Jump to content

Օսիել Կարդենաս Գիլեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օսիել Կարդենաս Գիլեն
Դիմանկար
Ծնվել էմայիսի 18, 1967(1967-05-18) (57 տարեկան)
ԾննդավայրՄատամորոս, Տամաուլիպաս, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Քաղաքացիություն Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
ՄասնագիտությունԹմրավաճառ
ԱնդամությունGulf Cartel?

Օսիել Կարդենաս Գիլեն (մայիսի 18, 1967(1967-05-18), Մատամորոս, Տամաուլիպաս, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի նարկոբարոն, Gulf Cartel-ի և Los Zetas-ի նախկին առաջնորդ։ Ի սկզբանե աշխատել է մեխանիկ Մատամորոսում, Տամաուլիպասում: 1996 թվականին սպանելով Խուան Գարսիա Աբրեգոյի ընկերոջը և մրցակից Սալվադոր Գոմեսին, մտել է Gulf Cartel-: Երբ հակառակորդ խմբերի հետ առճակատումները թեժացան, Օսիել Կարդենասը փնտրել և հավաքագրել է ավելի քան 30 դասալիքների Grupo Aeromóvil de Fuerzas Especiales-ից՝ Gulf Cartel-ի զինված թևը ձևավորելու համար[1]։ Los Zetas ծառայում էր որպես Gulf Cartel-ի վարձու մասնավոր բանակ։

2003 թվականին մեքսիկացի զինվորականների հետ փոխհրաձգությունից հետո Կարդենասը ձերբակալվում է և բանտարկվում։ 2007 թվականին նա արտահանձնվում է ԱՄՆ, իսկ 2010 թվականին՝ դատապարտվում 25 տարվա ազատազրկման՝ փողերի լվացման, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և 1999 թվականին ԱՄՆ երկու դաշնային գործակալներին սպառնալու համար[2][3]։ Նրա եղբայրը՝ Մարիո Կարդենաս Գիլենը, աշխատում էր Gulf Cartel-ում, մյուս եղբայրը՝ Անտոնիո Կարդենաս Գիլենը, որը նույնպես աշխատում էր Gulf Cartel-ում սպանվել էր մեքսիկացի ծովայինների կողմից 2010 թվականի նոյեմբերի 5-ին: Բանտում նրա համարը 62604–079 էր[4]։

Գարսիա Աբրեգոյի ձերբակալությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1996 թվականին Մեքսիկայի իշխանությունների կողմից Խուան Գարսիա Աբրեգոյի ձերբակալությունից և այնուհետև ԱՄՆ արտահանձնումից հետո նրա եղբայրը՝ Հումբերտո Գարսիա Աբրեգոն փորձել է ստանձնել Gulf Cartel-ի ղեկավարությունը, բայց ի վերջո ձախողվել է[5]։ Նա չուներ կոլումբիական թմրանյութեր մատակարարողների առաջնորդական հմտությունները և աջակցությունը: Բացի այդ, նա գտնվում էր հսկողության տակ և լայն ճանաչում ուներ. նրա ազգանունը նշանակում էր, որ դա շարունակվելու է[6]։ Նրան պետք է փոխարինեին Օսկար Մալհերբե դե Լեոնը և Ռաուլ Վալյադարես դել Անխելը, սակայն նրանք կարճ ժամանակ անց նույնպես ձերբակալվեցին[7]։ Դա ղեկավարության համար պայքարի սկիզբ դրեց: Մալհերբեն փորձեց պաշտոնյաներին 2 միլիոն դոլար կաշառք առաջարկել՝ իրեն ազատ արձակելու համար, սակայն մերժվեց[8]։ Ուգո Բալդոմերո Մեդինա Գարզան, որը հայտնի էր որպես թրեյլերների տեր (El Señor delos Tráilers), համարվում էր Gulf Cartel-ի ամենակարևոր անդամներից մեկը[9]։ Նա ավելի քան 40 տարի ամեն ամիս մոտ 20 տոննա կոկաին է տեղափոխել Միացյալ Նահանգներ[10]։ Նրա հաջողությունն ավարտվեց 2000 թվականի նոյեմբերին, երբ նրան ձերբակալեցին Տամպիկոյում, Տամաուլիպասում և բանտարկեցին Լա Պալմայում[11]։ Մեդինա Գարզայի ձերբակալությունից հետո նրա զարմիկ Ադալբերտո Գարզա Դրագուստինովիսը հետաքննվեց Gulf Cartel-ի մաս կազմելու և փողերի լվացման համար. այս գործը դեռ բաց է։[12] Հերթում հաջորդը Սերխիո Գոմեսն էր, Էլ Չեկոն մականունով, սակայն նրա ղեկավարությունը կարճ տևեց, նա սպանվեց 1996 թվականի ապրիլին Վալե Հերմոսոյում:[13] Դրանից հետո Կարդենասը վերահսկողության տակ առավ Gulf Cartel-ը՝ 1999 թվականի հուլիսին՝ սպանելով Սալվադոր Գոմես Հերերային՝ Էլ Չավա մականունով ՝ Gulf Cartel-ի համաառաջնորդին և նրա մտերիմ ընկերոջը, ստանալով մարդասպան ընկեր (Mata Amigos) մականունը:[14]

