Օսվենցիցմի դաջվածք անողը
Օսվենցիցմի դաջվածք անողը անգլ.՝ The Tattooist of Auschwitz | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | biographical fiction? |
Ձև | վեպ |
Հեղինակ | Heather Morris? |
Երկիր | Ավստրալիա |
Բնագիր լեզու | անգլերեն |
Տեսարան | Բիրկենաու համակենտրոնացման ճամբար |
Հրատարակչություն | CPress? |
Հրատարակվել է | 2018[1] |
«Աուշվիցի դաջվածք անողը» (անգլ.՝ The tattooist of Auschwitz), սցենարիստ Հեզեր Մորիսի վեպը[2]՝ հիմնված Լյուդվիգի (Լալե) Սոկոլովի իրական պատմության վրա, որը 1942 թվականին հայտնվել է Օսվենցիմ-Բիրկենաու համակենտրոնացման ճամբարում[3][4][5][6] (գրող և հետաքննող լրագրող Քրիստին Քենելլին Օսվենցիմի ներկայացումը համարել է ոչ իրատեսական[7][8])։ Ստեղծագործությունն առաջին անգամ հրապարակվել է 2018 թվականի հունվարին Մեծ Բրիտանիայում Bonnier Zaffre հրատարակչության կողմից[9]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]1942 թվական։ Վերադառնալով Սլովակիայի Կրոմպախի քաղաք՝ ծնողների տուն, Լալեն իմանում է, որ փոքր քաղաքներից հրեաներին հավաքում և ուղարկում են աշխատելու գերմանացիների համար։ Արդուկելով կոստյումը և հավաքելով իրերը՝ 24-ամյա տղան մեկնում է Պրահա։ Այնտեղից նրան տեղափոխում են Լեհաստան, և Լալեն հայտնվում է Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարում։
Բանտարկյալների մեծ մասի նման Լալեն կառուցում է բարաքներ, և շուտով ծանր աշխատանքի ու ոչ բավարար սննդի հետևանքով լրջորեն հիվանդանում է։ Բծավոր տիֆով հիվանդանալուց և ապաքինվելուց հետո երիտասարդն իմանում է, որ իրեն անխուսափելի մահից փրկել է դաջվածք անողը՝ ֆրանսիացի Պեպանը։ Վերջինս Լալեին առաջարկում է դառնալ իր օգնականը։ Այժմ նրա հիմնական աշխատանքը դառնում է ճամբար ժամանող բանտարկյալների ձեռքին համարներ դաջելը։
Մի քանի ամիս անց այստեղ առաջին անգամ հայտնվում են աղջիկներ և կանայք. հերթական դաջվածքներն անելիս Լալեն ծանոթանում է Գիտայի՝ № 34902 բանտարկյալի հետ։ Չնայած անմարդկային պայմաններին և ծանր վիճակին՝ երիտասարդները սիրահարվում են միմյանց։
Օգտվելով իր արտոնություններից՝ Լալեն փորձում է օգնել իր ընկերներին, և հատկապես Գիտային և նրա ընկերուհիներին՝ գոյատևելու այդ դժոխքում. նրանց հետ կիսում է սնունդի, գտնում դեղամիջոցներ, այլ բանտարկյալների կողմից ձեռք բերված զարդերը փոխանակում շոկոլադով ու երշիկով, որ բերում են ազատ աշխատող մարդիկ[10]։
Հիմնական հերոսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լալե – Լյուդվիգ Սոկոլով, կալանավոր № 32407, դաջվածք անող
- Գիտա – Գիզելա Ֆորման, կալանավոր № 34902, ՍՍ վարչական կորպուսի աշխատակցուհի
- Պեպան – դաջվածք անող
- Հեսս – Ռուդոլֆ Հյոս, ճամբարի պարետ
- Լեոն – Լալեի օգնականը
- Բարեցկի – Շտեֆան Բարեցկի, Լալեի թիկնապահը, 1942 թվականի աշնանից մինչև 1945 թվականի հունվար եղել է բլոկի պետ Բիրկենաուի տղամարդկանց ճամբարում։ 1961 թվականին դատվել է Ֆրանկֆուրտում և դատապարտվել ցմահ ազատազրկման։ 1988 թվականին ինքնասպան է եղել։
- Հուստեք – օբերշարֆյուրեր
- Շվարցհուբեր – Յոհան Շվարցհուբեր, ճամբարի ավագ պարետ
- Գերր Մենգելե – Յոզեֆ Մենգելե, ճամբարի բժիշկ
- Սիլկա – Գիտայի ընկերուհին, ճամբարում բանտարկության ժամանակ գոյատևելու համար սեռական կապ է ունեցել ճամբարի ավագ պարետ Շվարցհուբերի հետ։ Ճամբարից ազատվելուց հետո դատապարտվել է որպես նացիստների հանցակից և դատապարտվել 15 տարվա տաճանակրության Սիբիրում։ Հետո վերադարձել է Բրատիսլավա։
Ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիրքը, որը Մորիսի առաջին վեպն է, ի սկզբանե գրվել է որպես սցենար[11]։ Լալեի պատմությունը գրել Մորիսին առաջարկել է նրա ու Լալեի որդու ընդհանուր ընկերը Լալեի կնոջ՝ Գիտայի մահվանից հետո[12]։ Մորիսը հանդիպել է Լալեի հետ նրա մահվանից (2006 թվական) երեք տարի առաջ[13], լսել նրա պատմությունը Գիտայի հետ Օսվենցիմում անցկացրաժ ժամանակի մասին և կատարել է նշումներ իր սցենարի համար[12]։ Այդ հանդիպումների ժամանակ Լալեն Մորիսին պատմել է տրավմաների, ցավի և վերապրածի մեղքի մասին, որը ինքն զգացել է[12]։
Լալեի հետ առաջին հանդիպումից վեց տարի անց Մորիսի բարեկամուհին նրան առաջարկել է պատմությունը ներկայացնել գրքի տեսքով[12]։
2019 թվականի հոկտեմբերի դրությամբ վեպը վաճառվել էր ավելի քան երեք միլիոն օրինակով ամբողջ աշխարհում[14]։ 2018 թվականին Իռլանդիայում վաճառվել է «Օսվենցիմի դաջվածք անողը»» վեպի 61 391 օրինակ[15]։ 2018 թվականին այն դարձել է «Նյու Յորք Թայմսի» թիվ 1 բեսթսելլեր և թիվ 1 «միջազգային բեսթսելլեր»[16]։
Թարգմանություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի նոյեմբերի տվյալներով՝ գիրքը թարգմանվել էր 17 լեզուներով[17]։ Մինչև 2019 թվականի սեպտեմբեր պաշտոնական թարգմանությունները հրատարակվել են 47 լեզուներով[16][18]։ Այդ թարգմանություններից մեկը սլովակերեն է, որը եղել է Լալեի մայրենի լեզուն[19]։ Մորիսը նշել է գրքի սլովակերեն տարբերակի թողարկումը Արևելյան Սլովակիայում՝ Կրոմպախիում, որտեղ ծնվել է Լալեն[19]։
Շարունակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականին լույս է տեսել Մորիսի երկրորդ գիրքը, որը պատմում է Գիտայի ընկերուհի Սիլկա Քլայնի պատմությունը և կոչվում է «Ճանապարհ Օսվենցիմից» (անգլ.՝ Cilka’s Journey)[20]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Morris H. The Tattooist of Auschwitz — CPress, 2018.
- ↑ «Heather Morris Official Author Page» (անգլերեն). heathermorris. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 25-ին.
- ↑ Prasad, Ritu (2018 թ․ հունվարի 8). «The Tattooist of Auschwitz - and his secret love». Վերցված է 2019 թ․ հունիսի 25-ին.
- ↑ Barr, Sabrina (2018 թ․ հունվարի 9). «The tattooist of Auschwitz - who fell in love as he inked a number on a prisoner's arm». The Independent (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 18-ին.
- ↑ Flood, Alison (2019 թ․ հոկտեմբերի 3). «Sequel to The Tattooist of Auschwitz branded 'lurid and titillating' by survivor's stepson». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2020 թ․ մայիսի 18-ին.
- ↑ Witek-Malicka, Wanda (2018). «Memoria [EN] No. 14 (11/2018)». view.joomag.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 18-ին.
- ↑ 7am. «7am - Highlight: How 4 million books were sold on fabrications». Google Podcasts (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 16-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ michaeln@themonthly.com.au1553231108 (2020 թ․ փետրվարի 1). «The fabulist of Auschwitz». The Monthly. Վերցված է 2021 թ․ հունվարի 16-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ «» The Tattooist of Auschwitz - Zaffre Publishing». www.zaffrebooks.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 25-ին.
- ↑ Flood, Alison (2018 թ․ դեկտեմբերի 7). «The Tattooist of Auschwitz attacked as inauthentic by camp memorial centre». The Guardian. 0261-3077. Վերցված է 2019 թ․ հունիսի 25-ին.
- ↑ Badulescu, Alina (2019). «THE TATTOOIST OF AUSCHWITZ». Journal of Romanian Literary Studies. 18.
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 An Interview with Heather Morris, author of THE TATTOOIST OF AUSCHWITZ (անգլերեն), Վերցված է 2020 թ․ մայիսի 18-ին
- ↑ Harari, Fiona (2019). «Blurred lines and backlash».
- ↑ Hirsh, Anna; Láníček, Jan; Mitschke, Samantha; Shields, Kirril (2020). «The Tattooist of Auschwitz and the Trivialisation of the Holocaust: A Roundtable Discussion» (PDF). Australian Journal of Jewish Studies. 32.
- ↑ Canavan, T (2019). Books Ireland. էջեր 8–14.
- ↑ 16,0 16,1 Rowland, Michael (2019 թ․ սեպտեմբերի 22). «Tattooist of Auschwitz author feuds with museum over accuracy on eve of sequel - ABC News». www.abc.net.au (ավստրալիական անգլերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 18-ին.
- ↑ Kenneally, Christine (2018 թ․ նոյեմբերի 8). «'The Tattooist of Auschwitz' and the History in Historical Fiction». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2020 թ․ մայիսի 28-ին.
- ↑ «Купить книгу «Дорога из Освенцима», Хезер Моррис | Издательство «Азбука», ISBN 978-5-389-17563-1». Издательская Группа «Азбука-Аттикус» (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ 19,0 19,1 Bucko, Andrej (2018). «The Tattooist from Auschwitz now translated to Slovak version». SBS Your Language (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 28-ին.
- ↑ Flood, Alison (2019 թ․ հոկտեմբերի 3). «Sequel to The Tattooist of Auschwitz branded 'lurid and titillating' by survivor's stepson». The Guardian. 0261-3077. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին.