Օկտավ Օբրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Օկտավ Օբրի
ֆր.՝ Octave Aubry
Ծննդյան անունֆր.՝ Jules Louis Octave Aubry[1]
Ծնվել էսեպտեմբերի 1, 1881(1881-09-01)[1][2][1][…]
ԾննդավայրՓարիզի 4-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա
Վախճանվել էմարտի 27, 1946(1946-03-27)[2][3][4] (64 տարեկան)
Վախճանի վայրՓարիզ, Ֆրանսիա
Մասնագիտությունբանաստեղծ, պատմաբան և վիպասան
Լեզուֆրանսերեն
ՔաղաքացիությունFlag of France (1794–1815, 1830–1974, 2020–present).svg Ֆրանսիա
ԿրթությունՎոլտերի լիցեյ[5] և Շարլեմաժ լիցե
Գիտական աստիճանիրավաբանական գիտությունների դոկտոր (1908)
Ժանրերպատմավեպ
ԱնդամակցությունՖրանսիական ակադեմիա[6]
Պարգևներ
Commons-logo.svg Octave Aubry Վիքիպահեստում

Օկտավ Օբրի (ֆր.՝ Octave Aubry, սեպտեմբերի 1, 1881(1881-09-01)[1][2][1][…], Փարիզի 4-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա - մարտի 27, 1946(1946-03-27)[2][3][4], Փարիզ, Ֆրանսիա)[7], 20-րդ դարի ֆրանսիացի պատմաբան և գրող

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փարիզում Վոլտերի և Շառլեմանի (Կառլոս Մեծի) անվան լիցեյներն ավարտելուց հետո Օկտավ Օբրին խորացել է պատմագիտության մեջ, ուսումնասիրել իր ժամանակի նշանավոր պատմաբաններ Ալբեր Սորելի, Ալբեր Վանդալի, Անատոլ Լըռուա-Բոլյոյի և այլոց աշխատությունները։ Միայն կատարելապես պատրաստվելուց հետո է նա ձեռնամուխ եղել պատմագիտության և գեղարվեստական գրականության ասպարեզներում գործունեություն ծավալելուն[8]։ Պատմության նկատմամբ հետաքրքրությունը նրան շատ վայրեր է տարել. Օբրին տևական ճամփորդություններ է կատարել Անգլիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում... Ապրուստի միջոցներ հայթայթելու նպատակով սկզբնական շրջանում իր ուժերը փորձել է պոեզիայի ասպարեզում, հրատարակել բանաստեղծությունների մի ժողովածու՝ «Սեր, հեգնանք, խղճահարություն» խորագրով։ Ապա լույս է ընծայել «Ներողամտություն և օրենք» խորագրով մի էսսե։ Օբրիին մեծ հաջողություն ու համբավ են բերել հատկապես նրա պատմավեպերը։ Ասվածն առաջին հերթին վերաբերում է Louis XVII., Bonaparte et Joséphine, Le Coup d’état de Brumaire, Marie Waleska, Gaspard Hauser, «Վատ արքան», «Կորուսյալ արքան» երկերին։ Օբրին հեղինակել է նաև պատմագիտական արժեքավոր աշխատություններ 19-րդ դարի պատմական ականավոր դեմքերի մասին (Napoleon III, Empress Eugenie, A History of the Second Empire, King of Rome, The Private Life of Napoleon, French Revolution)։ Նրա առավել համբավված երկերից է նաև «Ճամփորդություն դեպի սբ. Հեղինե»-ն, որը գրելու համար մի քանի շաբաթ անց է կացրել Նապոլեոն Առաջինի վերջին հանգրվանը դարձած այդ կղզում;

Օկտավ Օբրին այն հինգ նշանավոր մտավորականներից մեկն էր, ովքեր Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ 1946 թվականի փետրվարի 14-ին, առաջնահերթ կարգով անցկացված ընտրությամբ համալրեցին Ֆրանսիական ակադեմիայի անդամների՝ ֆաշիստական օկուպացիայի հետևանքով նոսրացած շարքերը (մյուս չորս մտավորականներն էին Էռնեստ Սիլիեն, Ժան Տարոն, Ռենե Գրուսեն և Ռոբեր դ՛Արկուրը)։ Ակադեմիայում նա պետք է զբաղեցներ 8-րդ աթոռը՝ փոխարինելով կարդինալ Ալֆրեդ Բոդրիլարին, սակայն ընտրվելուց 41 օր անց՝ ճիշտ այն օրվա նախաշեմին, երբ ակադեմիայում պիտի հանդես գար իր առաջին՝ երախտագիտական ճառով, վախճանվել է։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • De l'amour, de l'ironie, de la pitié, poésies (1904)
  • Le Roman de l'énergie individuelle : la face d'airain (1906)
  • De la loi de pardon en matière pénale, thèse de doctorat (1908)
  • L'Homme sur la cime (1912)
  • Le Chemin de Damas (1912)
  • Sœur Anne (1912)
  • Le Roi perdu retrouvé : Louis XVII (1924)
  • Le Grand Amour caché de Napoléon : Marie Walewska (1925)
  • Le Lit du roi : Casanova, Louis XV et Mlle de Romans (1926)
  • Le Roman de Napoléon (1927)
  • Bonaparte et Joséphine (1927)
  • Brelan de femmes, ou Le Coup d'État de Brumaire (1927)
  • Couleur de sang (1928)
  • L'Orphelin de l'Europe, Gaspar Hauser (1928)
  • Napoléon III (1929)
  • L'Espagne (2 volumes, 1929-1930)
  • Marie Walewska (1930)
  • Le Roi perdu (1931)
  • L'Impératrice Eugénie (1931)
  • L'Impératrice Eugénie et sa cour (1932)
  • Le Roi de Rome (1932)
  • La Trahison de Marie-Louise (1932)
  • Les Dernières Années de l'impératrice Eugénie (1933)
  • La Jeunesse du Roi de Rome (1933)
  • Une tragédie de palais (Gaspard Hauser) (1934)
  • Histoire de France. III, Révolution et Empire (1934)
  • Sainte-Hélène (2 volumes, 1935)
  • L'Aiglon prisonnier (1935)
  • Le « Ménage » de Napoléon ; Napoléon, Talma et Mlle George ; Marie-Louise, duchesse de Parme ; Pèlerinage à Sainte-Hélène * Les Anglais et Napoléon (1936)
  • Napoléon et son temps (1936)
  • La Mort de l'Aiglon (1936)
  • Le Règne de Napoléon III (1937)
  • Le Second Empire (1938)
  • Napoléon et l'amour (1938)
  • Vie privée de Napoléon (1939)
  • Les Pages immortelles de Napoléon (1941)
  • L'Aiglon, des Tuileries aux Invalides (1941)
  • La Révolution française (2 volumes, 1942-1945)
  • Histoire de France des origines au temps présent (1947), Flammarion, collection l'Histoire

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Base Léonore (ֆր.)ministère de la Culture.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  4. 4,0 4,1 4,2 Annuaire prosopographique : la France savante
  5. 5,0 5,1 http://www.academie-francaise.fr/les-immortels/octave-aubry
  6. Académie française (ֆր.)
  7. Die kleine Enzyklopädie, Encyclios-Verlag, Zürich, 1950, Band 1, Seite 100
  8. Octave Aubry, site de l'Académie française.