Կարդենասի դարաշրջանը և Los Zetas

[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թվականին Gulf Cartel-ը սկսեց հավաքագրել զինվորական անձնակազմ, որի անդամ է եղել նաև այդ ժամանակվա բանակի գեներալ Խեսուս Գուտիերես Ռեբոլլոն՝ Մեքսիկայի գլխավոր դատախազի գրասենյակների ներկայացուցիչը Մեքսիկայի որոշ նահանգներում: Կարճ ժամանակ անց Խորխե Մադրազո Կուելարը ստեղծեց Հանրային անվտանգության ազգային համակարգը (SNSP)՝ ԱՄՆ-Մեքսիկա սահմանի երկայնքով թմրակարտելների դեմ պայքարելու համար: Այն բանից հետո, երբ 1999 թվականին Օսիել Կարդենասը լիովին վերահսկեց Gulf Cartel-ը, նա պայքարի մեջ մտավ իր տխրահռչակ կազմակերպությունն ու ղեկավարությունը անձեռնմխելի պահելու համար, հավաքեց Մեքսիկայի բանակի հատուկ ջոկատների անդամներին՝ Gulf Cartel-ի ռազմական զինված թևը կազմելու համար[15]։ Նրա նպատակն էր պաշտպանել իրեն հակառակորդ նարկոկարտելներից և մեքսիկացի զինվորականներից[16]։ Առաջինը Արտուրո Գուսման Դեսենան էր՝ բանակի լեյտենանտ, որին, ըստ տեղեկությունների, Կարդենասը խնդրել էր փնտրել «հնարավոր լավագույն մարդկանց»[17]։ Գուսման Դեսենասը լքեց զինված ուժերը և իր հետ բերեց բանակի ավելի քան 30 դասալիքների՝ Կարդենասի նոր հանցագործ կիսառազմական թևը կազմելու համար[18]։ Նրանք գայթակղվեցին մեքսիկական բանակի կողմից վճարվող աշխատավարձից շատ ավելի բարձր աշխատավարձերով[19]։ Առաջին դասալիքների թվում էին Խայմե Գոնսալես Դուրանը[20], Խեսուս Էնրիկե Ռեխոն Ագիլարը[21] և Հերիբերտո Լասկանոն[22], որը սպանվեց 2012 թվականին, երբ նա Los Zetas-ի առաջնորդ էր։ Los Zetas-ի ստեղծումը սկիզբ դրեց Մեքսիկայում թմրամիջոցների ապօրինի շրջանառության նոր դարաշրջանի[23]։ 2001-2008 թվականներին Gulf Cartel-ը և Los Zetas-ը միասին հայտնի էր որպես La Compañía[24]:

