Օտարացում (ֆիլմ, 2011)
Օտարացում անգլ.՝ Detachment | |
|---|---|
| Երկիր | |
| Ժանր | դրամա[1] |
| Թեմա | education in the United States?, ուսուցիչ[1], Հոգեբանական տրավմա[1] և educational inequality?[1] |
| Թվական | ապրիլի 25, 2011[2] և ապրիլի 11, 2013[3] |
| Լեզու | անգլերեն |
| Ռեժիսոր | Թոնի Քեյ[4][5][6] |
| Պրոդյուսեր | Գրեգ Շապիրո[2] և Austin Stark?[2] |
| Սցենարի հեղինակ | Carl Lund? |
| Դերակատարներ | Էդրիան Բրոուդի[5][7][8][…], Մարշա Գեյ Հարդեն[7][8][6], Քրիստինա Հենդրիքս[7][8][6], William Petersen?[8], Բրայան Քրենսթոն[8], Թիմ Բլեյք Նելսոն[8], Սեմի Գեյլ[8], Լյուսի Լյու[7][8], Բլայթ Դաններ[8], Ջեյմս Քաան[5][8][6], Իսիա Ուիթլոք, կրտսեր[8], Doug E. Doug?[9], Patricia Rae?[9], Ջոն Չենատիեմպո[9], Renée Felice Smith?[9], Բրեննան Բրաուն[9] և Սամանթա Լոգան[9] |
| Օպերատոր | Թոնի Քեյ |
| Երաժշտություն | The Newton Brothers? |
| Մոնտաժ | Բերի Ալեքսանդր Բրաուն |
| Պատմվածքի վայր | Նյու Յորք |
| Տևողություն | 94 րոպե |
| Պաշտոնական կայքէջ | |
«Օտարացում» (անգլ.՝ Detachment), 2011 թվականին ռեժիսոր Թոնի Քեյի կողմից նկարահանված ամերիկյան դրամատիկ ֆիլմ։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Հենրի Բարթը փոխարինող ուսուցիչ է, որը ստանում է իր հերթական նշանակումը։ Այդ անգամ նա պետք է անգլերեն և գրականություն դասավանդի «անգործունակ» դպրոցում, որտեղ հայհոյանքը և վիրավորանքները նորմալ են համարվում։ Այդ դպրոցի կարճ ժամանակահատվածի մասին պատմությունն ուղեկցվում է յուրատեսակ հարցազրույցով, որտեղ Բարթը խոսում է անշնորհակալ լինելու և անհասկացողության մասին, որոնց հանդիպում են ուսուցիչները իրենց առօրյա կյանքում։ Առանձին սյուժետային գիծ է այն իրավիճակը, երբ ուսուցիչը ցանկանում է նորմալ կյանք վերադարձնել մարմնավաճառուհի Էրիկային, որին հանդիպում է քաղաքի գիշերային փողոցներում։ Բարթը ուժեղ, կամային և վեհ մարդ է։ Նա վախենում է աշակերտների հետ կապվածությունից, և ընդհանրապես, մարդկանց հետ կապվելուց, այդ իսկ պատճառով աշխատում է որպես փոխարինող ուսուցիչ։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էդրիեն Բրոուդի՝ Հենրի Բարթ
- Մարշա Գեյ Հարդեն՝ տնօրեն Քերոլ Դիրդեն
- Սեմի Գեյլ՝ Էրիկա
- Քրիստինա Հենդրիքս՝ տիկին Սառա Մեդիսոն
- Լյուսի Լյու՝ Դորիս Պարկեր
- Բրայան Քրենսթոն՝ Ռիչարդ Դիրդեն
- Ուիլյամ Պետերսեն՝ պարոն Սարջ Քեփլեր
- Բլայթ Դաներ՝ տիկին Պերքինս
- Թիմ Բլեյք Նելսոն՝ տիկին Ուայաթ
- Բեթի Քեյ՝ Մերեդիթ
- Լուիս Զորիչ՝ պապիկ
Ընդունելություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը ոչ միանշանակ քննադատության է արժանացել կինոքննադատների և վերլուծաբանների կողմից։ Rotten Tomatoes կայքում հավաքել է 63 կարծիք, որից 57 %՝ դրական, միջին վարկանիշը 10–ից 5,8 է[10]։ Metacritic կայքը ֆիլմին տվել է 100–ից 52 միավոր՝ հիմնված 20 կարծիքների վրա[11]։
Մրցանակներ և առաջադրումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2011՝ պրեմիերան «Թրայբեկա» կինոփառատոնում։
- 2011՝ Դովիլի ամերիկյան կինոյի փառատոնի քննադատների մրցանակ և «հայտնություն» ընծա։
- 2011՝ Տոկիոյի կինոփառատոնի լավագույն գեղարվեստական ձեռքբերում մրցանակ (Թոնի Քեյ)։
- 2011՝ Սան Պաուլոյի կինոփառատոնի հանդիսատեսի համակրանք մրցանակ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Çakarel E. MUBI — 2007.
- 1 2 3 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://www.imdb.com/title/tt1683526/
- 1 2 3 http://www.fotogramas.es/Peliculas/El-profesor
- 1 2 3 4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=193427.html
- 1 2 3 4 http://www.metacritic.com/movie/detachment
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 http://www.imdb.com/title/tt1683526/fullcredits
- 1 2 3 4 5 6 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Detachment - Rotten Tomatoes(անգլ.)
- ↑ Detachment - Metacritic(անգլ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆիլմի պաշտոնական կայք
- «Օտարացում»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Օտարացում»(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- «Օտարացում»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
|