Մատամորոս (Տամաուլիպաս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Մատամորոս
իսպ.՝ Matamoros
Զինանշան

ԵրկիրՄեքսիկա Մեքսիկա
Հիմնադրված է1774 թ.
ԲԾՄ9±1 մետր
Բնակչություն541 979 մարդ (2020)[1]
Ժամային գոտիCDT?
Հեռախոսային կոդ868
Փոստային դասիչ87300
Պաշտոնական կայքmatamoros.gob.mx
Մատամորոս (Տամաուլիպաս) (Մեքսիկա)##
Մատամորոս (Տամաուլիպաս) (Մեքսիկա)

Մատամորոս (իսպ.՝ Matamoros), լրիվ պաշտոնական անվանումը Էրոյկա–Մատամորոս (իսպ.՝ Heroica Matamoros) համանուն մունիցիպալիտետային քաղաք և վարչական կենտրոն մեքսիկական Տամաուլիպաս նահանգում։ Գտնվում է Ռիո Գրանդե գետի աջ ափին՝ գետաբերանի մոտ՝ Միացյալ Նահանգների սահմանին։ Քաղաքի հակառակ կողմում՝ գետի ձախ ափին, գտնվում է Տեխաս նահանգի Բրաունսվիլ քաղաքը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածքը, որի վրա այժմ գտնվում է քաղաքը, ժամանակին բնակեցված էր կոավիլտեկներով, բայց Մեքսիկան իսպանացիների կողմից գրավելու ժամանակ նրանք գրեթե ամբողջությամբ վերացան։ 18-րդ դարի վերջին Իսպանիայի կառավարությունը ձեռնարկեց մի շարք միջոցառումներ՝ հյուսիսային Մեքսիկան կոլոնիստներով բնակեցնելու համար։ 1774 թվականին տասներեք ընտանիք բնակություն հաստատեց մի վայրում, որը անվանեցին Սան Խուան դե լոս Էստերոս Էրմոսոս։ 1793 թվականին այստեղ, ինչպես և ամենուր Նոր Սանտանդեր քաղաքում, հիմնադրվեց կաթոլիկ առաքելություն։ 1826 թվականին Մեքսիկայի անկախության պատերազմի հերոս Մարիանո Մատամորոսի պատվին քաղաքը վերանվանվեց Մատամորոս։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը ազգային հեղինակություն և տխրահռչակ փառք ձեռք բերեց 1989 թվականի գարնանը` սերիական մարդասպան և գաղտնի գործիչ Ադոլֆո Կոնստանցոյի բանդայի բացահայտումից հետո․ նա որպես զոհաբերություններ քաղաքում կատարեց մի շարք առևանգումներ և դաժան սպանություններ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.inegi.org.mx/contenidos/productos/prod_serv/contenidos/espanol/bvinegi/productos/nueva_estruc/702825198015.pdf
  2. «Drugs, Death and the Occult Meet In Grisly Inquiry at Mexico Border. Published: April 13, 1989».


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մատամորոս (Տամաուլիպաս)» հոդվածին։