Օլգա Ռոմանովսկայա
Օլգա Ռոմանովսկայա ուկրաիներեն՝ Ольга Романовська | |
---|---|
Ծնվել է | հունվարի 22, 1986 (38 տարեկան) |
Ծննդավայր | Նիկոլաև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ուկրաինա |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Մասնագիտություն | երգչուհի, լրագրող, մոդել, dressmaker, հաղորդավար, ֆոտոմոդել, հեռուստահաղորդավարուհի և նորաձևության դիզայներ |
Կայք | romanovskayaolga.com |
Olga Romanovskaya Վիքիպահեստում |
Օլգա Սերգեևնա Ռոմանովսկայա (ուկրաիներեն՝ О́льга Сергі́ївна Романо́вська, հունվարի 22, 1986, Նիկոլաև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ, օրորդական ազգանուն՝ Կորյագինա), ուկրաինացի երգչուհի, հեռուստահաղորդավար, մոդել, դիզայներ։ «ՎԻԱ Գրա» փոփ խմբի նախկին անդամ (2006-2007)։ Խմբում հայտնի էր Կորյագինա օրիորդական ազգանվամբ։ Խմբից հեռանալուց հետո զբաղվել է մենակատարային կարիերայով։
2016 թվականի ապրիլի 13-ից[1] մինչև հոկտեմբերի 19-ը[2] եղել է «Ուրբաթ» հեռուստաալիքի «Ռևիզորո» լրագրողական հեռուստանախագծի հաղորդավար՝ փոխարինելով Ելենա Լետուչայային[3][4]։ 2016 թվականի նեյեմբերին դարձել է «Queens» տրիոյի անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օլգա Ռոմանովսկայան ծնվել է 1986 թվականի հունվարի 22-ին Նիկոլաևում։ Մանուկ հասակում զբաղվել է վոկալով[5]։ 2004 թվականին դարձել է «Միս Կոբլևո»[6]։ 16 տարեկանից աշխատել է Նիկոլաևի նորաձևության գործակալությունում[7]։ Հայրենի քաղաքում որպես մոդել մասնակցել է ցուցադրությունների և ֆոտոսեսիաների։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Կիևի մշակույթի և արվեստի ազգային համալսարանի Նիկոլաևի մասնաճյուղ՝ դեկորատիվ-կիրառական արվեստի ֆակուլտետ, մասնագիտություն՝գործվածքի մշակում։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականի ապրիլի վերջին ամուսնացել է ուկրաինացի գործարար Անդրեյ Ռոմանովսկու հետ[8]։ Նույն թվականի սեպտեմբերի 1-ին ծնվել է որդին՝ Մաքսիմը[9]։ Ռոմանովսկայան ունի նաև որդի՝ Օլեգը և դուստր՝ Սոֆյան[10]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մենակատարային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստուդիական ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանում | Տեղեկություն |
---|---|
Ինձ ամուր բռնիր |
|
Սինգլներ
[խմբագրել | խմբագրել կոդը]№ | Սինգլ | Ալբոմ | Տարի |
---|---|---|---|
1 | «Օրորոցային» | 2007 | |
2 | «Հին հեքիաթ» | 2008 | |
3 | «Հասնել երկինք» | Ինձ ամուր բռնիր | 2011 |
4 | «Երաժշտություն» | 2013 | |
5 | «Գաղտնի սեր» | 2014 | |
6 | «Գեղեցիկ խոսքեր» | ||
7 | «Կրակիր» | ||
8 | «Բաց թող» | 2015 | |
9 | «Բռնիր ինձ ամուր» | ||
10 | «Мало малины»
(feat. Dan Balan) |
без альбома | 2016 |
11 | «Պապայա» | 2017 | |
12 | «Կոնստանտին» | 2018 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Теперь она ведущая Ревизорро! Суперпремьера, скоро!». Пятница! (ռուսերեն). Rutube. 28 марта 2016. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 28 марта 2016-ին.
- ↑ «Ольга Романовская покинет проект Ревизорро / Наша Газета - свежие новости Екатеринбурга и Свердловской области». ngzt.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «Экс-солистка «ВИА Гры» заменит Лену Летучую в шоу «Ревизорро»» (ռուսերեն). Cosmopolitan. 21 марта 2016. Վերցված է 22 марта 2016-ին.
- ↑ «СМИ: Экс-солистка «ВИА Гры» заменит Елену Летучую в «Ревизорро»» (ռուսերեն). Metro. 21 марта 2016. Վերցված է 22 марта 2016-ին.
- ↑ Алена Чугунникова (2006 թ․ հուլիսի 13). «ВИА Гра будет шить платья». Корреспондент.
- ↑ Алена Чугунникова (2007 թ․ հոկտեմբերի 5). «Ольга Романовская: «Я покинула группу "ВИА Гра" на пятом месяце беременности»». Сегодня.
- ↑ «Секс-секрет «ВИА Гры» Ольги». Обозреватель. 2006 թ․ ապրիլի 14.
- ↑ Экс-«ВИА Гра» Ольга Корягина выходила замуж… в джинсах! Արխիվացված 2013-11-09 Wayback Machine // Կոմսոմոլսկայա պրավդա, Наташа СОКОЛОВА , Анна ПУПЧЕНКО — 07.05.2007
- ↑ У Ольги также есть сын Олег, 16 лет.Экс-солистка группы «ВИА Гра» Ольга Корягина родила сына Արխիվացված 2014-02-21 Wayback Machine, «Бульвар Гордона», № 37 (125), 11 сентября 2007
- ↑ «Ольга Романовская заинтриговала снимком с дочерью | StarHit.ru». www.starhit.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 3-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլգա Ռոմանովսկայա» հոդվածին։ |
|