Los Zetas-ի առաջին առաքելություններից մեկը Լոս Չաչոսին ոչնչացնելն էր, որը Milenio Cartel թմրանյութերի վաճառքով զբաղվող խմբից էր: Խումբը 2003 թվականին Gulf Cartel-ի հետ վիճարկում էր Թամաուլիպասի թմրամիջոցների միջանցքները[25]։ Այս ավազակախումբը ղեկավարում էր Դիոնիսիո Ռոման Գարսիա Սանչեսը, Էլ Չաչո մականունով: Սա որոշել էր դավաճանել Gulf Cartel-ին և իր դաշինքը կապել Tijuana Cartel-ի հետ, ինչի արդյունքում սպանվեց Los Zetas-ի կողմից[26]։ Երբ Կարդենասը ամրապնդեց իր դիրքն ու գերակայությունը, նա ընդլայնեց Los Zetas-ի պարտականությունները, և տարիներ անց դրանք շատ ավելի կարևոր դարձան Gulf Cartel-ի համար: Նրանք սկսեցին կազմակերպել առևանգումներ[27], հարկեր դնել, պարտքեր հավաքել, պաշտպանական խորամանկություններ գործարկել[28], վերահսկել շորթման բիզնեսը[29], ապահովել կոկաինի մատակարարման և թրաֆիքինգի ուղիները, որոնք հայտնի են որպես գոտիներ և մահապատժի ենթարկել իրենց թշնամիներին, հաճախ դաժան վայրագությամբ[17]։ Ի պատասխան Gulf Cartel-ի աճող հզորության՝ մրցակից Sinaloa Cartel-ը[30] ստեղծեց լավ զինված և պատրաստված ուժային խումբ, որը հայտնի էր որպես Los Negros[31]։ Խումբը գործում էր Los Zetas-ի նման, բայց ավելի քիչ բարդությամբ և հաջողությամբ: Փորձագետների խումբ կա, որը կարծում է, որ Մեքսիկայի թմրանյութերի պատերազմի սկիզբը 2006 թվականին չի սկսվել, երբ Ֆելիպե Կալդերոնը զորքեր ուղարկեց Միչոական՝ ճնշելու աճող բռնությունը, այլ 2004 թվականին սահմանամերձ Նուևո Լարեդո քաղաքում, երբ Gulf Cartel-ը և Los Zetas-ը ընդհարվեց Sinaloa Cartel-ի և Los Negros-ի հետ[32]։

Արտուրո Գուսման Դեչենայի մահը (2002 թվական)[33], և Ռոխելիո Գոնսալես Պիզանայի առևանգումը (2004 թվականին)[34], հնարավորություն տվեց Հերիբերտո Լազկանոյին գլխավորել Los Zetas-ը: 2003-ին Gulf Cartel-ի ղեկավար Կարդենասի ձերբակալությունից հետո և 2007-ին նրա արտահանձնումից հետո Los Zetas-ի գործողությունները փոխվեցին. նրանք սկսեցին հոմանիշ դառնալ Gulf Cartel-ն, և նրանց ազդեցությունն աճեց կազմակերպության ներսում[35]։ Los Zetas-ը սկսեց աճել Gulf Cartel-ից անկախ, և ի վերջո նրանց միջև խզում տեղի ունեցավ 2010 թվականի սկզբին[36][37]։

Կարդենասի դիմակայությունը ԱՄՆ գործակալների հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականի նոյեմբերի 9-ին Կարդենասը և նրա մոտ տասնհինգ կամակատարները Մատամորոսում սպառնացին Թմրամիջոցների դեմ պայքարի վարչության (DEA) և Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) երկու ԱՄՆ գործակալների: Երկու գործակալները տեղեկատուի հետ մեկնեցին Մատամորոս՝ Gulf Cartel-ի գործողությունների վերաբերյալ տեղեկություններ հավաքելու համար[38][39]։ Կարդենասը պահանջեց, որ գործակալներն ու իրազեկիչը դուրս գան իրենց մեքենայից, սակայն նրանք հրաժարվեցին ենթարկվել նրա հրամաններին։ Միջադեպը սրվեց, քանի որ Կարդենասը սպառնաց սպանել նրանց, եթե նրանք չկատարեին, և նրա զինված մարդիկ պատրաստվեցին կրակել նրանց վրա: Գործակալները փորձեցին բացատրել Կարդենասին, որ ԱՄՆ դաշնային գործակալների սպանությունը կհանգեցնի ԱՄՆ կառավարության կողմից զանգվածային որսի: Կարդենասն ի վերջո բաց թողեց մարդկանց և սպառնաց սպանել նրանց, եթե նրանք երբևէ վերադառնան իր տարածք[38]։

