Jump to content

Օսկար Դավիչո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օսկար Դավիչո
Оскар Давичо
Ծնվել էհունվարի 18, 1909(1909-01-18)[1][2][3][…]
ԾննդավայրՇաբաց, Սերբիա[4]
Վախճանվել էսեպտեմբերի 30, 1989(1989-09-30) (80 տարեկան) կամ 1989[3][5][6][…]
Վախճանի վայրԲելգրադ, ՀՍՖՀ
ԳերեզմանԲելգրադի նոր գերեզմանատուն
Մասնագիտությունգրող, բանաստեղծ, կոմիսար և լրագրող
Լեզուսերբախորվաթերեն
Քաղաքացիություն Հարավսլավիա
ԿրթությունՓարիզի համալսարան և Բելգրադի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետ (1930)
ԱնդամակցությունՍերբիայի գրողների միություն
Պարգևներ
 Oskar Davičo Վիքիպահեստում

Օսկար Դավիչո (սերբ.՝ Оскар Давичо; հունվարի 18, 1909(1909-01-18)[1][2][3][…], Շաբաց, Սերբիա[4] - սեպտեմբերի 30, 1989(1989-09-30) կամ 1989[3][5][6][…], Բելգրադ, ՀՍՖՀ), սերբ արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ, կինոսցենարիստ։

Ստեղծագործությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսկար Դավիչոն գրականություն է մտել սյուրռեալիստների սերբական խմբի հետ. 1930-ական թվականներին նրան բանտարկեցին կոմունիստների հետ կապեր ունենալու մեղադրանքով։ Ետպատերազմյան առաջին տարիներին Դավիչոն գրում էր քաղաքական սուր ակնարկներ, քաղաքացիական պաթոսով բանաստեղծական գործեր («Զրենյանին» պոեմը, 1947, «Բալենին ցանկապատի այն կողմում» բանաստեղծությունների ժողովածուն, 1950)։ Իսկ 1950-ական թվականների սկզբին նա հանդես եկավ սոցիալիստական ռեալիզմի դեմ, օբյեկտիվորեն դառնալով վերածնվող մոդեռնիստական ուղղության հոգևոր առաջնորդը։ Քննադատների մի մասը գտնում է, որ «փիլիսոփայական մատերիալիզմը ֆրեյդիստական և սյուրռեալիստական դրույթների հետ միացնելու» նրա ձգտումը հանգեցրեց այն բանին, որ 1950֊ական թվերին Դավիչոյի բանաստեղծությունը «կորցրեց ոչ միայն նախկին երաժշտականությունը, լուսավոր տոները, այլև զրկվեց ընդհանրապես ծիծաղից և կյանքի հրճվանքից»։ Քննադատների մի այլ խումբ հենց այս բանաստեղծությունը հռչակեց «ապագայի բանաստեղծություն»։

Նրա բոլոր վեպերը՝ և՛ ազգային-ազատագրական շարժման («Երգը», 1952), և՛ սոցիալիզմի կառուցման («Բետոնը և լուսատտիկները», 1956), և՛ հին Հարավսլավիայում զրկանքների դեմ պայքարի մասին («Աքսոր» չորսհատորանոց էպոպեան, 1963-1966), հագեցած են գաղափարների սուր բախումով, դրանցում ակտիվորեն պաշտպանվում են հակաֆաշիստական պայքարը։ Հակասությունը պատկերման առարկայի և գրողի ընտրած պոետիկական միջոցների միջև, որը գնալով ավելի ու ավելի բացահայտ է դառնում, իրար բացասող միտումների, ինչպես, ասենք, ռեալիզմի ու սյուրռեալիզմի զուգակցումը Դավիչոյին ստիպեցին քննադատորեն վերաբերվել իր գեղարվեստական ըմբռնումներին։ ժամանակին հրապուրված լինելով գեղարվեստական կառուցվածքի ծայրահեղ բարդացվածությամբ, էպոպեայում նա ձգտում է վերադառնալ շարադրանքի оբյեկտիվացմանը[11]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  4. 4,0 4,1 4,2 Давичо Оскар // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 NUKAT — 2002.
  6. 6,0 6,1 6,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  7. НИН online
  8. НИН online
  9. НИН online
  10. Градска библиотека "Владислав Петковић Дис" Чачак  » Добитници награда
  11. Արտասահմանյան գրականության պատմություն, Ե., Երևանի համալսարանի հրատ., 1985, էջ 624-625։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օսկար Դավիչո» հոդվածին։