Ֆանտա Ռեգինա Նակրո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆանտա Ռեգինա Նակրո
Ծնվել էսեպտեմբերի 4, 1962(1962-09-04) (61 տարեկան)
ԾննդավայրTenkodogo, Բուրկինա Ֆասո
ԿրթությունՓարիզի համալսարան
Քաղաքացիություն Բուրկինա Ֆասո
Մասնագիտացումկինոռեժիսոր
IMDbID ID 0618729

Ֆանտա Ռեգինա Նակրո (անգլ.՝ Fanta Regina Nacro, սեպտեմբերի 4, 1962(1962-09-04), Tenkodogo, Բուրկինա Ֆասո), բուրկինացի ժամանակակից կինոռեժիսոր։ Համարվում է գեղարվեստական ֆիլմ նկարահանած առաջին կին ռեժիսորը Բուրկինա Ֆասոյում։ Ռեժիսորների ու պրոդյուսերների աֆրիկյան գիլդիայի (Guilde Africaine des Realisateurs et Producteurs) հիմնադիր անդամներից մեկն է[1]։ Նա մի արվեստագետ է, ով իր ստեղծագործություններում արծարծում է հասարակությանը հուզող սուր թեմաներ, ինչպես, օրինակ, ՁԻԱՀ-ի, աղջիկ երեխաների կրթության հետ կապված հիմնախնդիրները[2]։ Ֆանտա Ռեգինա Նակրոն «Աֆրիկյան նոր ալիքի» ներկայացուցիչներից է, որի ստեղծած կինոնկարներում արտացոլված է պայքարն ավանդականի ու արդիականի միջև ժամանակակից աշխարհում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել ու հասակ է առել գյուղական շրջապատում։ Պատանեկան երազանքն էր՝ դառնալ մանկաբարձուհի։ Ֆիլմ նկարահանելու ցանկությունը նրա մեջ ծնունդ է առել Բուրկինա Ֆասոյի պատմության ուշագրավ դրվագների մասին ավանդազրույցների ազդեցության տակ։ Հարևաններից տեղեկանալով Բուրկինա Ֆասոյում կինոդպրոցի գոյության մասին՝ նպատակադրվել է միջնակարգն ավարտելուց հետո ուսումը շարունակել այնտեղ։ Ընդունվել է մայրաքաղաք Ուագադուգուում գործող կինեմատոգրաֆիական կրթության ինստիտուտ (Institut d'Education Cinématographique de Ouagadougou, INAFEC)[3]: Այստեղ ուսանելու տարիներին հանդիպել է բուրկինացի անվանի կինոռեժիսոր Իդրիսա Ուեդրաոգոյին, ում հետագայում աշխատակցել է որպես նրա ֆիլմերի խմբագիր[3]։ INAFEC-ն ավարտել է 1986 թվականին՝ ստանալով տեսաձայնային գիտությունների ու տեխնիկայի մասնագետի որակավորում[3]։ Ֆանտա Ռեգինա Նակրոն հետագայում ավարտել է նաև Սորբոնի հեղինակավոր համալսարանը (կինոյի և տեսաձայնային ուսմունքների մագիստրոսի աստիճանով)։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի վերնագիրը Տարին Տևողությունը
Un Certain Matin 1991 15 րոպե
L'Ecole au coeur de la vie 1993 13 րոպե
Puk Nini 1995 32 րոպե
Femmes capables 1997 23 րոպե
La Tortue du Monde 1997 23 րոպե
Le Truc de Konate 1998 33 րոպե
Florence Barrigha 1999 26 րոպե
Relou 2000 5 րոպե
Laafi Bala 2000 26 րոպե
La Bague au doigt 2001 5 րոպե
Une Volonte de Fer 2001 5 րոպե
La Voix de la raison 2001 5 րոպե
Bintou 2001 31 րոպե
En parler ca aide 2002 17 րոպե
Vivre positivement 2003 42 րոպե
La Nuit de la Vérité 2004 100 րոպե

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Thackway, Melissa. Africa Shoots Back: Alternative Perspectives in Sub-Saharan Francophone African Film. Bloomington: Indiana UP, 2003. Print.
  2. Tomondji, Serge Mathias (2017 թ․ նոյեմբերի 19). «Fanta Régina Nacro: dix films pour combattre les violences faites aux femmes». FASOZINE:Quotidien Burkinabè de linformation (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 5-ին.
  3. 3,0 3,1 3,2 Bisschoff, L. (2012). "The emergence of women's film-making in francophone sub-Saharan Africa: From pioneering figures to contemporary directors". Journal of African Cinemas,4(2), 157–173.
  4. Ellerson, Beti. Sisters of the Screen: Women of Africa on Film, Video, and Television. Trenton, NJ: Africa World, 2000. Print.
  5. https://es.unifrance.org/festivales-y-mercados/681/kurzfilm-festival-hamburg/2002%7Ctítulo=Bintou(չաշխատող հղում) (2001)|fechaacceso=10 de octubre de 2019|sitioweb=es.unifrance.org|idioma=es}}
  6. https://es.unifrance.org/festivales-y-mercados/669/festival-de-cine-de-tampere/2002%7Ctítulo=Festival(չաշխատող հղում) de Cine de Tampere - 2002|fechaacceso=10 de octubre de 2019|sitioweb=es.unifrance.org|idioma=es}}

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]