Օտտո Կուուսինենի հուշարձան (Պետրոզավոդսկ)
![]() Օտտո Կուուսինենի հուշարձանը | |
| |
Կոորդինատներ | 61°47′38.34″ հս․ լ. 34°22′21.65″ ավ. ե. / 61.7939833° հս․. լ. 34.3726806° ավ. ե.Կոորդինատներ: 61°47′38.34″ հս․ լ. 34°22′21.65″ ավ. ե. / 61.7939833° հս․. լ. 34.3726806° ավ. ե. |
Գտնվում է |
![]() Պետրոզավոդսկ |
Կառուցվել է | 1973 |
Շինության ձևը | Քանդակ |
Կառուցել է | Բորիս Դյուժև |
Ներկա վիճակը | Կանգուն |
Օտտո Կուուսինենի հուշարձան (ռուս.՝ Памятник Отто Куусинену), հուշարձան Ռուսաստանի Կարելիայի Հանրապետության Պետրոզավոդսկ քաղաքում։ Հեղինակն է քանդակագործ Բորիս Դյուժևը։ Արձանը տեղադրվել է 1973 թվականին։
Բովանդակություն
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոմունիստական կուսակցության և խորհրդային պետության, միջազգային կոմունիստական և բանվորական շարժման ֆինն և խորհրդային գործիչ, Սոցիալիստական աշխատանքի հերոս, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս Օտտո Կուուսինենը 1918 թվականի օգոստոսին մասնակցել է Ֆինլանդիայի կոմունիստական կուսակցության ստեղծմանը և դարձել կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ։ Ֆինլանդիայից ապօրինի դուրս գալուց հետո Կուուսինենը 1921 թվականին տեղափոխվել է Խորհրդային Ռուսաստան։ 1939-1940 թվականների խորհրդա-ֆիննական պատերազմի ժամանակ Օտտո Կուուսինենը ղեկավարել է, այսպես կոչված, «Ֆինլանդիայի ժողովրդական կառավարությունը», որը տեղակայված էր Տերիյոկիում (այժմ՝ Լենինգրադի մարզի Զելենոգորսկ)[1]։
1940 թվականից Օտտո Կուուսինենը Կարելա-Ֆիննական ԽՍՀ գերագույն խորհրդի նախագահության նախագահն էր, իսկ 1957 թվականին հանրապետության՝ Կարելական ինքնավար ԽՍՀ-ի վերափոխվելուց հետո, նա եղել է ԿԻԽՍՀ գերագույն խորհրդի նախագահության նախագահ։ 1957 թվականի հունիսի 28-ին Կուուսինենն ընտրվել է ԽՄԿԿ կենտրոնական կոմիտեի նախագահության անդամ և քարտուղար[1]։
Հուշարձանի նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Օտտո Կուուսինենի հուշարձանը Պետրոզավոդսկի Խորհրդային հրապարակում բացվել է 1973 թվականի հունիսի 22-ին՝ Կարելիայի մայրաքաղաքի 270-ամյակի օրը։ Օտտո Կուուսինենը պատկերված է ազատ կանգնած, նրա գլուխը բաց է[1]։
Հուշարձանի նյութը Շալսկիի մոխրագույն-վարդագույն գրանիտ է։ Քանդակի տարրերի բլոկները մշակվել են Լենինգրադի «Մոնումենտսկուլպտուրա» գործարանում, իսկ պատվանդանի բլոկները՝ Կոնդոպոգայի քարի մշակման գործարանում։ Պատվանդանի վերին մասում փորագրված է «Օտտո Կուուսինեն» մակագրությունը[1]։
Հուշարձանի հեղինակներն են քանդակագործ, ՌԽՖՍՀ վաստակավոր նկարիչ Բ. Ն. Դյուժևը, ճարտարապետներ Ա. Ա. Զավարզինը և Յ. Լ. Կուլագան (Մոսկվա)[1]։