Հակամարտությունը առաջ բերեց իրավապահ մարմինների զանգվածային ջանքերը Gulf Cartel-ի ղեկավարությանը ճնշելու համար: Թե՛ Մեքսիկայի, թե՛ ԱՄՆ-ի կառավարությունները ուժեղացրեցին իրենց ջանքերը՝ Կարդենասին ձերբակալելու համար: Մինչ դիմակայությունը, նա համարվում էր թմրանյութերի միջազգային առևտրի խաղացող, սակայն այս միջադեպը բարձրացրեց նրա համբավը և դարձրեց նրան ամենափնտրվող հանցագործներից մեկը[40]։ ՀԴԲ-ն և DEA-ն բազմաթիվ մեղադրանքներ են ներկայացրեցին նրա դեմ և 2 միլիոն ԱՄՆ դոլար պարգև սահմանեցին նրա ձերբակալության համար[41]։

Kingpin Act պատժամիջոցը

[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականի հունիսի 1-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժի ենթարկեց Կարդենասին Kingpin Act-ի համաձայն՝ տասնմեկ այլ միջազգային հանցագործների հետ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ նրա մասնակցության համար:[42] Ակտը արգելում էր ԱՄՆ քաղաքացիներին և ընկերություններին նրա հետ որևէ բիզնես գործունեություն ծավալել և փաստացի սառեցրեց ԱՄՆ-ում նրա բոլոր ակտիվները[43]։

Կարդենասի ձերբակալությունը և արտահանձնումը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Օսիել Կարդենասի արտահանձնումը Մեքսիկայից ԱՄՆ

Օսիել Կարդենաս Գիլենը գերի է ընկել Մատամորոս քաղաքում 2003 թվականի մարտի 14-ին մեքսիկացի զինվորականների և Gulf Cartel-ի զինյալների միջև փոխհրաձգության ժամանակ[44]։ Նա ՀԴԲ տասը ամենափնտրվող փախուստի մեջ գտնվողներից մեկն էր. նրան հանձնելու համար առաջարկում էին 2 մլն դոլար[45]։ Կառավարության արխիվների համաձայն՝ վեցամսյա այս ռազմական գործողությունը պլանավորվել և իրականացվել էր գաղտնի. Միակ մարդիկ, ովքեր տեղեկացված են եղել, եղել են նախագահ Վիսենտե Ֆոքսը, Մեքսիկայի պաշտպանության նախարար Խերարդո Կլեմենտե Վեգան և Մեքսիկայի գլխավոր դատախազ Ռաֆայել Մակեդո դե լա Կոնչան: Ենթադրվում է, որ նրան գտել են Ալեխանդրո Լուսիո Մորալես Բետանկուրի (Z-2), Օսիել Կարդենասի անձնական օդաչուի և Հատուկ նշանակության հետախուզության նախկին սպայի, ով հանդես է եկել որպես երկրորդ հրամանատար Գուսման Դեսենասի կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա 2001 թվականին[46]։ Ձերբակալվելուց հետո Օսիել Կարդենասին ուղարկեցին Լա Պալմա դաշնային, խիստ ռեժիմով բանտ[47]։ Այնուամենայնիվ, ենթադրվում էր, որ Կարդենասը բանտից դեռևս վերահսկում էր Gulf Cartel[48]։ 2007-ին նա արտահանձնվեց Միացյալ Նահանգներ, որտեղ դատապարտվեց 25 տարվա բանտարկության Հյուսթոնում փողերի լվացման, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, սպանության և ԱՄՆ դաշնային գործակալներին մահվան սպառնալիքների համար[49]։ PGR-ի և El Universal-ի զեկույցներում ասվում է, որ բանտում Օսիել Կարդենասը և Բենջամին Արելլանո Ֆելիքսը, Tijuana Cartel-ից, դաշինք են կազմել: Ավելին, ձեռագիր գրառումների միջոցով Օսիել Կարդենասը հրահանգներ է տվել թմրանյութերի տեղափոխման վերաբերյալ Մեքսիկայում և Միացյալ Նահանգներ, հաստատել է մահապատիժները և ստորագրել ձևաթղթեր, որոնք թույլ են տալիս գնել ոստիկանական ուժեր[50]։ Եվ մինչ նրա եղբայր Անտոնիո Կարդենաս Գիլենը ղեկավարում էր Gulf Cartel-ը, Օսիել Կարդենասը դեռևս կարևոր հրամաններ էր տալիս, երբ Լա Պալմայում էր հաղորդագրություններ էր ուղարկում իր փաստաբանների և պահակների միջոցով:[50]

