Վյաչեսլավ Օգրիզկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Օգրիզկո Վյաչեսլավից)
Վյաչեսլավ Օգրիզկո
Ծնվել էհունիսի 28, 1960(1960-06-28) (63 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՄոսկվայի պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունգրող, գրական քննադատ, գրականագետ, հրապարակախոս, լրագրող, խմբագիր և գրականագետ
Զբաղեցրած պաշտոններգլխավոր խմբագիր

Վյաչեսլավ Օգրիզկո (ռուս.՝ Огрызко, Вячеслав Вячеславович հունիսի 28, 1960(1960-06-28), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս գրականագետ և հրապարակախոս, քննադատ, լրագրող, գրականության պատմաբան, «Գրական Ռուսաստան» թերթի գլխավոր խմբագիր, Ռուսաստանի գրողների միության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Մոսկվայում։ Դպրոցից հետո ընդունվել է Մոսկվայի մանկավարժական ինստիտուտի պատմության բաժինը, Ազգային հետազոտական միջուկային համալսարանի (ՄԻՖԻ) բազմատիրաժ թերթի գրական աշխատողն էր։ Ծառայել է բանակում։ Աշխատել է որպես թղթակից, այնուհետև՝ որպես «Գրքային հանդես» թերթի բաժնի վարիչ, «Խորհրդային գրականություն» ամսագրի բաժնի վարիչ, «Մեր ժամանակակիցը» ամսագրի գործադիր քարտուղար և գլխավոր խմբագրի տեղակալ[1]։ 1995 թվականից աշխատել է «Գրական Ռուսաստան» թերթում, 2004 թվականից էլ դարձել է դրա գլխավոր խմբագիրը։

Օգրիզկոյի մուտքը «Գրական Ռուսաստան» բերեց նրան, որ թերթն ավելի հրապարակախոսական դարձավ, և այնտեղ հայտնվեցին խնդրահարույց նյութեր[2]։

Օգրիզկոյի նախաձեռնությամբ «Գրական Ռուսաստան»-ի խմբագիրները պատրաստեցին և հրատարակեցին Յուրի Կուզնեցովի ստեղծագործությունների ժողովածուն, և սկսել է թողարկվել «Հարավի երկիրը» ամսագիրը[3]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վյաչեսլավ Օգրիզկոն հրատարակել է մի քանի գրական գրքեր, բազմաթիվ հոդվածներ և էսսեներ։ Հեղինակել է «Մայրենի լեզվի հնչյունները», «Բոլոր ժամանակների տոները» գրքերը, «Աֆղանական արշավի երգերը» պատմագրական ուսումնասիրությունը, «Հոսանքին հակառակ» գրաքննադատական հոդվածների շարքը։ Օգրիզկոն հանդես է եկել նաև 20-րդ դարի գրողների մասին բառարաննեով՝ «Ձեռագրական ժողովածու», «60-ականների սերնդից», «Ռուս գրողներ. Ժամանակակից դարաշրջան. Լեքսիկոն», «Ով է ստեղծում ժամանակակից գրականությունը Ռուսաստանում», «Հաղթողները և պարտվածները»[4]։

Օգրիզկոյի մի շարք հոդվածներ և գրքեր նվիրված են Ռուսաստանի Հյուսիսի փոքրաթիվ ազգերի գրականությանը. «Դեմքեր և դիմագծեր․ Հյուսիսի և Հեռավոր Արևելքի բնիկ ժողովուրդների ուսումնասիրությամբ զբաղվողները. կենսամատենագիտական բառարան», «Իտելմենի գրականություն», «Սելկուպյան գրականություն»։ Օգրիզկոյի՝ փոքր ժողովուրդների մշակութային կյանքի խնդիրների վերաբերյալ էսսեները մշտապես տպագրվում են «Գրական Ռուսաստան» և «Հարավի երկիրը» թերթերում[5]։

Օգրիզկոն արժանացել է Անտոն Դելվիգի համառուսական գրական մրցանակի «Դեմքեր և դիմագծեր. Հյուսիսային և Հեռավոր Արևելքի բնիկ ժողովուրդների գրականությունը» գրքի համար[6]։

