Օսման Վաքիալլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օսման Վաքիալլա
Դիմանկար
Ծնվել է1925[1][2]
ԾննդավայրRufa'a, Gezira, Սուդան
Մահացել էհունվարի 4, 2007(2007-01-04)[3]
Մահվան վայրՍուդան
Քաղաքացիություն Սուդան
Մասնագիտությունգեղագիր

Օսման Վաքիալլա (արաբ․՝ عثمان وقيع الله‎‎, 1925[1][2], Rufa'a, Gezira, Սուդան - հունվարի 4, 2007(2007-01-04)[3], Սուդան), 20-րդ դարի սուդանցի նկարիչ և գեղագիր, որը հայտնի էր իր աշխատանքներում արաբական տառերի ձևերի ստեղծագործական օգտագործմամբ՝ դրանով իսկ ինտեգրելով Աֆրիկյան և իսլամական մշակութային ավանդույթները Սուդանի ժամանակակից արվեստի մեջ[4]։ Արաբական գեղագրության այս օգտագործումը՝ որպես ժամանակակից, ոչ կրոնական գրաֆիկական ձև, Վաքիալլայի համար ուղի է հարթում արաբական գեղարվեստական շարժման մեջ, որը հայտնի է դարձել որպես Հուրուֆիա շարժում։

Կյանք ու գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաքիալլան ծնվել է Ռուֆայում՝ Կենտրոնական Սուդանում (Ալ Ջազիրա, Կապույտ Նեղոսի ափ)։ 1945 թվականին ավարտել է Սուդանի Խարթում քաղաքում գտնվող «Գորդոն Մեմորիալ» քոլեջի դիզայնի դպրոցը։ 1946 թվականին նա ստացել է կրթաթոշակ և տեղափոխվել Անգլիա՝ ընդունվելու Լոնդոնի Քեմբերուելի Արվեստի և արհեստների դպրոց, որտեղ ավարտել է ուսումը 1949 թվականին։ Այնուհետև նա տեղափոխվում է Եգիպտոս՝ Կահիրե, որտեղ գեղագրություն է սովորում վարպետ Սայիդ Մուհամմադ Իբրահիմի մոտ (մահացել է 1994 թվականին) Կահիրեի Արաբական գեղագրության դպրոցում[4]։

Լոնդոնի Քեմբերուելի Արվեստի և արհեստների դպրոցում և Կահիրեի Արաբական գեղագրության դպրոցում սովորելիս Վաքիալլան իր նկարներում բացահայտել է Արաբական գեղագրության ձևի արտահայտիչ և կոմպոզիցիոն հնարավորությունները։ Այսպիսով՝ նա դառնում է առաջին նկարիչներից մեկը, ով ազատում է Արաբական գեղագրությունը իսլամական սուրբ տեքստերի հետ իր պատմական կապից և առաջարկում է այն ընկալել որպես իսկական ռեսուրս մոդեռնիստական արվեստի համար։ Տվյալ ժամանակի համար դա հեղափոխական գաղափար էր[5]։

Ուսումնառությունն ավարտելուց հետո 1950-ականների սկզբին վերադարձել է Սուդան, որտեղ դասավանդել է կերպարվեստի և կիրառական արվեստի քոլեջում։ 1960-ականների սկզբին այս քոլեջում սովորող Վաքիալլայի որոշ ուսանողներ, ինչպիսիք են Ահմեդ Մուհամեդ Շիբրեյնը (ծնված 1931 թվականին)[6], Իբրահիմ Էլ-Սալահին (ծնված 1930 թ․) և Թաղ էլ-Սըր Ահմեդը (ծնված 1933 թվականին)[7], միացան Սուդանի նոր մոդեռնիստական գեղարվեստական շարժմանը՝ Խարտումի դպրոցի ստեղծմանը[8][9]։ 1954-1964 թվականներին նա աշխատել է նաև իր գրաֆիկական դիզայնի ստուդիայում ՝ Ստուդիո Օսման գրաֆիկ դիզայնի ստուդիայում, որը հայտնի էր որպես Խարտումի նկարիչների և մտավորականների հանդիպման վայր։ Նկարչությամբ զբաղվելուց բացի, նա գրել է բանաստեղծություններ և հոդվածներ մշակույթի տարբեր հարցերի մասին։ 1956 թվականին նա նախագծում է նոր անկախ պետության առաջին թղթադրամների դիզայնը։ 1967 թվականին նա վերադառնում է Լոնդոն և աշխատում որպես գեղագիր-խորհրդատու «de La Rue» թղթադրամներ պատրաստող ընկերությունում։

2005 թվականին Սուդան վերջնական վերադառնալուց երկու տարի անց նա մահանում է 2007 թվականի հունվարի 4-ին ՝ 81 տարեկան հասակում[4]։

Աշխատանքի ոճը 20-րդ դարի Սուդանի արվեստի համատեքստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաքիալլան մի մասն էր կազմում սուդանցի նկարիչների մի խմբի՝ հետագայում հայտնի որպես Խարթումի դպրոց[10], որի անդամները ցանկանում էին խուսափել արևմտյան արվեստի հայեցակարգերից և փնտրում էին նոր գեղարվեստական ինքնություն՝ կապված իրենց մշակույթին և պատմական ժառանգությանը։ Որպես այդպիսին, նա 20-րդ դարի առաջին նկարիչներից մեկն էր, ով ուսումնասիրում էր արաբական գեղագրության ժամանակակից ձևերը[11]՝ ինտեգրելով Աֆրիկյան մշակութային և իսլամական ավանդույթները ժամանակակից Սուդանական կոմպոզիցիաներում։ Նա օգտագործել է արաբական տառերի ձևերը և նրանց միջև տարածությունը լցրել վառ գույներով[12]։ Ոչ կրոնական արվեստի ստեղծագործության մեջ գեղագրության այս օգտագործումը Վաքիալլային դնում է Հուրուֆիյա գեղարվեստական շարժման մեջ (հայտնի է նաև որպես Ալ-հուրուֆիյա շարժում կամ հյուսիսաֆրիկյան Լետեր շարժում)[13][14]։