Օսիել Կարդենասի ձերբակալությունն ու արտահանձնումը, այնուամենայնիվ, ստիպեց մի քանի ղեկավար անձանց ինչպես Gulf Cartel-ից, այնպես էլ Los Zetas-ից կռվել դեպի Միացյալ Նահանգներ թմրանյութերի կարևոր միջանցքների համար, հատկապես Մատամորոս, Նուևո Լարեդո, Ռեյնոսա և Տամպիկո քաղաքներում՝ Տամաուլիպաս նահանգում։ Նրանք նաև կռվեցին ափամերձ Ակապուլկոյի և Կանկունի համար[51]։ Կարդենասի արտահանձնումից հետո Հերիբերտո Լազկանոն, օգտագործելով բռնություն և ահաբեկում, վերահսկողության տակ վերցրեց ինչպես Los Zetas-ը, այնպես էլ Gulf Cartel[52]։ Լեյտենանտները, ովքեր ժամանակին հավատարիմ էին Կարդենասին, սկսեցին կատարել Լազկանոյի հրամանները: Նա փորձեց վերակազմավորել կարտելը` նշանակելով մի քանի լեյտենանտների, որոնք վերահսկում էին կոնկրետ տարածքներ: Մորալես Տրեվինյոն նշանակվեց Նուևո Լեոնի հսկողության համար[53], Խորխե Էդուարդո Կոստիլյա Սանչեսը Մատամորոսում[54],Հեկտոր Մանուել Սաուսեդա Գամբոան՝ Էլ Կարիս մականունով, սկսեց վերահսկել Նուևո Լարեդոյին[55], Գրեգորիո Սաուսեդա Գամբոան, որը հայտնի է որպես Էլ Գոյո, իր եղբոր՝ Արթուրոյի հետ միասին ստացավ Ռեյնոսա հրապարակի վերահսկողությունը[56], Արտուրո Բասուրտո Պենյան, մականունով Էլ Գրանդեն, և Իվան Վելասկես Կաբալյերոն՝ Էլ Թալիբան մականունով, վերահսկողության տակ վերցրեցին Կինտանա Ռուն և Գերերոն[57], և Ալբերտո Սանչես Հինոջոսան՝ Կոմանդանտե Կաստիլյոն, ստանձնեց Տաբասկոն[58]։ Այնուամենայնիվ, շարունակական անհամաձայնությունը Gulf Cartel-ին և Los Zetas-ին տանում էին անխուսափելի խզման:

Միացյալ Նահանգներն ընդդեմ Կարդենաս Գիլենի

[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին Օսիել Կարդենասը արտահանձնվեց Միացյալ Նահանգներ և մեղադրվեց մեծ քանակությամբ մարիխուանայի և կոկաինի ապօրինի շրջանառության և ԱՄՆ երկու դաշնային սպրաների սպառնալու համար[59]։ Երկու գործակալների միջև բախումը նարկոբարոնի հետ 1999 թվականին Մատամորոս քաղաքում հանգեցրեց նրան, որ ԱՄՆ-ը մեղադրեց Կարդենասին և ճնշում գործադրեց Մեքսիկայի կառավարության վրա՝ նրան բռնելու համար[60]։ 2010 թվականին նա դատապարտվել է 25 տարվա ազատազրկման՝ մեղադրվելով 22 դաշնային մեղադրանքներով[61]: Նիստերի դահլիճը փակ էր, և հանրությանը թույլ չտրվեց ականատես լինել դատավարությանը[62]։ Գործը լսվեց ԱՄՆ Տեխասի հարավային շրջանի դատարանում՝ սահմանամերձ Բրաունսվիլ քաղաքում[63]։ Կարդենասը մեկուսացված էր ADX Florence-ի այլ բանտարկյալների հետ շփվելուց[64]։

