Օդետտա Հոլմս (անգլ.՝ Odetta Holmes, դեկտեմբերի 31, 1930(1930-12-31)[1], Բիրմինգհեմ[2] - դեկտեմբերի 2, 2008(2008-12-02)[3][1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ամերիկացի երգչուհի և քաղաքական ակտիվիստ (առավել հայտնի է որպես Օդետտա), որը համարվել է «Քաղաքացիական իրավունքի համար պայքարի ձայն» և կարևոր դեր է խաղացել 1960-ականների սկզբի ֆոլկ-ռիվայվլ շարժման մեջ[6]։ Օդետտան ճանաչում է ձեռք բերել նաև որպես դերասանուհի։ Նա նկարահանվել է մի քանի ֆիլմերում, այդ թվում՝ «Cinerama Holiday» (1955), «Sanctuary»՝ նկարահանված Ուիլյամ Ֆոլքների համանուն վեպի հիման վրա։
Օդետտային առաջին ժողովրդականությունն է բերել 1954 թվականի «The Tin Angel» ալբոմը, որը ձայնագրել է Լարիմարը և թողարկել՝ Fantasy Records-ը։ Մեկ տարի անց երգչուհին սկսել է հաջող սոլո կարիերա։ 1961 թվականին «There’s a Hole in My Bucket» երգը, որը նա ձայնագրել Է Հարրի Բելաֆոնտեի հետ, Մեծ Բրիտանիայի Singles Chart-ում հասել է 32-րդ հորիզոնական[7]։ Նույն թվականին Մարտին Լյութեր Քինգը Օդետային անվանել է «ամերիկյան ժողովրդական երաժշտության թագուհի»[8]։ «Odetta Sings Folk Songs» ալբոմը դարձել է 1963 թվականի ֆոլկ-բեսթսելլերներից մեկը։ Նշանակալի հնչեղություն է ունեցել նրա ելույթը 1963 թվականին Վաշինգտոնում քաղաքացիական իրավունքների մարտիկների երթի ժամանակ, որտեղ նա կատարել է «O Freedom»-ը[9]։ Ինքը՝ երգչուհին, խոսելով քաղաքացիական իրավունքների շարժմանը իր մասնակցության մասին, իրեն անվանել է «մեկ մեծ բանակի շարքային»[10]։
Երգչուհու վերջին ալբոմներից մեկը՝ «Gonna Let It Shine»-ը, 2007 թվականին առաջադրվել է Գրեմմի մրցանակի Best Traditional Folk Album անվանակարգում։ 2008 թվականի դեկտեմբերին Օդետտան մահացել է Նյու Յորքում սրտի հիվանդությունից[6]։