Օնտարիոյի արքայական թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Օնտարիոյի արքայական թանգարան
Royal Ontario Museum-Michael Lee-Chin Crystal.jpg
Տեսակ թանգարան
Երկիր Կանադա
Տեղագրություն Հին Տորոնտո
Վայր Տորոնտո
Ղեկավարության նստավայր Տորոնտո
Հիմնադրված է ապրիլի 16, 1912
Այցելուներ ավելի քան միլիոն
Կոորդինատներ: 43°40′3.26″ հս․ լ. 79°23′40.86″ ամ. ե. / 43.6675722° հս․. լ. 79.3946833° ավ. ե. / 43.6675722; 79.3946833
Կայք rom.on.ca
Օնտարիոյի արքայական թանգարանը գտնվում է Կանադաում
Օնտարիոյի արքայական թանգարան
Օնտարիոյի արքայական թանգարանը գտնվում է Աշխարհում
Օնտարիոյի արքայական թանգարան

Օնտարիոյի արքայական թանգարան (անգլ.՝ Royal Ontario Museum, կրճատ` ROM), թանգարան Կանադայի Օնտարիո նահանգի Տորոնտո քաղաքում։ Սա բնագիտական-պատմական ամենամեծ թանգարանն է Կանադայում և Հյուսիսային Ամերիկայի` մեծությամբ 5-րդ թանգարանը[1]: Թանգարանի հավաքածուն ներառում է ավելի քան 6 միլիոն ցուցանմուշ և մոտ 40 պատկերասրահ: Թանգարանը հայտնի է դինոզավրերի, Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի, Արևելյան Ասիայի արվեստի, եվրոպական և կանադական պատմության հավաքածուներով: Թանգարանում հաճախ կազմակերպվում են ցուցահանդեսներ:

Թանգարանը գտնվում է Բլուր-Սթրիթ և Ավենյու-Ռոուդ փողոցների անկյունում` Տորոնտոյի համալսարանի Փիլիսոփաների ծառուղուց արևելք։

Թանգարանը հիմնադրվել է 1857 թվականին՝ որպես Տորոնտոյի համալսարանին կից պատմության և գեղարվեստի թանգարան։ 1912 թվականին Օնտարիո նահանգի կառավարության որոշմամբ այն վերանվանել է Օնտարիոյի արքայական թանգարան։ Մինչև 1968 թվականը թանգարանը ղեկավարվել է Տորոնտոյի համալսարանի կողմից։ Դրանից հետո այն հռչակվել է առանձին հաստատություն, չնայած շարունակում է սերտ կապեր պահպահել համալսարանի հետ` հետազոտությունների համար հաճախ մասնագետներ խնդրելով նրանից կամ տրամադրելով իր ռեսուրսները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]