Նախկին նարկոբարոնի ունեցվածքից գրեթե 30 միլիոն դոլարը բաշխվել է Տեխասի մի քանի իրավապահ մարմինների միջև[65]։ 25 տարվա ազատազրկման դիմաց նա համաձայնել է համագործակցել ԱՄՆ գործակալների հետ հետախուզական տեղեկատվության ոլորտում[66]։ ԱՄՆ դաշնային դատարանը Օսիել Կարդենասին պատկանող երկու ուղղաթիռներ է շնորհել Կանադայի Business Development Bank-ին և GE Canada Equipment Financing-ին համապատասխանաբար. երկուսն էլ գնվել էին «թմրամիջոցների առևտրի եկամուտներից»[67]։

Ժողովրդական մշակույթում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսիել Կարդենաս Գիլենի վրա հիմնված կերպարը, որը կոչվում է «Ռասիել», 2017 թվականի «Էլ Չապո» հեռուստասերիալի երկրորդ սեզոնի հիմնական երկրորդական կերպարն է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «'Los Zetas' se salen de control». El Universal (Mexico City). Արխիվացված է օրիգինալից 25 April 2012-ին. Վերցված է 1 December 2011-ին.
  2. «El origen de 'Los Zetas': brazo armado del cártel del Golfo». CNNMéxico (իսպաներեն). 5 July 2011. Արխիվացված է օրիգինալից 28 January 2013-ին. Վերցված է 9 May 2012-ին.
  3. «FindLaw's United States Fifth Circuit case and opinions». Findlaw (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022-03-01-ին.
  4. «Federal Bureau of Prisons Inmate Locator». Federal Bureau of Prisons. United States Department of Justice. Վերցված է 17 April 2020-ին. «BOP Register Number: 62604-079»
  5. Castillo, Gustavo (2 May 2009). «Desplazan a los García Ábrego en liderato del cártel del Golfo». La Jornada.
  6. Alzaga, Ignacio (2009-05-01). «Relegan a familia de García Ábrego en cártel del Golfo». Milenio Noticias. Արխիվացված է օրիգինալից 2011-05-18-ին.
  7. Weiner, Tim (19 January 2001). «Mexico Agrees To Extradite Drug Suspect To California». New York Times.
  8. Lupsha, Peter. «A Chronology | Murder, Money, & Mexico». University of New Mexico.
  9. Medellín, Alejandro (4 February 2011). «Medina Garza en 'La Palma'». El Universal. Արխիվացված է օրիգինալից 2012-03-28-ին.
  10. Zendejas, Gabriel. «Detectan a poderoso capo del Cártel del Golfo». La Prensa. Արխիվացված է օրիգինալից 11 October 2012-ին. Վերցված է 30 April 2008-ին.
  11. Ruiz, José Luis (3 April 2001). «Caen 21 miembros de cártel del Golfo». El Universal. Արխիվացված է օրիգինալից 28 March 2012-ին.
  12. «Indagan a familiar de El Señor de los Tráileres». Milenio Noticias. 18 November 2008. Արխիվացված է օրիգինալից 16 July 2012-ին.
  13. Ramírez, Ignacio (10 April 2000). «La disputa del narcopoder». El Universal. Արխիվացված է օրիգինալից 2012-03-28-ին.
  14. «Desde las entrañas del Ejército, Los Zetas». Blog del Narco. 23 May 2010. Արխիվացված է օրիգինալից 25 December 2010-ին.
  15. «¿Quienes son los Zetas?». Blog del Narco. 7 March 2010. Արխիվացված է օրիգինալից 29 July 2011-ին.
  16. «Cártel de 'Los Zetas'». Mundo Narco. 2011-01-15. Արխիվացված է օրիգինալից 18 January 2011-ին.
  17. 17,0 17,1 Grayson, George W. (2010). Mexico: narco-violence and a failed state?. Transaction Publishers. էջ 339. ISBN 978-1-4128-1151-4.
  18. Tobar, Hector (20 May 2007). «A cartel army's war within». Los Angeles Times.
  19. «Los Zetas and Mexico's Transnational Drug War». Borderland Beat. Վերցված է 9 December 2011-ին.
  20. «Los 'grandes capos' detenidos en la guerra contra el narcotráfico de Calderón». CNN México. 6 November 2010. Արխիվացված է օրիգինալից 13 March 2012-ին.
