«Ֆալմեր» մարզադաշտ (անգլ.՝ Falmer Stadium), մարզադաշտ ԱնգլիայիԱրևելյան Սասեքս կոմսության Ֆալմեր գյուղի մոտ՝ Բրայտոն քաղաքից 8-10 կլոմետր հեռավորության վրա։ 31 780 նստատեղ ոււնեցող մարզական այդ կառույցի սեփականատերն ու հիմնական օգտագործողը Brighton & Hove Albion ֆուտբոլային ակումբն է։ 2010 թվական հունիսի 22-ին ակումբը հայտարարել է, որ ամերիկյան American Express ֆինանսական ընկերությունը դարձել է մարզադաշտի հովանավորը[2], և այդ կաակցությամբ կնքված պայմանագրի պահանջների համաձայն՝ մարզադաշտն ստացել է American Express Community Stadium (կրճատ՝ AMEX) պաշտոնական անվանումը։ 2019 թվականի գոոստոսին հայտարարվեց, որ ակումբն ու American Express-ը պայմանավորվել են ևս 12 տարով երկարաձգել իրենց գործընկերությունը և կնքել են մի նոր պայմանագիր, որի համաձայն ընկերությունն ակումբին վճարելու է մոտավորապես 130 միլիոն եվրո, բացի այդ՝ հովանավորելու է Brighton & Hove Albion ակումբի բոլոր թիմերի մարզաշապիկների ձեռքբերումը[3]։
Նորակառույց մարզադաշտում առաջին աշտոնական խաղը տեղի է ունեցել 2011 թվականի հուլիսի 16-ին «Բրայտոն էնդ Հոուվ Ալբիոն» և «Իսթբորն Բորո» թիմերի միջև. դա Sussex Senior Cup գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումն էր և ավարտվել է տանտերերի հաղթանակով՝ 2-0 հաշվով։ Իսկ մարզադաշտի պաշտոնական բացումը տեղի է ունեցել հուլիսի 30-ին. այս անգամ տանտերերն ընկերական հանդիպում են անցկացրել «Տոտենհեմ Հոթսպուր»-ի հետ և պարտվել 2:3 հաշվով[4]։
Անգլիայի ֆուտբոլի լիգայի 2011–12 առաջնությունում «Բրայտոն էնդ Հոուվ Ալբիոն»-ը առաջին «տնային» հանդիպումը նորակառույցում անց է կացրել 2011 թ. գոստոսի 6-ին «Դոնքասթեր Ռովերս»-ի դեմ և հաղթել 2:1 հաշվով[5]։ Ի դեպ՝ այդ նույն թիմի դեմ է մրցել նաև հին մարզադաշտում՝ «Գոլդսթոուն Գրաունդ»-ում 1997 թվականի ապրիլի 26-ին անցկացրած վերջին հանդիպման ժամանակ[6]։
«Ֆալմեր» մարզադաշտում անց են կացվել ռեգբիի2015 թվականի աշխարհի առաջնության մրցախաղերից մի քանիսը[7]։
Բրիտանացի դիջեյ Fatboy Slim-ը, ով «Բրայտոն էնդ Հոուվ Ալբիոն» թիմի երկրպագուներից է, 2012 թվականիհունիսի 1-ին և 2-ին կազմակերպել է առաջին համերգները «Ֆալմեր» մարզադաշտում[8]։
2011 թվականին «Ֆալմեր» մարզադաշտն արժանացել է Structural Steel Design Award մրցանակի[9], 2012 թվականի մայիսին էլ՝ հաղթելով ԻտալիայիԹուրին քաղաքում կայացած մրցույթում՝ New Venue Award մրցանակի[10]։
«Ֆալմեր» մարզադաշտում հանդիսականների առավելագույն թվաքանակի ռեկորդը սահմանվել է 2022 թվականի մայիսի 7-ին, երբ այստեեղ 31 637 ֆուտբոլասերներ հետևել են Անգլիայի Պրեմիեր լիգայի 2021–22 մրցաշրջանի «Բրայտոն էնդ Հոուվ Ալբիոն» և «Մանչեստր Յունայտեդ» թիմերի մրցապայքարին[11]։