Օգրիզկոյի գրական հոդվածներն ու էսսեները հաճախ աչքի են ընկնում գրողների հանդեպ ունեցած դառնախոսությամբ։ Հոդվածներն անսպասելիորեն բացում են ընթերցողին ծանոթ թվացող Ալեքսանդր Ֆադեևի, Վալենտին Կատաևի, Ալեքսանդր Տվարդովսկու, Կոնստանտին Սիմոնովի և խորհրդային այլ դասականների կյանքի և ստեղծագործության էջերը[7]։ Օգրիզկոն այս մասին ասում է․ «Դպրոցական տարիներին, երբ կարդում էի ժամանակակից գրողների գրքերը, որոնք ազդեցիկ տպավորություն էին գործում ինձ վրա, չէի պատկերացնում, որ երբևէ կտեսնեմ այդ գրքերի հեղինակներին։ Այն ժամանակ ինձ թվում էր, որ նրանք ինչ-որ երկնային մարդիկ են։ Բայց երբ անձամբ ծանոթացա նրանցից մի քանիսի հետ, խորապես հիասթափվեցի։ Պարզվում է, որ այդ գրողներից շատերը կյանքում մեծապես տարբերվում էին այն ամենից, ինչի մասին իրենք անձամբ գրում էին ու ներկայացնում իրենց գրքերում, զերծ էին այն արժեքներից, որոնք սերմանում էին։ Հետագայում, զբաղվելով նաև գրաքննադատությամբ, դեռ չէի կողմնորոշվում՝ գրականագետի համար լավ է, թե վատ անձնապես գրողներին ճանաչելը»[8]։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Вячеслав Огрызко. Песни афганского похода: Историко-литературное исследование. — М.: Литературная Россия, 2000. — 208 с. — ISBN 5-7809-0010-8
  • Вячеслав Огрызко. Изборник: Материалы к словарю русских писателей конца XX — начала XXI века. — М.: Литературная Россия, 2003. — 286 с. — ISBN 5-7809-0039-6
  • Вячеслав Огрызко. Из поколения шестидесятников: Материалы к словарю русских писателей XX века. — М.: Литературная Россия, 2004. — 284 с. — ISBN 5-7809-0057-4
  • Вячеслав Огрызко. Русские писатели. Современная эпоха. Лексикон: Эскиз будущей энциклопедии. — М.: Литературная Россия, 2004. — 560 с. — 2000 экз. — ISBN 5-7809-0062-9
  • Вячеслав Огрызко. Покой нам только снится: Сборник статей. — М.: Литературная Россия, 2006. — 496 с. — ISBN 5-7809-0097-3
  • Вячеслав Огрызко. Кто сегодня делает литературу в России. Выпуск 1. — М.: Литературная Россия, 2006. — 416 с. — ISBN 5-7809-0049-9
  • Вячеслав Огрызко. Кто сегодня делает литературу в России. Выпуск 2. — М.: Литературная Россия, 2008. — 496 с. — ISBN 978-5-7809-0113-6
  • Вячеслав Огрызко. Против течения: Статьи и заметки о современной литературе. — М.: Литературная Россия, 2010. — 544 с. — ISBN 978-5-7809-0130-3
  • Вячеслав Огрызко. Победители и побежденные: Судьбы и книги. В 3-х тт.. — М.: Литературная Россия, 2010. — 544 с. — ISBN 978-5-7809-0143-3
  • Вячеслав Огрызко. Циник с бандитским шиком. — М.: Литературная Россия, 2015. — 704 с. — ISBN 978-5-7809-0208-9

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. У нас была великая литература // Роман-газета. —М., 2011. — № 13.
  2. Юрий Павлов. «Честно говоря», или Вячеслав Огрызко как литературный критик // Парус. —М., 2013. — № 21.
  3. «Мир Севера». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 30-ին.
  4. «Книги Вячеслава Огрызко». Российская государственная библиотека. Վերցված է 2015 թ․ ապրիլի 8-ին.
  5. «Литература малочисленных народов Севера и Дальнего Востока: взгляд из Карелии». Коренные народы Карелии. Վերցված է 2015 թ․ ապրիլի 8-ին.
  6. Названы лауреаты премии имени Антона Дельвига // Российская газета.
  7. Сергей Шаргунов. (11 сентября 2010). «Вячеслав Огрызко оставляет от писателей лишь огрызки». Радио Вести ФМ. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 30-ին.
  8. Вячеслав Огрызко. Журналистика и литература — эти понятия стали моей судьбой // Сайт журнала «Наша молодёжь». — 22 марта 2013.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]