Խլախտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խլախտ
Տեսակվարակիչ հիվանդություն և հիվանդության կարգ
ՊատճառBurkholderia mallei?
Փոխանցման ձևկոնտակտային փոխանցում
Հիվանդության ախտանշաններդող[1], տենդ, գլխացավ, Հոդացավ, միալգիա, առաջնային աֆեկտ, Խոց, ավշային հանգույցների բորբոքում, lymphangitis?, թարախակույտ և սպլենոմեգալիա
Բուժաքննությունֆիզիկալ զննում, Արյան ընդհանուր հետազոտություն, մանրէաբանական կուլտուրա, Պոլիմերազային շղթայական ռեակցիա և Mallein test?
Բժշկական մասնագիտությունվարակաբանություն և անասնաբուժություն
 Glanders Վիքիպահեստում

Խլախտ (լատին․՝ Malleus), մարդու և կենդանիների (առավելապես միասմբակավորների) վարակիչ, մեծ մասամբ քրոնիկ հիվանդություն։ Բնորոշվում է լորձաթաղանթների, մաշկի վրա, թոքերում յուրահատուկ հանգույցների առաջացմամբ։ Խլախտով (շատ հազվադեպ) հիվանդանում են նաև ուղտերը, կատուների ընտանիքի գիշատիչ կենդանիները։ Հիվանդությունն առաջինը նկարագրել է Արիստոտելը, հարուցիչը հայտնաբերել է Լյոֆլերը (1882 թ.)։

Հարուցիչը B. Mallei ոչ սպորավոր ցուպիկն է։ Ինֆեկցիայի աղբյուրը հիվանդ կենդանիներն են։

Հիվանդության զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խլախտը զարգանում է թոքերում, քթի խոռոչում և մաշկի վրա։ Քթային խլախտի դեպքում նկատվում են լորձաթաղանթի հիպերեմիա, հանգույցներ, որոնք, հետագայում քայքայվելով, վերածվում են խոցերի, ավշային հանգույցների մեծացում, մաշկայինի դեպքում՝ հանգույցներ, խոցեր։ Թոքային խլախտը թաքնված բնույթի է։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խլախտն ախտորոշում են կլինիկական, բակտերիալոգիական, ախտանատոմիական և ալերգիական հետազոտություններով։ Հիմնական մեթոդը ալերգիականն է. կատարվում է ակնային, երբեմն՝ ենթամաշկային եղանակով և հայտնի է մալեինացում անունով։ Ակնային մալեինացում կատարվում է երկու անգամ՝ 5-6 օր ընդմիջումով։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժումը չի մշակված։ Կանխարգելումը, անապահով տնտեսություններում հայտարարվում է կարանտին, պայմանական առողջ կենդանիներին պարբերաբար ստուգում են կրկնակի մալեինացմամբ (կլինիկական հիվանդ, կասկածելի և դրական ռեակցիայով կենդանիներին այրում են)։ Կանխարգելման նպատակով ապահով տնտեսություններում ամեն տարի ալերգիական եղանակով ստուգում են կենդանիներին։ Կարանտինը հանվում է վերջին հիվանդի հայտնաբերումից 45 օր հետո։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Disease Ontology — 2016.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խլախտ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 54