Ֆարհադ Թունջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆարհադ Թունջ
Ծնվել էմարտի 14, 1964(1964-03-14) (60 տարեկան)
Բլուր, Թունջելիի մարզ, Թուրքիա
Երկիր Գերմանիա և  Թուրքիա
Ժանրերբողոքի երգ
Մասնագիտությունկոմպոզիտոր, գրող և երգիչ
Գործիքներսազ
ԼեյբլPrestij Müzik?
Կայքferhattunc.net
 Ferhat Tunç Վիքիպահեստում

Ֆարհադ Թունջ (թուրքերեն՝ Ferhat Tunç, մարտի 14, 1964(1964-03-14), Բլուր, Թունջելիի մարզ, Թուրքիա), քրդական զազա ցեղի երգիչ և երգերի հեղինակ՝ Թուրքիայի Թունջելի գյուղաքաղաքից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆարհադ Թունջը 1979 թվականին ավարտելով լիցեյը, բնակության է տեղափոխվել Գերմանիա։ Այնտեղ նա երաժշտական հմտությունները խորացրել է Մայնցի համալսարանին կից երաժշտական դպրոցում, որից հետո 1982 թվականին թողարկել է իր առաջին՝ «Կըզըլըրմակ» ալբոմը (թուրքերեն՝ Kızılırmak): Եվ, չնայած այդ առաջին ալբոմը թողարկվել էր Գերմանիայում, բայց բազմաթիվ երկրպագուներ բերեց երգչին հենց Թուրքիայում։

«Քոբանի» ալբոմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականին Ֆահրադ Թունջը թողարկեց «Քոբանի» ալբոմը՝ նվիրված Սիրիայի հյուսիսում գտնվող համանուն քաղաքին, որն ավերվել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից։ Իր այս ալբոմով Թունջը խստորեն քննադատում էր որոշ քաղաքական գործիչների և հայտնում իր համերաշխությունը քրդերի, ալևիների, հայերի ու եզդիների հետ՝ երգերի մեջ խոսելով պատմության ընթացքում նրանց կրած ցավի ու տառապանքի մասին։ Ալբոմի երգերը թեև կրում են քրդական ու թուրքական մեղեդային ազդեցություն, սակայն հիմնականում գրված են պոպ և սոֆթ-ռոք ժանրերին հատուկ գործիքավորմամբ և հասցեագրված են Արևմուտքի լսարանին։ Այս ալբոմում Թունջն ընդգրկել է այսօրվա Թուրքիայի տարածքում երգվող տարբեր ազգային երգեր և մեկ հայկական ազգային երգ՝ «Նարո ջան», և դրանք երգում է հենց բնօրինակների լեզուներով՝ թուրքերեն, հայերեն և քրդերեն։ Երգերից մեկը նա կատարում է նշանավոր Մարի Բոյնեի հետ, որը ազգային փոքրամասնության ներկայացուցիչ է Սկանդինավիայում այնպես, ինչպես, օրինակ, ալևիներն Թուրքիայում։ Ալբոմի երգերը գործիքավորել է Օսման Իսմենը։ Բացի երգիչ Ֆարհադ Թունջից, երաժիշտների կազմում են նաև կիթառահար Կնուտ Ռեյերսրուդը, դաշնակահար Էյվին Քրիստիանսենը, սրնգահար Էյուփ Հեմիշը, դուդուկահար Էրտան Թեքինը, իսկ հարվածային գործիքները նվագում են Ալփ Դողան Թուրեջին և Ռյուն Արնեսենը։ Ձայնագրման աշխատանքներին մասնակցել են նաև լարային նվագախումբ՝ Ստամբուլից և պատանեկան երգչախումբ՝ Օսլոյից։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • "MÜYORBİR Asil Üye Listesi". muyorbir.org. 19 Nisan 2017 tarihinde kaynağından arşivlendi. Erişim tarihi: 18 Nisan 2017.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆարհադ Թունջ» հոդվածին։