  21. «Video Interrogatorio de Jesús Enrique Rejón Aguilar "El Mamito"». Mundo Narco. 5 July 2011. Արխիվացված է օրիգինալից 9 July 2011-ին.
  22. «Heriberto Lazcano Lazcano "El Verdugo"». Blog del Narco. 3 March 2010. Արխիվացված է օրիգինալից 6 August 2011-ին.
  23. Ware, Michael (6 August 2009). «Los Zetas called Mexico's most dangerous drug cartel». CNN World. Արխիվացված է օրիգինալից 15 October 2011-ին.
  24. Sherman, Chris (25 January 2012). «Texas jury convicts alleged Mexican cartel hit man». The Monitor. Արխիվացված է օրիգինալից 12 September 2012-ին. Վերցված է 26 January 2012-ին.
  25. «Surge nuevo 'narcoperfil». El Universal. Արխիվացված է օրիգինալից 11 January 2012-ին. Վերցված է 9 December 2011-ին.
  26. «Organized crime and terrorist activity in Mexico, 1999-2002» (PDF). Library of Congress. Վերցված է 9 December 2011-ին.
  27. Schiller, Dane. «Narco gangster reveals the underworld». Houston Chronicle.
  28. «The Mexican Drug War and the Thirty Years' War». Bellum: The Stanford Review. Արխիվացված է օրիգինալից 5 March 2011-ին. Վերցված է 8 February 2011-ին.
  29. «Army troops capture a Zetas cartel boss in northern Mexico». Fox News Latino. 15 February 2011.
  30. «¿Qué es el Cartel de Sinaloa?». Perfil.com. 2008-08-24. Արխիվացված է օրիգինալից 3 March 2016-ին. Վերցված է 16 December 2011-ին.
  31. Sánchez, Alex (4 June 2007). «Mexico's Drug War: Soldiers versus Narco-Soldiers». New American Media | La Prensa San Diego. Արխիվացված է օրիգինալից 20 March 2012-ին.
  32. Fantz, Ashley (22 January 2012). «Saldo por el combate al narcotráfico: muerte por un negocio millonario». CNN Mexico. Արխիվացված է օրիգինալից 23 January 2012-ին. Վերցված է 24 January 2012-ին.
  33. Sullivan, Kevin (21 June 2004). «Betrayal on the Mexican Border». The Washington Post.
  34. Sánchez, Jesús Olguín. «Cae líder de los "Zetas"». México: Presidencia de la República. Արխիվացված է օրիգինալից 30 September 2011-ին. Վերցված է 3 November 2004-ին.
  35. «Drug Trafficking Organizations». National Drug Intelligence Center. Վերցված է 9 December 2011-ին.
  36. «Weekend shootouts in northeastern Mexico kill at least 9». CNN News. 17 June 2011. Արխիվացված է օրիգինալից 15 March 2012-ին. Վերցված է 9 December 2011-ին.
  37. «El origen de 'Los Zetas': brazo armado del cártel del Golfo». CNN México. 5 July 2011. Արխիվացված է օրիգինալից 28 January 2013-ին.
  38. 38,0 38,1 Buch, Json (28 February 2011). «Dangers higher for federal agents». San Antonio Express-News. Արխիվացված օրիգինալից 27 November 2018-ին.
  39. Schiller, Dane (15 March 2010). «DEA agent breaks silence on standoff with cartel». The Houston Chronicle. Արխիվացված օրիգինալից 27 November 2018-ին.
  40. «Grayson: Zapata slaying will have repercussions». The Brownsville Herald. 17 February 2011. Արխիվացված է օրիգինալից 21 April 2020-ին. Վերցված է 14 August 2024-ին.
  41. «$2 Million Reward Offered Leading To The Arrest or Conviction of Drug Traffickers». Drug Enforcement Administration. 14 December 2000. Արխիվացված է օրիգինալից 3 February 2007-ին.
  42. «DESIGNATIONS PURSUANT TO THE FOREIGN NARCOTICS KINGPIN DESIGNATION ACT» (PDF). United States Department of the Treasury. 15 May 2014. էջ 1. Արխիվացված (PDF) օրիգինալից 14 May 2013-ին. Վերցված է 28 May 2014-ին.
  43. «An overview of the Foreign Narcotics Kingpin Designation Act» (PDF). United States Department of the Treasury. 2009. էջ 1. Արխիվացված է օրիգինալից (PDF) 28 May 2014-ին. Վերցված է 28 May 2014-ին.