Վաքիալլայի աշխատանքները ցուցադրվել են Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում, Միացյալ Նահանգներում և Եվրոպայում՝ ներառյալ Յոթ պատմություն ժամանակակից արվեստի մասին Աֆրիկայում շրջագայության ցուցահանդեսը, որը սկսվել է Լոնդոնի Ուայթչեփել արվեստի պատկերասրահում 1995 թվականին[15]։ Նույն թվականին նա նաև մասնակցել է խմբային ցուցահանդեսին Բարբիկան կենտրոնի (Barbican Center) Curve պատկերասրահում, որը կոչվում էր «նշաններ, հետքեր և գեղագրություն», որը ղեկավարում էր Ռոզա Իսան[16]։

Նրա աշխատանքները կարելի է գտնել Վաշինգտոնի Աֆրիկյան արվեստի ազգային թանգարանի[17], Լոնդոնի Բրիտանական թանգարանի[18] և բազմաթիվ մասնավոր հավաքածուներում։ Նրա աշխատանքի հիմնական մասը մնում Է Սուդանում։

Նրան պետք է հարգանքի տուրք մատուցվի Արաբական գեղագրությունը սուրբ տեքստը ավանդական սահմաններից ազատելու և ոչ ավանդական աշխարհիկ Արաբական տեքստերում գեղագրական արտահայտությունների համարձակ ուսումնասիրության համար ինչպես պոեզիայում, այնպես էլ արձակում։
- Սալահ Մ. Հասան, Քորնելի համալսարանի Աֆրիկայի և աֆրիկյան սփյուռքի արվեստի պատմության և տեսողական մշակույթի պրոֆեսոր
Արվեստի գործերի ընտրանի[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1980, Բրիտանական թանգարան, Kaf ha ya ayn sadd[18]
  • 1991, Քուֆիական գեղագրություն (Kufic calligraphy)
  • Ժամանակն անհայտ է, «Գեղագրությունը կենդանանում է» (Calligraphy Coming to Life)
  • Ժամանակն անհայտ է, «Տղամարդու դիմանկար»

Ցուցադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1952, Օսման Վաքիալլա, Մշակութային կենտրոն, Խարթում (անհատական ցուցահանդես)
  2. 1969, Օսման Վաքիալլա, Քամդեն մշակութային կենտրոն, Անգլիա (անհատական ցուցահանդես)
  3. 1995, «Յոթ պատմություն» ցուցահանդես, Ուայթչեփել արվեստի պատկերասրահ, Լոնդոն (ժամանակակից աֆրիկյան արվեստի ցուցահանդես)
  4. 1995, «Նշանների, ոտնահետքերի և գեղագրության ցուցահանդես», Բարբիկանի մշակույթի կենտրոն, Curve պատկերասրահ, Լոնդոն
  5. 1996, «Յոթ Պատմություն», ցուցահանդես, Գուգենհայմի Թանգարան, Նյու Յորք
  6. 1999, «Արաբական գիր», Բրիտանական թանգարանի ժամանակավոր ցուցադրություն
  7. 2006, «Խոսքը արվեստում», Բրիտանական թանգարան

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://rkd.nl/explore/artists/354902
  2. 2,0 2,1 RKDartists (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 RKDartists (նիդերլ.)
  4. 4,0 4,1 4,2 Porter, Venetia; Abdalla, Muhammad Ahmad (2007 թ․ փետրվարի 17). «Obituaries: Osman Waqialla». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2020 թ․ մայիսի 28-ին.
  5. Hopkins, P., "Osman Waquialla" in Kenana Handbook Of Sudan, p.462 and 558-559, Routledge, 2014
  6. «Ahmad Shibrain». Barjeel Art Foundation (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 29-ին.
  7. Jordan National Gallery of Fine Arts. «A Retrospective Exhibition by Tagelsir Ahmed». www.nationalgallery.org. Վերցված է 2020 թ․ մայիսի 29-ին.
  8. "Modern African Art, Regional survey, Northern Africa", Oxford Art Online
  9. «Exhibitions - Sharjah Art Foundation». sharjahart.org. Վերցված է 2020 թ․ մայիսի 28-ին.
  10. National Museum of African Art. «Visionary Artists / The Khartoum School». africa.si.edu. Վերցված է 2020 թ․ մայիսի 29-ին.
  11. Zuhur, S., Colors of Enchantment: Theater, Dance, Music, and the Visual Arts of the Middle East, American University in Cairo Press, 2001, p. 374
  12. Lindgren, A. and Ross, S., The Modernist World, Routledge, 2015, p. 495
  13. Mavrakis, Nadia (2013 թ․ մարտի 8). «The Hurufiyah Art Movement in Middle Eastern Art». McGill Journal of Middle East Studies (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 28-ին.
  14. Masters, Christopher, A-Z Great Modern Artists, Hachette UK, 2015, p. 56
  15. «Seven Stories about Modern Art in Africa». Contemporary And (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 28-ին.
  16. «ROSE ISSA». www.roseissa.com. Վերցված է 2020 թ․ մայիսի 28-ին.
  17. «Visionary Artists / The Khartoum School». africa.si.edu. Վերցված է 2020 թ․ մայիսի 28-ին.
  18. 18,0 18,1 «Collections Online | British Museum». www.britishmuseum.org. Վերցված է 2020 թ․ մայիսի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]