Օշինդր բուժիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Օշինդր բուժիչ
Օշինդր բուժիչ
Օշինդր բուժիչ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Աստղածաղկավորներ (Asterales)
Ընտանիք Աստղածաղկազգիներ (Asteraceae)
Տրիբա Anthemideae
Ենթատրիբա Artemisiinae
Ցեղ Օշինդր (Artemisia)
Տեսակ Օշինդր բուժիչ (A. abrotanum)
Միջազգային անվանում
Artemisia abrotanum

Օշինդր բուժիչ (լատ.՝ Artemisia abrotanum), բարդածաղկավորների ընտանիքին պատկանող դեղաբույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիսաթուփ է, որն ունի 75-150 սմ բարձրություն և մերկ փայտացող ցողուններ։ Հերթադիր տերևները, որոնք խիտ դասավորված են ուղիղ, վերին մասում ճյուղավոր ցողունի վրա, փետրաձև բաժանված են գծային թելանման մասերի։ Փոքր գնդաձև զամբյուղներում հավաքված են դեղնավուն ծաղիկները, որոնք ճյուղերի վերին հատվածներում առաջացնում են խիտ նեղ հուրանաձև ծաղկաբույլեր։ Զամբյուղներում եզրային ծաղիկները իգական են, մյուսները՝ երկսեռ։ Պտուղը փոքր հարթ սերմիկ է[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է միջին լեռնային գոտու չոր վայրերում։ Հանդիպում է Երևանի շրջակայքում, Կոտայքի, Արարատի մարզերում[1]։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերգետնյա մասը՝ առանց ստորին փայտացող հատվածների, պարունակում է սուր յուրահատուկ հոտով եթերային յուղ (մինչև 0,6 %), որի կազմի մեջ մտնում են ցինեոլ և այլ տերպեններ, դաբաղանյութեր, քլորոգենային թթու, սրճաթթու, խեժ, ալկալոիդ աբրոտանին և այլն։ Չորացրած տերևներն օգտագործում են որպես համեմունք, իսկ եթերային յուղը կիրառում են օծանելիքի արտադրության մեջ և լիկյորներ պատրաստելիս[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Ծատուրյան Թամարա, Գևորգյան Մարգարիտա (2014)։ Պողոսյան Ա․, Զաքարյան Ն․, eds.։ Հայաստանի վայրի դեղաբույսեր (հայերեն)։ Երևան: Լուսակն։ էջ 315։ ISBN 9789939834689