Օլգա Տեր-Հովհաննեսովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Օլգա Տեր-Հովհաննեսովա
Ծնվել էհունիսի 13, 1920(1920-06-13)
ԾննդավայրԹիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն
Մահացել էապրիլի 6, 2005(2005-04-06) (84 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԿրթությունԵրևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ
Գիտական աստիճանպրոֆեսոր (1990)
Մասնագիտությունանասնաբույժ

Օլգա Գերասիմի Տեր-Հովհաննեսովա (հունիսի 13, 1920(1920-06-13), Թիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն - ապրիլի 6, 2005(2005-04-06), Երևան, Հայաստան), անասնաբույժ: Անասնաբուժական գիտությունների թեկնածու (1957), պրոֆեսոր (1990): ՀԽՍՀ վաստակավոր անասնաբույժ (1980):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլգա Տեր-Հովհաննեսովան ծնվել է 1920 թվականին, Թիֆլիսում: 1941 թվականին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը: 1947 թվականից աշխատել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի համաճարակաբանության ամբիոնում, 1960-1962 թվականներին եղել է անասնաբուժական ֆակուլտետի դեկան, 1962-1970 թվականներին՝ պրոռեկտոր, 1985-1990 թվականներին՝ համաճարակաբանության և անասնաբուժության տնտեսագիտության ամբիոնի վարիչ: 1966 թվականին կազմակերպել է կաթնա- և մսամթերքների տեխնոլոգիայի ֆակուլտետը: Օլգա Տեր-Հովհաննեսովայի կենսագրականն ընդգրկվել է Քեմբրիջի միջազգային կենսագրական կենտրոնի «Ով ով է» (1980) գրքում[1]:

Աշխատանքները վերաբերում են գյուղատնտեսական կենդանիների սիբիրախտ, դաբաղ, ծաղիկ, խլախտ և այլ հիվանդությունների բուժմանն ու կանխարգելմանը: Առաջինն է (Ե. Ա. Չույկովայի հետ) բացահայտել և ուսումնասիրել անկաթնություն (ագալակտիա) հիվանդությունը:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անասնաբուժական ախտահանություն / Հ. Բ. Բոյախչյան և Օ. Գ. Տեր-Հովհաննեսովա, Երևան: Հայաստան , 1965, 115 էջ[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2007
  2. Անասնաբուժական ախտահանություն / Հ. Բ. Բոյախչյան և Օ. Գ. Տեր-Հովհաննեսովա.