  44. «'Drug boss' captured in Mexico». BBC News. 15 March 2003. Վերցված է 2010-02-25-ին.
  45. «Osiel Cardenas-Guillen». Federal Bureau of Investigation. Վերցված է 24 February 2010-ին.
  46. «Cae Osiel Cárdenas: Se enfrentó a tiros con el Ejército». El Universal. 15 March 2003. Արխիվացված է օրիգինալից 28 March 2012-ին.
  47. «Nuevo auto de formal prisión a Osiel Cárdenas». Esmas.com. August 2005. Արխիվացված է օրիգինալից 4 October 2012-ին.
  48. Aponte, David (5 January 2005). «Líderes narcos pactan en La Palma trasriego de droga». El Universal. Արխիվացված է օրիգինալից 28 March 2012-ին.
  49. «Sentencian a Osiel Cárdenas Guillén a 25 años de prisión en Texas». CNN México. 24 February 2010. Արխիվացված է օրիգինալից 4 September 2011-ին.
  50. 50,0 50,1 «Maneja Osiel mafia desde la carcel, prueban». El Universal. Արխիվացված է օրիգինալից 19 April 2012-ին. Վերցված է 5 December 2011-ին.
  51. «Desertor del Ejército, nuevo líder del cártel del Golfo: informes castrenses». La Jornada. 3 February 2008.
  52. «Detienen a un líder del Cártel del Golfo en Tabasco». Esmas.com. 7 September 2008. Արխիվացված է օրիգինալից 23 January 2010-ին. Վերցված է 29 January 2012-ին.
  53. «Miguel Morales Treviño, Z-40, un narco violento ya está en la mira». Mundo Narco. 2010-12-22. Արխիվացված է օրիգինալից 23 December 2010-ին.
  54. «Loz Zetas: Grupo Paramilitar Mexicano» (PDF). Policias y Sociedad. Արխիվացված է օրիգինալից (PDF) 26 June 2011-ին. Վերցված է 6 August 2011-ին.
  55. «Cartel leader believed slain in Reynosa violence». The Monitor (Texas). 17 February 2009. Արխիվացված է օրիգինալից 20 May 2009-ին.
  56. «Confirman militares enfrentamiento con narcotraficantes». El Mañana: Reynosa. 27 November 2009. Արխիվացված է օրիգինալից 5 January 2002-ին.
  57. «Revelan que desertor del Ejército mexicano liderea Cártel del Golfo». El Porvenir. 3 February 2008. Արխիվացված է օրիգինալից 6 April 2012-ին.
  58. «Capturan al líder de los 'Zetas' en Tabasco». Tabasco Hoy. 8 September 2008.
  59. «United States of America v. Cardenas-Guillen» (PDF). United States Court of Appeals for the Southern District of Texas. Վերցված է 28 January 2012-ին.
  60. «DEA agent talks of 1999 Matamoros standoff with Osiel Cardenas-Guillen». The Brownsville Herald. 15 March 2010. Արխիվացված է օրիգինալից 23 March 2012-ին. Վերցված է 28 January 2012-ին.
  61. «Extradition: Past cases highlight limits». The Brownsville Herald. 5 March 2011. Արխիվացված է օրիգինալից 31 March 2019-ին. Վերցված է 28 January 2012-ին.
  62. Langford, Terri (9 November 2011). «New U.S. attorney no stranger to Houston». The Houston Chronicle. Վերցված է 28 January 2012-ին.
  63. Perez, Emma (23 September 2008). «Cardenas Guillen awaits trial». The Brownsville Herald. Արխիվացված է օրիգինալից 29 July 2012-ին. Վերցված է 28 January 2012-ին.
  64. Schiller, Dane (30 September 2011). «Mexican drug lords decry U.S. prison conditions». The Houston Chronicle. Վերցված է 28 January 2012-ին.
  65. «Assets from drug boss go to Texas law enforcement». The Houston Chronicle. 17 January 2012. Վերցված է 28 January 2012-ին.
  66. Schiller, Dane (4 August 2011). «Trafficking defendant: I was a DEA informer». The Houston Chronicle. Վերցված է 28 January 2012-ին.
  67. «U.S. turns over custody of Cardenas-Guillen helicopters to businesses». The Monitor. 29 March 2011. Արխիվացված է օրիգինալից 2 April 2011-ին. Վերցված է 28 January 2012-ին.