Ռուդոլֆ Հյոս
| Ռուդոլֆ Հյոս | |
|---|---|
| նոյեմբերի 25, 1901[1] կամ նոյեմբերի 25, 1900[2][3][4] - ապրիլի 16, 1947[2][3][4] | |
| Ծննդավայր | Բադեն-Բադեն, Բադենի Մեծ Դքսություն, Գերմանական ռայխ[5][4] |
| Մահվան վայր | Օսվենցիմ, Օսվենցիմ, Լեհաստան[6], |
| Գերեզման | Օսվենցիմ |
| Քաղաքացիություն | |
| Զորատեսակ | ՍՍ զորքեր[7] |
| Կոչում | Obersturmbannführer? |
| Հրամանատարն էր | Օսվենցիմ[7] |
| Մարտեր/ պատերազմներ | Առաջին համաշխարհային պատերազմ և Երկրորդ համաշխարհային պատերազմ[7] |
| Կրթություն | Karl-Friedrich-Gymnasium Mannheim? |
| Պարգևներ | |
Ռուդոլֆ Ֆրանց Ֆերդինանդ Հյոս (գերմ.՝ Rudolf Franz Ferdinand Höß, նոյեմբերի 25, 1901[1] կամ նոյեմբերի 25, 1900[2][3][4], Բադեն-Բադեն, Բադենի Մեծ Դքսություն, Գերմանական ռայխ[5][4] - ապրիլի 16, 1947[2][3][4], Օսվենցիմ, Օսվենցիմ, Լեհաստան[6], Օսվենցիմ, Լեհաստան[5] և Օսվենցիմ, Bielitz, Upper Silesia Province, Գերմանական ռայխ[4]), պարետ Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարում 1940 թվականի մայիսի 9-ից մինչև 1943 թվականի նոյեմբերի 9-ը, որտեղ միլիոնից ավելի հրեաների են ոչնչացրել[8][9]։ Համակենտրոնացման ճամբարների գլխավոր տեսուչի տեղակալ 1945 թվականին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Բադեն-Բադենում, կաթոլիկ ընտանիքում։ Նրա հայրը Ֆրանց Քսավեր Հյոսն էր։ Մանհայմ տեղափոխվելուց հետո ընդունվել է Կարլ-Ֆրիդրիխի գիմնազիա։ Նրա հայրը ցանկանում էր, որ որդին դառնա հոգևորական։ Ռուդոլֆը միշտ դեմ է եղել հոր ցանկությանը, բայց ընդդիմանալ չի համարձակվել։ Իսկ նրա հետ կատարված դեպքը վերջնականապես հիասթափեցրել է Ռուդոլֆին, երբ նա 13 տարեկան է եղել, քահանային խոստովանել է իր մեղքը, բայց վերջինս բացահայտել է Ռուդոլֆի գաղտնիքը։ Հոր մահից հետո նա շարունակել է ուսումը դպրոցում, իսկ 1916 թվականի օգոստոսի 1-ին Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին նա մեկնել է ռազմաճակատ։ Ծառայել է Բադենի պահեստազորային բանակում։ 1916-1918 թվականներին օսմանյան բանակի կազմում Պաղեստինյան ռազմաճակատում կռվել է անգլիացիների դեմ։
Ռազմական գործողությունների ընթացքում աչքի է ընկել և դրա համար պարգևատրվել է I և II կարգի Երկաթե խաչ շքանշաններով։ Արդեն 1917 թվականին նա Գերմանիայի բանակում ամենաերիտասարդ ծառայողն էր, ով ուներ ֆելդֆեբելի կոչում։ 1919 թվականին ընդունվել է Ռաբախի ազատագրական ջոկատ, որի կազմում մարտնչել է կոմունիստների դեմ Մերձբալթիկայում, Ռուրում և Վերին Սիլեզիայում։ 1922 թվականի հոկտեմբերի 22-ին մուտք է գործել Գերմանիայի աշխատավորական նացիոնալ-սոցիալիստական կուսակցություն։
1923 թվականին Մարտին Բորմանի հետ մասնակցել է դպրոցի ուսուցիչ Վալտեր Կադովի սպանությանը, ով, ինչպես իրենք էին կարծում, ֆրանսիական զինվորական իշխանություններին էր մատնել Ալբերտ Լեո Շլագետերին։ Ուսուցչի սպանությունը կատարվել էր առանձնակի դաժանությամբ և ցինիզմով։ 1923 թվականի մայիսի 31-ի հունիսի 1-ի լույս առավոտյան գինարբուքից հետո, Ռուդոլֆն ու իր ենթակաները հարբած Կադովին տարել են անտառ, սկզբում մահակներով ծեծել են նրան, հետո կտրել են նրա կոկորդը, ապա` 2 կրակոցով վերջ տալիս նրա կյանքին։ 1923 թվականի հունիսի 28-ին Ռուդոլֆ Հյոսը ձերբակալվել է և տեղափոխվել է Լայփցիգի բանտ։ Դատավարության ժամանակ նա մեղավոր է ճանաչվել և 1924 թվականի մարտի 15-ին դատապարտվել է 10 տարի բանտարկության։ Իր պատիժը կրել է Բրանդենբուրգի բանտում։ Կուսակցության կողմից դրված արգելանքից հետո դադարում է լինել դրա անդամ։ Բանտում մնալով 4 տարի, 1928 թվականին Հյոսն ազատ է արձակվել։ Ազատ արձակվելուց հետո աշխատել է գյուղատնտեսության ոլորտում։ Հենց այդ ժամանակ էլ նա հանդիպել է Հայնրիխ Հիմլերին։ 1929 թվականին նա ամուսնացել է Հեդվիգ Հենզելի հետ, ում հետ ունեցել է 5 երեխա։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Kreutz W. Der Kommandant und die Bibelforscherin — 2018. — P. 27—29.
- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Encyclopædia Britannica
- 1 2 3 4 5 6 7 8 Oorlogsbronnen
- 1 2 3 4 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- 1 2 Deutsche Nationalbibliothek Record #118552252 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- 1 2 3 Nuremberg Trials Project — 2016.
- ↑ Commandant of Auschwitz (2000), Appendix 1, p. 193.
- ↑ Piper, Franciszek & Meyer, Fritjof. "Die Zahl der Opfer von Auschwitz. Neue Erkentnisse durch neue Archivfunde" Արխիվացված 2011-05-21 Wayback Machine, Osteuropa, 52, Jg., 5/2002, pp. 631–641, (review article)
- Նոյեմբերի 25 ծնունդներ
- 1901 ծնունդներ
- 1900 ծնունդներ
- Ապրիլի 16 մահեր
- 1947 մահեր
- Լեհաստանում մահացածներ
- Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- Առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան կայսրության ռազմական գործիչներ
- Հոլոքոստի հանցագործներ
- Նացիոնալ-սոցիալիստական կուսակցության անդամներ
- Գերմանացի հուշագիրներ
- Գերմանացի ռազմական գործիչներ