Օլգա Դելա Վոս Կարդովսկայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օլգա Դելա Վոս Կարդովսկայա
ռուս.՝ Ольга Людвиговна Делла-Вос Кардовская
Olga Della-Vos-Kardovskaya - self-portrait (1917).jpg
Ծնվել էսեպտեմբերի 2, 1875(1875-09-02)
ԾննդավայրՉեռնիգով, Ռուսական կայսրություն
Վախճանվել էօգոստոսի 9, 1952(1952-08-09)[1] (76 տարեկան)
Մահվան վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of the USSR (1936-1955).svg ԽՍՀՄ
Մասնագիտություննկարչուհի
Ժանրդիմապատկեր, գեղանկարչություն, գրաֆիկա և գրքային գրաֆիկա
ՀայրQ60836458?
ԱմուսինԴմիտրի Կարդովսկի
Commons-logo.svg Olga Della-Vos-Kardovskaya Վիքիպահեստում

Օլգա Դելա Վոս Կարդովսկայա (ռուս.՝ Ольга Людвиговна Делла-Вос-Кардовская, սեպտեմբերի 2, 1875(1875-09-02), Չեռնիգով, Ռուսական կայսրություն - օգոստոսի 9, 1952(1952-08-09)[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս, խորհրդային նկարիչ և գրաֆիկ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է պետական խորհրդական Լյուդվիգ Դելա Վոսի ընտանիքում, որը հետագայում՝ դստեր ծնվելուց հետո, դարձել է գործող պետական խորհրդական, այնուհետև՝ Չեռնիգովի վերահսկիչ պալատի նախագահ։ Նրա հորեղբայրը՝ Վիկտոր Կառլովիչ Դելա Վոսը, եղել է Մոսկվայի Կայսերական տեխնիկական ուսումնարանի առաջին տնօրենը (այժմ՝ ՄՊՏՀ):

1891-1894 թվականներին Օլգա Դելա Վոսը սովորել է Խարկովի Շրեյդերի դպրոցում, 1894-1899 թվականներին սովորել է Գեղարվեստի ակադեմիային կից Գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության գեղարվեստի բարձրագույն ուսումնարանում: Հետագայում մեկնել է Մյունխեն ուսումը Անտոն Աժբեի դպրոցում շարունակելու նպատակով և մնացել է այնտեղ մինչև 1900 թվականը:

1900 թվականին ամուսնացել է ռուս նկարիչ Դմիտրի Կարդովսկու հետ[2]:

1902 թվականից մինչև 1917 թվականը Օլգա Լյուդվիգովնան մասնակցել է տարբեր ցուցահանդեսների (Ակադեմիական, Նկարիչների նոր միության, Ռուս նկարիչների միության, Ժառ-Ցվետ միության և այլն, այդ թվում նաև արտասահմայան): Նրա աշխատանքները գտնվում են Տրետյակովյան պատկերասրահում, Ռուսական պետական ​​թանգարանում, Ռուսաստանի ժամանակակից պատմության պետական կենտրոնական թանգարանում և այլն:

1918 թվականից մինչև 1924 թվականը Դելա Վոս Կարդովսկայան ապրել է Պերեսլավլ Զալեսկի քաղաքում:

1923 թվականին նրա «ԽՍՀՄ ՀՌԽ-ի անդամ ընկեր Ի. Խալենսկի» նկարը ցուցադրվել է Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակի 5-ամյակին նվիրված ցուցահանդեսում: Նույն թվականին Դելա Վոս Կարդովսկայան մասնակցել է Հեղափոխական Ռուսաստանի նկարիչների ասոցիացիայի ցուցահանդեսին:

1924 թվականին տեղափոխվել է Մոսկվա, նկարչություն է դասավանդել գեղարվեստա-արդյունաբերական արհեստանոցներում: 1924 թվականից 1925 թվականները նկարչուհու նկարները ցուցադրվել են Նյու Յորքի ռուսական արվեստի ցուցահանդեսում: 1925, 1926, 1928 թվականներին մասնակցել է Ժառ-Ցվետ (ստեղծագործական միություն) միության ցուցահանդեսներին: Շատ է աշխատել գրքերի նկարազարդման բնագավառում: 1938 թվականին ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի սրահներում տեղի է ունեցել Դմիտրի Կարդովսկու և Դելա Վոս Կարդովսկայի ստեղծագործությունների համատեղ  ցուցահանդեսը:

Հայրենական մեծ պատերազմի ժամանակ տեղափոխվել է Պերեսլավլ Զալեսկի: 1945 թվականից հետո ապրել է Լենինգրադում: 1953 թվականին ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի Գիտահետազոտական թանգարանում տեղի է ունեցել նկարչուհու հիշատակին նվիրված հետահայաց ցուցահանդեսը:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 RKDartists (նիդերլ.)
  2. Krasnopivtsev Anatoly։ «Ольга Людвиговна Делла-Вос Кардовская»։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-22-ին։ Վերցված է 2019-05-10 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]