվիեմ բասի, սոպրանոյի ու յոթ գործիքների համար» վեպի համար։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1972 — Երբ ծաղկեց նշենին
- 1975 — Իրարանցում
- 1978 — Մի քանի հարցազրույց անձնական հարցերի շուրջ
- 1979 — Մի՞թե նա մարդ է
- 1983 — Օր գիշերվանից երկար
- 1986 — Շրջապտույտ
- 1987 — Տատիկ բոլորի համար
- 1992 — Վալս Պեչորայի վրա
- 2010 — Ֆելիչիտա (Վրաստան, կարճամետրաժ)
Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Вах, деревня» (վեպ)
- «Ռեքվիեմ բասի, սոպրանոյի ու յոթ գործիքների համար» (1997, վեպ)
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Марина Кереселидзе, Энциклопедический словарь грузинского кино, Тб., 2010.
- Арсенишвили, Заира Ивановна. Несколько интервью по личным вопросам: киносценарий / З. Арсенишвили, Э. Ахвледиани, Л. Гогоберидзе ; [вступ. ст. С. Фрейлиха]. - Москва : Искусство, 1980. - 71 с. : ил. ; 19 см. - (Библиотека кинодраматургии). - В вып. дан. 2-й авт.: Ахвледиани Эрлом Сергеевич. - 30000 экз.. - 0.35 р.[3]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Сценарист и писатель Заира Арсенишвили ушла из жизни // Sputnik Грузия
- ↑ «Ушла из жизни писательница и сценаристка Заира Арсенишвили // Новости-Грузия»։ Արխիվացված է օրիգինալից 2020-09-19-ին։ Վերցված է 2015-10-04
- ↑ Электронный каталог
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ԿինոՊոիսկ. Զաիրա Արսենիշվիլի (ռուս.)
- Фильм «День длиннее ночи» // «Советский Экран», № 19, октябрь 1983 года
- ზაირა არსენიშვილი - მწერალი (Զաիրա Արսենիշվիլի - գրող) (վրաց.)
|
- Նոյեմբերի 30 ծնունդներ
- 1933 ծնունդներ
- Թելավ քաղաքում ծնվածներ
- Օգոստոսի 9 մահեր
- 2015 մահեր
- Թելավ քաղաքում մահացածներ
- Թբիլիսիի պետական համալսարանի շրջանավարտներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Վրացի արձակագիրներ
- Խորհրդային գրողներ
- Վրացի սցենարիստներ
- 20-րդ դարի կին գրողներ