Ելենա Լետուչայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ելենա Ալեքսանդրովնա Լետուչայա
Елена Александровна Летучая
Елена Летучая, фотограф Мари Боро.jpg
Ծնվել է1978, դեկտեմբերի 5
ԾննդավայրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ, Յարոսլավլ
ՔաղաքացիությունՌուսաստան Ռուսաստան
ԱզգությունՌուս
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունRussian Open Transport Academy?
ՄասնագիտությունՀաղորդավարուհի
Դերասանաուհի
Լրագրող
Հասարակական գործիչ
Տնտեսագետ
Ռեժիսոր
Պրոդյուսեր
Սցենարիստ
Հեռուստալրագրող
Գործունեություն2011-այժմ
Պարգևներ և
մրցանակներ
ՏԷՖԻ
Կայքelena-letuchaya.ru
Elena Letuchaya Վիքիպահեստում

Ելենա Ալեքսանդրովնա Լետուչայա (ռուս.՝ Елена Александровна Летучая, 1978, դեկտեմբերի 5, Յարոսլավլ, ԽՍՀՄ), ռուս հաղորդավարուհի, դերասանուհի, լրագրող, հեռուստալրագրող, պրոդյուսեր, սցենարիստ, ռեժիսոր, տնտեսագետ և հասարակական գործիչ։ Կարիերան սկսել է 2011 թվականին։ «Խոհանոց» հեռուստասերիալի պրոդյուսերն է (2-րդ եթրաշրջանից սկսած)։ Ելենան հանդիսանում է «Արձակուրդները Մեքսիկայում» շոուի պրոդյուսերը, ռեժիսորը և սցենարիստը։ Հանդիսանում է նաև «Խոհանոցը Փարիզում» սիկվելի և «Пусть говорят» հեռուստահաղորդման պրոդյուսերը։

Աշխատում է «СТС» և «Пятница!» հեռուստաընկերություններում։ «Ревизорро» հեռուստահաղորդման հաղորդավարուհին է[1][2] («Ревизорро» հեռուստահաղորդումը ստեղծվել է 2014 թվականի հունիսի 4-ին)։ Նախկինում աշխատել է որպես տնտեսագետ «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերությունում:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելենա Լետուչայան ծնվել է 1978 թվականի դեկտեմբերի 5-ին ԽՍՀՄՅարոսլավլ քաղաքում[3]: Դպրոցում գերազանցիկ է եղել։ Ծնողների խնդրանքով դպրոցն ավարտելուց հետո շարունակել է ուսումը տնտեսագիտական թեքվածությամբ։ 1995-1998 թվականներին սովորել է Ամուրի մարզի Բլագովեշչենսկ քաղաքի Տնտեսա-ֆինանսական քոլեջում։ Հետո տեղափոխվել է Մոսկվա և ընդունվել աշխատանքի «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերությունում։ Մոսկվայում սովորել է ռեժիսուրային և պրոդյուսերական աշխատանք «Օստանկինո» հեռուստադպրոցում։ «Օստանկինո» հեռուստադպրոցն ավարտել է 2010 թվականին։ Հեռուստադպրոցն ավարտելուց հետո դարձել է «Пусть говорят» թոք-շոուի պրոդյուսերը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]